«Այո-այո՛, իմ շունն ա». «Դիլիջան» ազգային պարկի տնօրենը կրակել և սպանել է «սեփական» շանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
--5.91 oC

«Այո-այո՛, իմ շունն ա». «Դիլիջան» ազգային պարկի տնօրենը կրակել և սպանել է «սեփական» շանը

23:52 01.12.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ականատեսն ահազանգել է, որ «Դիլիջան ազգային պարկի» տնօրենը կրակել է շան վրա։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց նաև «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանի հետ, որն անգամ չթաքցրեց, որ կրակողը հենց ինքն է եղել: «Այո-այո՛, կատաղած շուն էր, իմ շունն ա կատաղած, որպեսզի էրեխեքին հասարակական վայրում բան չանի, վերացրել ենք: Բա ի՞նչ անենք, թողենք էրեխեքին ուտի… էս 3-4 օր ա կատաղած էր, աֆիցանտի վրա էր հարձակվում, ժողովրդի բանի, էլ բան չէինք կարա անեինք, պտի թողեինք մարդ կծեր, հենա միանգամից ասինք… ինքն էլ կիրակի օր ա: Այո,՛ լրիվ օրինական որսորդական զենքով: Էս 3 օր ա հարձակվել ա սրա-նրա վրա, գժված շուն ա, արդեն կատաղած, միակ վարիանտն էն էր, որ դրան պտի շուտ բան արվեր… պտի գար մեկի էրեխուն կծեր, ինքն էլ կատաղած շուն ա, ուրիշ էլ վարիանտ չկար դրան: Էսօր նորից հարձակվել էր սեղան հավաքողի վրա, կծել չի հասցրել, միանգամից սինիով խփել ա, դե կատաղած շուն ա, դրան պետք ա չեզոքացնել, հասարակական սննդի վայր ա, ուրիշ բան չկար ըտեղ էլի: Էս մի տարուց ավել ա պահում եմ:

Էսօր եթե մեկի էրեխուն կծեր, մենք դրա տակից դուրս կգայի՞նք, միանգամից էդ եզրակացությանը եկա… կարայի ես էդ նույնը կատարեի ուշ ժամի, որ ոչ մեկ չտենար, բայց էդ պահն էր, որ ասեց մատուցողը՝ «շեֆ, էլ չեմ կարողանում»… էլ ուրիշ բան չկար, դրան պտի վերացնես…»,- մանրամասնորեն ներկայացրեց «բնության պաշտպանը»:

Ականատեսը նշել է, որ տարածքում նաև շան ձագ է նկատել և լուսանկարից կարելի է ենթադրել, որ սպանված կենդանին վերջերս ծննդաբերել է: Այստեղից ակնհայտ է դառնում մայր շան՝ ձագերին պաշտպանելու ցանկությունը: Ըստ ամենայնի՝ Սուրեն Աղաջանյանը սպանել է մայր շանը, իսկ ձագերի ճակատագիրն անհայտ է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսել շների համար նախատեսված կոկաինի վրա

00:00 22.12.2024

ԱՄՆ կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսել շների համար նախատեսված կոկաինի վրա

Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), որը Դոնալդ Թրամփը խոստացել էր ստեղծել իր երդմնակալությունից հետո, արդեն սկսել է իր աշխատանքը X սոցիալական ցանցում։ Դեկտեմբերի 20-ի գրառման մեջ DOGE-ն հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունն ավելի քան 10 միլիոն դոլար է ծախսել կասկածելի հետազոտությունների վրա: Մասնավորապես, ամերիկյան իշխանությունները 2,3 միլիոն դոլարի դրամաշնորհ են տրամադրել Առողջապահության ազգային ինստիտուտին՝ շներին կոկաինի […] ...

Ուսանողն այնքան ուժեղ է ծիծաղել կատակի վրա, որ թոքի պատռվածք է ստացել

23:50 21.12.2024

Ուսանողն այնքան ուժեղ է ծիծաղել կատակի վրա, որ թոքի պատռվածք է ստացել

Չինաստանի Հունան նահանգի Չինաստան երիտասարդ բնակիչը երեկոյան զրուցելիս է էր իր ուսանող ընկերների հետ, երիտասարդները քննարկել են կրթական խնդիրներ, բայց ոչ միայն։ Նրանք կատակել են միմյանց հետ ու խոսակցությունն այնքան զվարճալի է եղել, որ արդյունքում երիտասարդը հայտնվել է հիվանդանոցում, հայտնում է noodou.com-ը։ Այսպես, կատակներից մեկն այնքան է ծիծաղեցրել երիտասարդին, որ նա սկսել է քրքջալ, իսկ […] ...

Զանգվածային ցույց Թել Ավիվում` ընդդեմ դատաիրավական բարեփոխումների և զորակոչի մասին օրենքի

23:40 21.12.2024

Զանգվածային ցույց Թել Ավիվում` ընդդեմ դատաիրավական բարեփոխումների և զորակոչի մասին օրենքի

Դեկտեմբերի 21-ի երեկոյան Թել Ավիվի Ժողովրդավարության հրապարակում սկսվել է զանգվածային ցույց՝ ընդդեմ դատաիրավական բարեփոխումների վերսկսման և «ծառայությունից խուսափելու մասին օրենքի» ընդունման։ Բողոքի ակցիայի մասնակիցներն այժմ շարժվում են դեպի Բեգին խաչմերուկ՝ աջակցություն ցույց տալու պատանդների ընտանիքներին և կոչ անելով անհապաղ առաջընթաց ապահովել նրանց վերադարձի գործարքում: «Քանի որ վարչապետն իր երկրորդ շաբաթն է անցկացնում դատարանում՝ լինելով քրեական […] ...

Լիբանանյան բանակը գրավել է պաղեստինյան ահաբեկիչների երեք հենակետ

23:30 21.12.2024

Լիբանանյան բանակը գրավել է պաղեստինյան ահաբեկիչների երեք հենակետ

Լիբանանի բանակը դեկտեմբերի 21-ին հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցրել արևելյան Լիբանանում գտնվող երեք ռազմավարական բազաներ, որոնք վերահսկվել են նախկին սիրիական ռեժիմի հետ սերտ կապեր ունեցող զինված պաղեստինյան խմբավորումների կողմից: Հայտարարության մեջ լիբանանյան բանակը նշել է, որ իր ուժերը գրավել են «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ – Գլխավոր հրամանատարության» (PFLP-GC) հենակետերը Բեքաա նահանգի Սուլթան Յակուբ […] ...

SpaceX-ը կորցրել էր տիեզերական զբոսաշրջիկներով նավի կառավարումը

23:20 21.12.2024

SpaceX-ը կորցրել էր տիեզերական զբոսաշրջիկներով նավի կառավարումը

Reuters-ի լրագրողները, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել են, որ 2024 թվականի սեպտեմբերին SpaceX-ի Կալիֆորնիայի օբյեկտում էլեկտրաէներգիայի անջատումը առնվազն մեկ ժամով հանգեցրել է Dragon տիեզերանավի հետ ցամաքային վերահսկողության կորստի: Միջադեպը տեղի է ունեցել Polaris Dawn առաքելության ժամանակ, որը ներառում էր առաջին կոմերցիոն տիեզերական զբոսանքը: Էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով SpaceX Mission Control-ը ժամանակավորապես չի կարողացել կառավարել տիեզերական զբոսաշրջիկներ […] ...

Անցումային կառավարությունում Սիրիայի պաշտպանության նախարարության ղեկավար է դարձել Մուրհաֆ Աբու Կասրան

23:12 21.12.2024

Անցումային կառավարությունում Սիրիայի պաշտպանության նախարարության ղեկավար է դարձել Մուրհաֆ Աբու Կասրան

Անցումային կառավարությունում Սիրիայի պաշտպանության նախարարության ղեկավար է նշանակվել Մուրհաֆ Աբու Կասրան։ Պաշտպանության գերատեսչության նոր ղեկավարը հայտնի է նաև Աբու ալ Հասան ալ Համավի մականունով, հայտնում է «Սուրիա» հեռուստաալիքը։ Ըստ սիրիական Al Watan հրատարակության՝ Աբու Կասրան ծառայել է որպես «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ռազմական թևի հրամանատար։ Այդ խմբավորումը ամսվա սկզբին վերահսկողության տակ վերցրեց երկրի խոշորագույն քաղաքները, […] ...

BACK_TO_TOP