«Հայաստան» համահայկական հիմնադրամը 27 տարեկան է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+4.09 oC

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 27 տարեկան է

20:00 28.11.2019

«Հայաստան» համահայկական հիմանդրամն այսօր 22-րդ անգամ հեռուստամարաթոն կանցկանցնի: Հիմնադրման օրվանից մինչ այժմ այդ կառույցն առողջապահության, սոցիալական ապահովության, ենթակառուցվածքների, արվեստի և սպորտի բնագավառներում 1300 խոշոր ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում:

Ավելի քան քառորդդարյա պատմություն ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը  ստեղծվեց այն դժվար տարիներին, երբ պետությունն  օրախնդիր հարցեր  էր լուծում: Հիմնադրամն առաջադրեց հեռուն գնացող համարձակ նպատակներ, որոնք շատ շուտով դարձան ռեալ ծրագիր՝ Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքների զարգացում՝ համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով։

Առաջին խոշոր ծրագիրը «Գորիս-Ստեփանակերտ» ավտոճանապարհի շինարարությունն էր՝  համայն հայության կողմից նվիրաբերված 78 մլն դոլարով: 1995-ին սկսվեց, մի քանի փուլով շարունակվեց ու 5 տարի անց ավարտվեց Սյունիքի մարզով Ստեփանակերտը միացնող  ռազմավարական ճանապարհի շինարարությունը: 1992 թվականին ազատագրված Լաչինի միջանցքը, փաստորեն, դարձավ միակ ցամաքային կապը Հայաստանի և ԼՂՀ-ի միջև։

2004-ի նոյեմբերի 25-ին ավարտվեց ևս մի մասշատաբային ճանապարահաշինություն՝ Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Արցախի 160 կմ-անոց հատվածն ամբողջացավ: 2000 թվականից հիմնադրամը սկսեց հեռախոսամարաթոններ անցկացնել: Չորս օր 12 ժամ շարունակ ամենատարբեր տարիքի ու զբաղմունքի հայ և այլազգի կամավորներ զանգահարում էին մասնակից երկրներում բնակվող հայ ընտանիքներին և կոչ անում մասնակցել Հայաստանի և Արցախի վերածննդին ուղղված դրամահավաքին: Առաջին հեռախոսամարաթոնի ընթացքում հավաքագրվեց 216.500 եվրոյին համարժեք ֆրանկ: Համեմատության համար՝  2018 թվականի հեռախոսամարաթոնի 4 օրվա ընթացքում Եվրոպայի հայությունը Թուլուզից մինչև Հունաստան հանգանակել էր 1 մլն 242 հազար 460 եվրո:

Հիմնադրամի  միջոցառումներից կարևորագույնը, թերևս, հեռուստամարաթոնն է, որը հեռարձակվում է Լոս Անջելեսից։ Դա ամբողջացնում է տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և սփյուռքում հավաքագրված գումարները՝  ուղղում Հոգաբարձուների խորհրդի կողմից մշակված նոր ծրագրերի իրագործմանը:  Մանկապարտեզներ, նորոգված ջրագծեր ու տանիքներ, սոցիալական ծրագրեր ՝  «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերը ընդլայնում էին աշխարհագրությունը, 2009-ին դպրոցներ կառուցվեցին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Մարտունու շրջաններում, Ստեփանակերտի և Տավուշի մի շարք դպրոցներ հիմնովին նորոգվեցին, 2010 թվականին սկսվեցին Շուշիի փողոցների բարեկարգումը, դպրոցների ու մշակույթի տների հիմնանորոգումը:

Գյումրիի անօթևանները ևս դուրս չմնացին հիմնադրամի տեսադաշտից, հազարավոր ընտանիքներ ո՛չ տուն ունեին, ո՛չ էլ տուն ստանալու հույս, քանի որ տարբեր պատճառներով անօթեևանության ցուցակներում ընդգրկված չէին: Իսկ դա նշանակում էր՝ երբևէ ամուր ու հուսալի տանիք ունենալու զրոյական հեռանկար:

Ամենամյա հեռախոսամարաթոններն ու հեռուստամարաթոնները, հեծանվարշավները, ցուցահանդեսներն ամբողջ աշխարհից Հայաստան և Արցախ էին ուղղում միլիոնավոր դոլարներ, որոնք օդի պես անհրաժեշտ էին տարիներով չլուծվող խնդիրներ լուծելու համար:

Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, օրինակ, հիվանդանոց նորոգվեց, հազարավոր երեխաներ սկսեցին սովորել նորոգված ու ջեռուցվող դպրոցներում, նոր ջրագծեր, բնական գազամուղի ցանց անցկացվեց, բոլոր գյուղական շրջաններում առողջապահական սարքավորումներ  հատկացվեցին, կառուցվում ու նորոգվում էին մանկապատեզները, տարեցտարի հիմնադրամի առջև դրված խնդիրներն ու կարգախոսները  փոխվում էին՝ կախված առաջնահերթություններից:

50 հազար ծրագիր, 350 մլն դոլարից ավելի գումար, 700 000 նվիրատու, 605 կմ ճանապարհ, 359 դպրոց և մանկապարտեզ, 500 տուն ու բնակարան, 5 տասնյակից ավելի մշակութային ու համայնքային կենտրոն ու մարզական կենտրոններ․ համեմատենք՝ եթե 2005 թվականի հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվել էր 7.8 մլն դոլար, 2013-ին այդ թիվը հասավ 22.5 մլն դոլարի, «Հայաստան» համահայկական հիմնադրամն այժմ աշխարհում այսպիսի ներկայացվածություն ունի:

Բայց 27 տարվա ընթացքում ամեն ինչ չէ, որ անթերի է եղել, 90-ականներից սկսած՝ հայկական լրատվամիջոցներում սկսեցին հրապարակումներ հայտնվել վատորակ շինարարությունների, ֆինանսական միջոցների մսխումների, փայադարձերի, այսպես ասենք, ատկատների ու անարդար տենդերների, հավաքված գումարի ոչ ճշգրիտ տեղեկությունների մասին:

2018-ի հուլիսի 3-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում տարածեց ՝ յուրացումներ կատարելու և հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորոթյունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Նա խոստովանել էր, որ հիմնադրամի միջոցներից 25 մլն դրամ օգտագործել էր անձնական նպատակներով՝  խաղադրույքներ էր կատարել առցանց խաղատներում: Հետո Արա Վարդանյանը 1 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել, իսկ  գումարները վերադարձրել էր:

Այդ պատմությունը, սակայն,  չի խանգարել հիմնադրամի ընթացքին: Հազարավոր ավարտված ծրագրերից բացի,  22-ը ընթացքի մեջ է՝ այդ թվում, օրինակ, Գյումրիում բազմաբնակարան շենքի կառուցումը անօթևանների համար: Այդ ծրագրի համար անհրաժեշտ գումարի համարյա կեսը հավաքվել է: 40-80 ընտանիք բնակարան կունենա, եթե մինչև դեկտեմբերի 31-ը հավաքվի ողջ գումարը՝ 3 մլն դոլար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանանց իրավունքների խթանումը բացառիկ կարևորություն ունի մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից. ՄԻՊ-ը՝ Մարյա Վախենարին

17:37 28.11.2024

Կանանց իրավունքների խթանումը բացառիկ կարևորություն ունի մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից. ՄԻՊ-ը՝ Մարյա Վախենարին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության Խորհրդարանի նախկին պատգամավոր, Նիդերլանդների աշխատավորական կուսակցության «Ազգային սկաուտական հանձնաժողովի» նախագահ, առաջնորդության և կանանց հարցերի փորձագետ Մարյա Վախենարին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute – NDI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կոեն Պուստյենսը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի […] ...

Եվրոպական խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը հինգ տարով

17:32 28.11.2024

Եվրոպական խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը հինգ տարով

Եվրոպական խորհուրդն այսօր հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, 2024 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար, ասվում է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ: «Եվրոպական խորհուրդն այսօր, գրավոր ընթացակարգից հետո, նշանակեց Եվրոպական հանձնաժողովին՝ 2024 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Եվրահանձնաժողովի նախագահը կլինի […] ...

Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ. Վաղարշակ Հակոբյան

17:25 28.11.2024

Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ. Վաղարշակ Հակոբյան

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ, մասնավորապես՝ միջխորհրդարանական համագործակցության շրջանակում. ողջունելով Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին Ազգային ժողովում՝ ասել է Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը: «Մենք հատկապես կարեւորում ենք մեր պետությունների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացումը` հիմնվելով 1999 թվականի սեպտեմբերի 2-ին ստորագրված Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ բարեկամության ու համագործակցության պայմանագրի դրույթների վրա»,- ասել […] ...

Տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս. Ոստիկանությունը զգուշացնում է

17:20 28.11.2024

Տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս. Ոստիկանությունը զգուշացնում է

Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում ուղևորը իրավապահներին է ներկայացրել կարմիր ու կապույտ կազմերով վկայականներ: Կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային բաժին, իսկ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: «Վերջերս նկատվում է մի երևույթ, երբ պարեկները կանգնեցնում են խախտում կատարած մեքենա, իսկ վարորդը, վարչական […] ...

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում

17:14 28.11.2024

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Բաղրամյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։ Մեծ Մասրիկ բնակավայրի մի բնակիչ էլ Վարդենիսի բաժին է ներկայացրել ինքնաշեն ատրճանակ և ռազմամթերք։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների […] ...

Գյումրիի ավագանու ընտրություններին և քաղաքապետի պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնառաջադրվել. վարչապետ

17:09 28.11.2024

Գյումրիի ավագանու ընտրություններին և քաղաքապետի պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնառաջադրվել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Գյումրիի ավագանու ընտրություններին և քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքառաջադրվել [email protected] էլ. փոստի հասցեին ուղարկելով լուսանկար, Գյումրիում հաշվառված լինելը հիմնավորող անձնագրային տվյալներ (օրինակ՝ անձնագրի համապատասխան էջերի պատճենները) կարճ ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ՝ ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ լինելու թեմային […] ...

BACK_TO_TOP