12:46 02.12.2019
Հենրիխ Մխիթարյանը «Վերոնայի» հետ խաղից հետո իտալերենով հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը գոլ է խփել խաղի վերջին րոպեներին և արդյունքում հռոմեական ակումբը հյուրընկալվելիս հաղթել է 3-1 հաշվով: Մխիթարյանը նշել է, որ իր համար շատ կարևոր էր հաղթանակը: Նա խոսել է նաև ընդհանուր ակումբի ու Հռոմի մասին` ասելով, որ քաղաքը իրեն շատ է դուր գալիս, իսկ ակումբը մարզչի ու ֆուտբոլիստների հետ շատ բաների կարող է հասնել:
«Կարծում եմ, որ մի փոքր էլ պետք է բարելավեմ իտալերենս իմ ուսուցչի հետ: Մնացածի վերաբերյալ չեմ կարող ասել ինչ-որ բան, քանի որ շատ չեմ խաղացել, չգիտեմ` կմնա՞մ այստեղ, թե՞ ոչ: Պետք է ավելի շատ աշխատեմ, պետք է բարելավեմ, հասկանամ, իմ թիմակիցներին ավելի ու ավելի լավ խաղամ, խփեմ ավելի շատ գոլեր ու կատարեմ ավելի շատ գոլային փոխանցումներ: Դժվար էր 2 ամիս թիմի խաղերին կողքից հետևելը: Բարդ էր թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական տեսանկյունից, քանի որ ես այստեղ եմ 1 տարով: Այդ պատճաով ցանկանում էի ավելի շատ խաղալ ու շուտ վերադառնալ խաղադաշտ: Դրա հնարավորությունը չունեի: Ուրախ եմ, որ արդեն սկսել եմ խաղալ: Ուրախ եմ, որ հաղթեցինք այսօր ու գոլ խփեցի»,- ասել է Մխիթարյանը:
11:28 07.04.2025
Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ. ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկԵրևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ: Սա առաջին հերթին արվում է երեխաների անվտանգության համար: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրագործում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով: Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ: Ծրագրի առաջին փուլում 158-ն արդեն տեղադրվել է: ...
11:12 07.04.2025
Զինված ուժերի պատվո պահակային վաշտի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվԶինված ուժերի պատվո պահակային վաշտը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...
11:05 07.04.2025
Բրատիսլավայում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունըԲրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Պայքարը սկսում են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը և 97 կգ Գուրգեն Սիմոնյանը։ Խնձրցյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կհանդիպի Մոնգուշ (UWW)/Տիսով (Բուլղարիա) զույգի հաղթողին։ Թևանյանը 1/8-ում ուժերը կչափի Գուսեյնովի (UWW) հետ։ Անդրեասյանի մրցակիցը 1/8-ում […] ...
10:58 07.04.2025
Հանրապետության նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ ԷմիրություններՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։ Հանրապետության նախագահը համաժողովի բացմանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախագահ Խաչատուրյանի հանդիպումներն ԱՄԷ բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ ...
10:50 07.04.2025
ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնըՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...
10:42 07.04.2025
Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509 հազար 514 ուղևորԱշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։ Շաբաթվա ուղևորահոսք․ Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509 հազար 514 ուղևոր։ Շարժակազմերի տվյալներ․ Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 շարժակազմ, որոնցից՝ 810՝ երեք վագոնանի, 1086՝ երկու վագոնանի, 1024՝ մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100% Մաղթում ենք արագ և անխափան […] ...