Ծառուկյանն ի՞նչ ասաց, որ բոլորը սենց միանգամից վատացան․ Արման Աբովյանը՝ «Իմ քայլին» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+6.09 oC

Ծառուկյանն ի՞նչ ասաց, որ բոլորը սենց միանգամից վատացան․ Արման Աբովյանը՝ «Իմ քայլին»

18:22 03.12.2019

«Ծառուկյանը էդ ի՞նչ ասաց, որ բոլորը սենց միանգամից վատացան, վատացան արա։ Ի՞նչ ա ասել Ծառուկյանը։ Ծառուկյանը ասել է մենակ մի բան՝ ուզո՞ւմ եք ինվեստիցիա գա, ինվեստորին պայման ստեղծեք, թող գա էդ ինվեստորը, ուրիշ ոչ մի բան»,- ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցությանն ուղղված իր խոսքում ասաց ԲՀԿ խմբակցությունից Արման Աբովյանը։

Նրա խոսքերով՝ այդ ինվեստորները եկել են, նրանց համար պայմաններ չեն ստեղծվել, նրանք էլ հեռացել են։ Աբովյանը կոչ արեց ուշադիր նայել Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը և բառ առ բառ վերլուծել, չնեղանալ։

Նա անդրադարձավ նաև հիվանդանոցների անվանակոչման թեմային ու ասաց, որ նորմալ է, երբ մարդիկ իրենց ծնողի անունով են անվանում հիվանդանոցը, որ այդ հիվանդանոցից դուրս եկողն «օրշնի» կառուցողի ծնողին։

Նրանից անմիջապես հետո ելույթ ունեցավ Ալեն Սիմոնյանն ու հակադարձեց նրան՝ «օրշնել չէ, օրհնել»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկտեմբերի 28-ն էլեկտրաէներգիայի անջատումներ են լինելու Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

23:10 27.10.2024

Հոկտեմբերի 28-ն էլեկտրաէներգիայի անջատումներ են լինելու Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Սասունցի Դավթի փ. 9-76 առանձնատներ, Կրիլովի փ. 1-52 առանձնատներ, Թորոմոնյան փ. 18-61 առանձնատներ, 11։00-17:00 Դավթաշեն 4-րդ թաղ․ 12, 13, 15 շենքեր, Փիրումյանների փ. 7/10,7/5 տարածքներ, Շահումյան 16 փողոց 104/17 առանձնատուն, թիվ […] ...

Իսրայելում հայտարարել են, որ Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործել են կարողությունների միայն մի մասը

22:50 27.10.2024

Իսրայելում հայտարարել են, որ Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործել են կարողությունների միայն մի մասը

Իսրայելը հարվածել է Իրանի ռազմավարական համակարգերին՝ օգտագործելով իր հնարավորությունների միայն մի մասը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին։ «Մենք հարվածել ենք Իրանի ռազմավարական համակարգերին, ինչը մեծ նշանակություն ունի, և հիմա մենք կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Մենք օգտագործել ենք մեր հնարավորությունների միայն մի մասը, մենք կարող ենք շատ ավելին անել», […] ...

Թուրքիայի հարավում 5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

22:30 27.10.2024

Թուրքիայի հարավում 5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավում 5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան, հայտնել են արտակարգ իրավիճակների վարչությունը և նահանգային իշխանությունները: Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 21:07-ին։ Այն խուճապ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում, որոնք լքել են իրենց տները։ ...

Եգիպտոսն առաջարկել է Գազայում երկօրյա զինադադար հաստատել

22:10 27.10.2024

Եգիպտոսն առաջարկել է Գազայում երկօրյա զինադադար հաստատել

Եգիպտոսն առաջարկել է նախ ժամանակավոր զինադադարի պայմանագիր կնքել Գազայի հատվածում և ազատ արձակել մի քանի պատանդների՝ նախքան անկլավում հրադադարի ամբողջական դադարեցումը։ Այսպիսի հայտարարություն է արել երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին՝ Կահիրեում իր ալժիրցի գործընկերոջ՝ Աբդելմաջիդ Թեբունիի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Եգիպտոսը վերջին մի քանի օրերի ընթացքում ակտիվ ջանքեր է գործադրում երկու օրով ժամանակավոր հրադադարի […] ...

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր

21:50 27.10.2024

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող մրցաշարի մինչև 20 տարեկանների պայքարում մեծահասակների Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը  (55 կգ) երկու հաջող մոտեցմամբ պոկել է 81 և 85 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 105 և 115 կգ: Երկամարտի 200 […] ...

Վրաստանի նախագահը չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները

21:30 27.10.2024

Վրաստանի նախագահը չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որտեղ ձայների մեծամասնությունը ստացել է «Վրացական երազանք» կուսակցությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։ Վրաստանի նախագահը ընտրությունները անվանել է «ամբողջովին կեղծված»։ Նա կոչ է արել բնակչությանը երկուշաբթի օրը խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ցույց անցկացնել։ ...

BACK_TO_TOP