Գետնախո՞րշ, թե՞ «քյարիզ». ի՞նչ է Գյումրիի նախկին բանտի տարածքում հայտնաբերված կառույցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
18:16:51
Ամսաթիվ
08 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+12.09 oC

Գետնախո՞րշ, թե՞ «քյարիզ». ի՞նչ է Գյումրիի նախկին բանտի տարածքում հայտնաբերված կառույցը

19:10 03.12.2019

Սանմաքրման աշխատանքների ժամանակ Գյումրիի նախկին բանտի տարածքում քաղաքապետարանի աշխատակիցները հայտնաբերել են ստորգետնյա անցուղի: Այն սովորական գետնախո՞րշ է, թե՞ հին քաղաքի 1800-ականների ստորգետնյա շինություն՝ «քյարիզ»։ Կառույցը մասնագետների ուսումնասիրությանն է սպասում:

Բայց տարածքը միայն սրանով չէ, որ ուշադրության է արժանանում: Այստեղ է գտնվում Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանացի ռազմագերիների գերեզմանոցը, որն արդեն դարձել է Գյումրի այցելող զբոսաշրջիկներին հետաքրքրող վայր:

Նախկինում, երբ Գյումրիի փողոցներն ունեին համարակալումներ, բանտ տանողը թիվ 13 փողոցն էր: Բանտի կառուցման պատմությունը հետաքրքիր է: Ավելի քան 200 տարի տարածքը ցարական Ռուսաստանի զինվորական կալանավայր է եղել, հետո դարձել է քաղաքային բանտ: 10 տարուց ավելի է, որ այն լուծարվել է, քրեակատարողական հիմնարկը տեղափոխվել է Արթիկ, իսկ տարածքն ու շինությունները հայտնվել են պահպանությունից դուրս: Հետևանքը թալանն է:

Տարածքում անհայտ շինություններ են հայտնաբերվում։ Դրանցից մեկն էլ այս ստորգետնյա կառույցն է։ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտաշխատող Ռոլան Գասպարյանին այն արտաքինից գետնախորշ հիշեցրեց, որը ներսից բավական ամուր պատեր ուներ: Թե ինչ նշանակության է եղել կառույցը, ընդամենը ենթադրություններ ուներ, բայց որպես երկրաֆիզիկոս գնահատեց կառուցման որակը: Նա նշեց, որ առաստաղի երեսապատումը բավականին որակով է կատարվել, հատկապես մանր քարով, իսկ Գյումրիում երեսապատումները հիմնականում խոշոր` ոչ սրբատաշ քարերով են արված:

Ամուր պատերով ու կամարով խորշը ոչ միայն մուտք ունի, այլև ելք: Մոտ 30 մետր ձգվող ստորգետնյա կառույցի ոլորաններով անցնելուց հետո հայտնվում ես մյուս ծայրին: Ներքին կառուցապատումը տեսքով նման է քաղաքի հին, հայտնի ստորգետնյա ջրատարների՝ «քյարիզների» կառուցվածքին, բայց մասնագետը չի կարծում, որ այն «քյարիզ» է: Շինության մուտքին կառուցման տարեթիվը նշված է՝ 1942 թվական, խորհրդանիշները թույլ են տալիս ենթադրելու, որ անցուղին այդ թվերին կառուցել են գերմանացի ռազմագերիները, որոնք, հավանաբար, պահվել են բանտում:

Ռազմագերիների գերեզմանատունն էլ հենց այս տարածքում է: Ռոլան Գասպարյանին ավելի շատ հետաքրքրում է տարածքի գիտական նշանակությունը: Դեռևս հին գրականության տվյալներից է հայտնի, որ Սլաբոտկա թաղամասով անցնում են «քյարիզներ»: Բայց բանտի տեղամասում «քյարիզների» վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնի չէ:

Գյումրիում դրանց տեղաբաշխվածության վերաբերյալ ուսումնասիրություններ տարվել են 1930-ականներից, բայց մինչ այժմ հին քաղաքի ստորգետնյա ենթակառուցվածքների հստակ ուղղությունները հայտնի չեն։ Սեյսմիկ պաշտպանության երկրատեղեկատվական համակարգերի բաժինը ստորգետնյա ենթակառուցվածքների քարտեզագրում է կատարում։ «Քյարիզների» մասին լիարժեք տեղեկությունների բացակայությունը քարտեզների վրա բաց տեղեր է թողել։

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Հյուսիսային կենտրոնի երկրատեղեկատվական համակարգերի բաժնի պետ Ալյոշա Հարությունյանի խոսքերով` իրենք միայն «քյարիզների» մի քանի ուղղություն են նշում, մնացած մասով քարտեզը մնում է բաց` հետագայում լրացնելու համար:

Մասնագետների ձեռքի տակ ուսումնասիրված քիչ նյութ կա «քյարիզների» մասին. հայտնի է միայն, որ դրանցից գլխավորները 5-ն են, բայց ճյուղավորումներն են բազմաթիվ: Վերջին ուսումնասիրությունը 2010 թվականին է տարվել ու դարձյալ անավարտ է մնացել: «Քյարիզներում» փլուզումները շատ են, որոնք ինչպես բացվում են, այդպես էլ առանց վերականգնելու փակում են:

Ռոլան Գասպարյանի խոսքերով՝ կա «քյարիզների» խցանման դառը փորձ Հաղթանակի պողոտայում, երբ եկեղեցին կառուցվեց «քյարիզի» վրա, «քյարիզը» չկառուցապատվեց, հիմա թաղամասի տներում ստորգետնյա ջրերը բարձրացել են: Հաղթանակի պողոտայի նորակառույց Սուրբ Նահատակաց կաթոլիկ եկեղեցու պատին առաջացած այս ճաքն էլ, Ռոլան Գասպարյանի համոզմամբ` «քյարիզի» պատճառով է: Իսկ «քյարիզների» ճշգրիտ տեղանքները մնում են չբացահայտված, ինչը շարունակում է խնդիր մնալ նաև քաղաքի ենթակառուցվածքները քարտեզագրողների համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վազգեն Թևանյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

22:09 08.04.2025

Վազգեն Թևանյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Նշվում է, որ Թևանյանն առանց գոտեմարտի հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, քանի որ մրցակիցը չի ներկայացել: ...

SHANTNEWS

22:00 08.04.2025

SHANTNEWS

Հայտնի է՝ երբ  և որտեղ տեղի կունենան ռուս-ամերիկյան խորհրդակցությունները

21:51 08.04.2025

Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենան ռուս-ամերիկյան խորհրդակցությունները

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունները սպասվում են ապրիլի 10-ին Ստամբուլում, ՏԱՍՍ-ին հաստատել է աղբյուրը։ «Նպատակային ամսաթիվը ապրիլի 10-ն է»,- ասել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունների երկրորդ փուլում ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Եվրոպայի և […] ...

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի մարզում

21:36 08.04.2025

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի մարզում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները ՀՀ մարզերում իրականացնում են շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Ապրիլի 10-ին ծառայություններ կմատուցվեն. ժամը 11.30-16.00 Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում (ք․ Եղեգնաձոր, Մոմիկի 1, Եղեգնաձորի Մշակույթի կենտրոն)։ Ապրիլի 17-ին ծառայություններ կմատուցվեն. ժամը 10։00-16։00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում (Գառնիի մշակույթի տան մոտ)։ Ապրիլի 17-ին և […] ...

Գուտերեշը հուսով է, որ առևտրային պատերազմի նոր փուլը ռեցեսիա չի առաջացնի

21:24 08.04.2025

Գուտերեշը հուսով է, որ առևտրային պատերազմի նոր փուլը ռեցեսիա չի առաջացնի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ համաշխարհային տնտեսությունը կկարողանա խուսափել առևտրային պատերազմի նոր փուլի ռեցեսիայից, որն առաջացել է ԱՄՆ վարչակազմի կողմից նոր մաքսատուրքերի ներդրմամբ։ «Առևտրային պատերազմները շատ բացասական ազդեցություն են ունենում: Առևտրային պատերազմներում ոչ ոք չի հաղթում, բոլորը պարտվում են: Ինձ հատկապես մտահոգում է ամենախոցելի զարգացող երկրները, որտեղ ազդեցությունն (խմբ.առևտրային պատերազմի) ավելի […] ...

«Ռեալը» նոր չափանիշներ է սահմանել ֆուտբոլում․ Արտետա

21:13 08.04.2025

«Ռեալը» նոր չափանիշներ է սահմանել ֆուտբոլում․ Արտետա

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ խոսել է համաշխարհային ֆուտբոլում իսպանական ակումբի դերի մասին, գրում է La Razon-ը: ««Մադրիդը» նոր չափանիշներ է սահմանել համաշխարհային ֆուտբոլում: Բայց մենք պետք է մեր պատմությունը կերտենք: Խաղի ժամանակ «Արսենալը» պետք է կենտրոնանա ուժեղ կողմերի վրա: «Ռեալը» նույնպես թույլ տեղեր ունի, ինչպես […] ...

BACK_TO_TOP