15:21 06.12.2017
Այսօր՝ օրը ցերեկով հատվել են Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող այգիներից մեկի ծառերը: Նախնական տեղեկություններով՝ դրանց թիվը 30-ից ավելի է:
Մեր նկարահանման պահին կտրված ծառերը տարածքից բեռնատարով հեռացնելիս են եղել: SHANTNEWS-ի թղթակցի հարցին, թե ինչու՞ են կտրել ծառերը և ո՞վ է այդ իրավունքը նրանց տվել, տեղում աշխատողները չեն ցանկացել ներկայանալ, ընդամենը ասել են, որ իրենց հեռախոսով պատվիրել են կտրել դրանք: Այնուհետև տարածքի սեփականտիրոջ կողմից իրավասու մի անձ է մոտեցել, ընդամենը ներկայացել որպես Դավիթ: Վերջինս ներկայացրել է տվյալ տարածքի սեփականության մասին փաստաթղթեր և նշել, որ դա իրենց տարածքն է: Իրենք են ժամանակին տնկել ծառերը: Քանի որ չորացել էր, որոշել են կտրել: Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ տարածքը սեփականության վկայականով պատկանում է Արմինե Գևորգյանին:
Ըստ տեղեկությունների՝ նշված անձը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դուստրն է:
Հարցի առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Երևանի քաղաքապետարանից: Պարզել, թե արդյո՞ք կտրված ծառերը տարածքի սեփականատերերն են տնկել և մի՞թե այդ դեպքում իրավունք ունեն հատել դրանք: Ի պատասխան մեր հարցերի՝ Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ իրենց լիազորությունների սահմաններում է միայն փաստն արձանագրելը և բնապահպանական պետական տեսչություն դեպքի մասին համապատասխան գրություն ուղարկելը, ինչն արդեն արել են:
23:59 27.04.2025
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըԴպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...
23:50 27.04.2025
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելությունՄոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
23:35 27.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիաՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...
23:28 27.04.2025
Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...
23:16 27.04.2025
Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվելՍևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...
23:03 27.04.2025
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԱպրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...