Վարսավիրի հայրը հաստատում է՝ միջադեպ եղել է, Արարատի մարզպետը հերքում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+15.09 oC

Վարսավիրի հայրը հաստատում է՝ միջադեպ եղել է, Արարատի մարզպետը հերքում է

13:35 27.11.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վարորդը մի քանի այլ երիտասարդների հետ գնացել ու պարզաբանում է պահանջել վարսավիրից, որը չի կարողացել մարզպետին արտահերթ սպասարկել, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց վարսավիրի հայրը՝ Ռազմիկ Բարֆյանը: Ինքը՝ մարզպետը, հերքում է, թե նման միջադեպ է տեղի ունեցել, գրում է Ազատությունը:

«Մարզպետն է ուզեցել գնալ, ասենք, մազերը կտրի, թե ինչ-որ մի թեթև թեթևացնի: Սերոբի մոտ էդ րոպեին, էդ ժամին կին է նստած եղել, ինքը կնոջ վարսավիր էլ է, և էդ րոպեին պատասխանել է, որ «մոտս հաճախորդ կա, չեմ կարող Ձեզ ընդունել»: Չգիտեմ՝ ուրիշ ինչ է ասել, բան, ու դրանից հետո ինչ-որ տղաներ են եկել, Սերոբին քաշքշել են, թե ինչ, տենց բան է ինչ-որ տեղի ունեցել»,- պատմել է վարսավիրի հայրը:

«Հենց ամենասկզբից դա սուտ է, զրպարտություն, քանի որ ես առհասարակ այդ օրը իր մոտ՝ վարսահարդարման սրահ չեմ գնացել»,- իր հերթին, պնդել է մարզպետը:

Տեղի ունեցածը քաշքշուկ որակող Բարֆյաններն այնքան էլ հակված չէին այս թեմայից խոսել՝ հատկապես «Ազատության» այն հարցից հետո, թե արդյոք իրավապահները հետաքրքրվել են միջադեպով:

Իսկ միջադեպի մասին վարսավիրի հայրենի Տափերական գյուղում շատերն էին տեղյակ, համենայնդեպս, արձագանքներն էին այդպիսին, երբ փորձում էինք գտնել վարսավիր Սերոբի տունը, բայց տեսախցիկների առաջ խոսել չցանկացան։

«Երևի թե ասել են, որ «ինչո՞ւ ես տենց բան արել, չէ՞ որ կարելի էր զիջել», բան, էս կողմ, էն կողմ, ասել է՝ «ես չեմ կարող կնոջը աթոռի վրայից վեր կացնեմ, բերեմ, ասեմ՝ «եկեք նստեք»: Տենց ինչ-որ մի բան, ես էդքան ստույգ տեղեկություններ չունեմ, ու ինչ-որ քաշքշոց է տեղի ունեցել, քաշքշոց ասելով՝ ներս են մտել երևի հարցրել են, թե «ինչի՞ չես արել», բան, տենց, ոչ թե քաշքշոց, այլ երևի գոռգոռալով խոսել են, տենց մի բան, ու թողել գնացել են»,- ասել է Ռազմիկ Բարֆյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի մարզում «Opel Zafira»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարում. կա տուժած

18:30 11.04.2025

Արմավիրի մարզում «Opel Zafira»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Արման Ն․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Լուկաշին գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԹ պետնախարարի հետ

18:23 11.04.2025

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԹ պետնախարարի հետ

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ «Մեր երկու երկրների միջև հաստատված ռազմավարական երկխոսությունը լավ հիմք է ձևավորել տարբեր ուղղություններով որակապես նոր և […] ...

ՄԻՊ աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում ուսումնական հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի առկայության առնչությամբ

18:17 11.04.2025

ՄԻՊ աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում ուսումնական հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի առկայության առնչությամբ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի առկայության առնչությամբ։ Ընդ որում՝ ահազանգերը վերաբերում են ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական բռնությանը, ուսուցիչների կողմից երեխաների հետ հաղորդակցվելու հմտությունների բացակայությանը։ Նշված խնդիրները հասցեավորելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչները պարբերաբար այցեր են իրականացնում հանրակրթական ուսումնական հաստատություններ։ Մարդու […] ...

Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահի հետ

18:11 11.04.2025

Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայան Սինգհի հետ: Կողմերը քննարկել են հայ-հնդկական միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հակոբ Արշակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները՝ նշելով, որ դրանք հիմնված են դարավոր պատմության եւ փոխադարձ հարգանքի վրա: Բարձր գնահատելով երկու խորհրդարանների միջեւ արդյունավետ փոխգործակցությունը՝ ՀՀ ԱԺ […] ...

Ցանկանում եմ մնալ «Ռեալում»․ Վինիսիուս

18:05 11.04.2025

Ցանկանում եմ մնալ «Ռեալում»․ Վինիսիուս

«Արսենալից» 0-3 հաշվով կրած պարտությունից հետո Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը հանդիպել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, հայտնում է Defensa Central-ը: «Ցանկանում եմ մնալ «Ռեալում» ու շարունակել տիտղոսներ նվաճել», – Պերեսի հետ զրույցում ասել է բրազիլացին: Վինիսիուսի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմերը, բայց նա կենտրոնացած է միայն «Ռեալում» ելույթների ուղղությամբ: Վինիսիուսը […] ...

SHANTNEWS

18:00 11.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP