23:34 03.12.2019
«Եվրոպայի Միսս թագուհի» հեղինակավոր գեղեցկության մրցույթից Հայաստանը ներկայացնող Նարինե Պլուզյանը թագով է վերադարձել:
Նարինեն իր գեղեցկությամբ գրավել է ոչ միայն պրոֆեսիոնալ ժյուրիի ուշադրությունն ու հայտնվել լավագույն տասնյակում, այլև արժանացել հատուկ՝ «Եվրոպայի ընտրություն» տիտղոսին:
Հեղինակավոր մրցույթն անցկացվել է երկու փուլով: Նախ ամեն երկրում անցկացվել է մրցույթի առաջին փուլը. հաղթող ճանաչվել են առավելագույն ձայներ հավաքած առաջին երեք մասնակիցները:
Այնուհետ Կիևում տեղի է ունեցել մրցույթի երկրորդ և վերջին փուլը: 50-ից ավելի երկրներից ժամանած գեղեցկուհիները մրցել են պրոֆեսինալ ժյուրիի սիրտը շահելու և «Եվրոպայի Միսս թագուհու» տիտղոսին արժանանալու համար: Հայաստանը ներկայացնող Նարինե Պլուզյանը հաջողությամբ հաղթահարել է մրցույթի բոլոր փուլերը՝ նախ հայտնվելով լավագույն 25-յակում, ապա լավագույն 10-յակում: Նույն օրը տեղի է ունեցել նաև օնլայն քվեարկության փուլը. շնորհիվ երկրպագուների մեծ քանակի մեր գեղեցկուհին հավաքել է ամենաշատ ձայները և արժանացել «Եվրոպայի ընտրություն» պատվավոր տիտղոսին:
Նշենք, որ Նարինեն ՊԵԿ-ի մաքսային ծառայող է և մեծագույն երջանկությամբ է համատեղում «Եվրոպայի միսս թագուհու» և մաքսային ծառայության լեյտենանտի կոչումները:
Ի դեպ, Նարինեի թագն անվանական է, ինչը նշանակում է, որ այն միշտ մնալու է Հայաստանում և չի վերադարձվելու հաջորդ տարի անցկացվող մրցույթի հաղթողներին:
21:37 08.01.2025
ԱՄՆ-ը չի ցանկանա տեսնել Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում քրդերի դեմ․ ԲլինքենԱՄՆ-ի վարչակազմը չի ցանկանա տեսնել Թուրքիայի կողմից Սիրիայում քրդական զինված ուժերի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ և փորձում է կանխել նման սցենարը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ Փարիզում կայացած բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները շատ սերտորեն համագործակցում է Թուրքիայի հետ՝ […] ...
21:25 08.01.2025
Մակրոնը կարծում է, որ Եվրոպան պետք է արթնանա Գրենլանդիայի մասին Թրամփի խոսքերից հետոՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ եվրոպական երկրները պետք է արթնանան և էլ ավելի ակտիվորեն ամրապնդեն իրենց անվտանգությունն ու մրցունակությունը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի հնարավոր բռնակցման մասին հայտարարություններից հետո։ Այս մասին Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Մեկնաբանելով Թրամփի խոսքերը՝ Բարրոն ասել է, […] ...
21:13 08.01.2025
Փաշինյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված նիստինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն, Տնօրենի հարգելի տեղակալներ, Պարոնայք գեներալներ և սպաներ, Շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրվա առիթով և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ծառայության […] ...
20:59 08.01.2025
ԱԱԾ-ն մեծացրել է իր նկատմամբ վստահությունը. Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԱԾ-ն իր գործողություններով և գործունեությամբ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը և համոզվածությունը, որ մենք ամեն տարվա հետ ունենք ավելի գործունակ ծառայություն, որն ի վիճակի է ապահովել պետության և հանրության անվտանգությունը: Շնորհավորում եմ Ազգային անվտանգության մարմինների բոլոր ծառայողներին մասնագիտական օրվա առիթով»: ...
20:48 08.01.2025
ԱՄՆ-ի նավթի պաշարները մեկ շաբաթվա ընթացքում նվազել են 959 հազար բարելովԱՄՆ-ի նավթի պաշարները նախորդ շաբաթ կրճատվել են 959 հազար բարելով՝ հասնելով 414,6 միլիոն բարելի։ Այս մասին ասվում է Էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) շաբաթական զեկույցում։ Միաժամանակ, բենզինի պաշարներն աճել են 6,33 մլն բարելով եւ կազմել 237,7 մլն բարել։ Վերլուծաբանները կանխատեսում էին նավթի պաշարների նվազում 2 մլն բարելով եւ բենզինի պաշարների ավելացում 500 հազար բարելով։ Ավելի վաղ […] ...
20:38 08.01.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանըՀունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է ունեցել Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ, հայտնում են Մայր Աթոռից։ «Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը հոգենորոգ տոների առիթով և Հայոց […] ...