19:59 25.11.2019
«Դա համարվել է ուսադրի պատիվ, իրենք շատ վատ են պատկերացրել՝ ինչ է ուսադրի պատիվը։ Հետագայում նույն ձև հատուկ քննչական ծառայությունում քննիչների կողմից գործը գնացել է գործի չբացահայտման ուղղությամբ, դատախազությունում նույն կերպ են համարել են, որ չբացահայտելը ուսադրի պատվի ցուցանիշ է»,- խոսելով իրավապահ համակարգում խոշտանգումների մասին՝ ասել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:
Տարիներ շարունակ խոշտանգման դեպքերի մասին խոսում են իրավապաշտպանները, փաստաբանները, մեղադրյալներն ու ամբաստանյալները: Այդ ահազանգերը միշտ մնացել են անարձագանք, «որովհետև այն համակարգի աշխատողները, որտեղ բարձրաձայնվել են այդ խնդիրների մասին, եղել են այն քրեական մշակույթի կրողները, որի մասին մենք խոսում ենք»,- նշել են իրավապաշտպաները: Իսկ քննարկման թեման նոյեմբերի 21-ին համացանցում տարածված տեսանյութն է, որում հստակ երևում է, թե ինչպես ոստիկանները ցուցմունք ստանալու նպատակով հակագազերով ու ոստիկանական մահակներով բռնություն են կիրառում քաղաքացու նկատմամբ:
«Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասել է, որ տարիներ շարունակ խոշտանգումներ չեն գրանցվել, բայց իրականում խոշտանգման փաստի առիթով նյութեր են նախապատրաստվել, քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է՝ համարելով, որ բավարար ապացույցներ հնարավոր չէ հավաքել։ Նրա պնդմամբ՝ բողոք ներկայացնող անձը կարող էր անգամ քրեական պատասխանատվության ենթարկվել սուտ մատնության համար։
«Խոշտանգման գործով բողոք ներկայացնելու ժամանակ ասում էին՝ ի՞նչ եք բանի հետևից ընկել, Աստված կպատժի։ Այսինքն՝ իրենց ամբողջ հույսը Աստվածն էր, ոչ թե օրենքն ու իրավունքը։ Ասում էր՝ հո դուք «գործ տվող» չեք, ես որտեղից գործ տվող ՔԿ-ի աշխատող ոստիկան գտնեմ, որ ձեր բերած ապացույցները հիմնավորի։ Հեղափոխության տապալումը հնարավոր է լինելու այս համակարգերի միջոցով, որովհետև այս համակարգը վերջին այն ապաստանն է, որտեղ հանցավոր ռեժիմը, ունենալով այսպիսի ապացույցներ, ստիպելու է համակարգի աշխատողները անեն այն, ինչ ուզում են։ Ոչ մեկը չի ուզում՝ գործեր բացվեն, որովհետև իրենցից յուրաքանչյուրը՝ հատուկենտ բացառություններով, կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել»,- ավելացրեց նա։
«Եթե հաշվենք՝ Հայաստանում քանի գործ է հարուցվել, սա խոսում է պետության ձախողման մասին, և այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում։ Սա եզակի դեպք չէ, պատկերացրեք, թե որքան տարածված է, որ հասարակությունը իմանում է։ Նման մարդիկ համակարգից պետք է հեռացվեն, չպետք է համակարգին մոտ թողնել»,- նկատել է ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնողը՝ հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը: Նա ասել է նաև, որ մինչ այժմ խոշտանգումների գործով ՄԻԵԴ-ը 12 վճիռ է պատրաստում Հայաստանի դեմ, իսկ Հայաստանում չկա ոչ մի հարուցված քրեական գործ, առավել ևս՝ պատժված որևէ մեկը»,- ասել է Կարապետյանցը:
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին17:32 28.11.2024
Եվրոպական խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը հինգ տարովԵվրոպական խորհուրդն այսօր հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, 2024 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար, ասվում է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ: «Եվրոպական խորհուրդն այսօր, գրավոր ընթացակարգից հետո, նշանակեց Եվրոպական հանձնաժողովին՝ 2024 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Եվրահանձնաժողովի նախագահը կլինի […] ...
17:25 28.11.2024
Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ. Վաղարշակ ՀակոբյանՀայաստանի եւ Ղազախստանի միջեւ հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ, մասնավորապես՝ միջխորհրդարանական համագործակցության շրջանակում. ողջունելով Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին Ազգային ժողովում՝ ասել է Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը: «Մենք հատկապես կարեւորում ենք մեր պետությունների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացումը` հիմնվելով 1999 թվականի սեպտեմբերի 2-ին ստորագրված Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ բարեկամության ու համագործակցության պայմանագրի դրույթների վրա»,- ասել […] ...
17:20 28.11.2024
Տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս. Ոստիկանությունը զգուշացնում էՆոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում ուղևորը իրավապահներին է ներկայացրել կարմիր ու կապույտ կազմերով վկայականներ: Կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային բաժին, իսկ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: «Վերջերս նկատվում է մի երևույթ, երբ պարեկները կանգնեցնում են խախտում կատարած մեքենա, իսկ վարորդը, վարչական […] ...
17:14 28.11.2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքումՀամայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Բաղրամյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։ Մեծ Մասրիկ բնակավայրի մի բնակիչ էլ Վարդենիսի բաժին է ներկայացրել ինքնաշեն ատրճանակ և ռազմամթերք։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների […] ...
17:09 28.11.2024
Գյումրիի ավագանու ընտրություններին և քաղաքապետի պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնառաջադրվել. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Գյումրիի ավագանու ընտրություններին և քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքառաջադրվել [email protected] էլ. փոստի հասցեին ուղարկելով լուսանկար, Գյումրիում հաշվառված լինելը հիմնավորող անձնագրային տվյալներ (օրինակ՝ անձնագրի համապատասխան էջերի պատճենները) կարճ ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ՝ ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ լինելու թեմային […] ...
17:02 28.11.2024
ՀԱՊԿ երկրները Գազայի հատվածում կրակը դադարեցնելու կոչ են արելՀԱՊԿ երկրները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և ամբողջ տարածաշրջանում։ Կրեմլի կայքում հրապարակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան հռչակագիրը։ «Մենք խորապես մտահոգված ենք պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմամբ, որը Գազայի հատվածում և Լիբանանում հանգեցրել է ավերիչ հումանիտար ճգնաժամի և զգալի քաղաքացիական զոհերի։ Մենք կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի […] ...