Բանկային վնասաբեր ծրագրերն սպառնացել են Հայաստանի օգտատերերի 0.89%-ին. Կասպերսկի լաբորատորիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Բանկային վնասաբեր ծրագրերն սպառնացել են Հայաստանի օգտատերերի 0.89%-ին. Կասպերսկի լաբորատորիա

12:44 06.12.2017

Հայաստանի օգտատերերի 0.89%-ի սարքերը 2017 թվականի հունվար-hունիսին ենթարկվել են բանկային վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանն զբաղեցրել է 8-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Գլոբալ հետազոտությունների և վերլուծությունների թիմի Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի երկրներում հետազոտական կենտրոնի  (EMEA Research Center of Global Research and Analysis Team (GREAT) of Kaspersky Lab) տվյալները։ Դրանք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ: 

 

Kaspersky GREAT-ի տվյալների համաձայն՝ Հայաստանում բանկային վնասաբեր ծրագրերի ակտիվության գագաթնակետը գրանցվել է հունվարին, երբ գրանցվել է վարակման 121.473 փորձ, փետրվարին այդ ցուցանիշը կրճատվել է մինչև 105.798-ի, իսկ մարտին՝ մինչև 103.290-ի։

Հայաստանի օգտատերերին գրոհած բանկային վնասաբեր ծրագրերի շրջանում առաջատարն է ZeuS (կամ Zbot) տրոյական ծրագրերի ընտանիքը, որին բաժին է հասել վարակման փորձերի 45.93%-ը։ Դրան հետևում է Nymaim շորթող-բանկային տրոյական ծրագրերի ընտանիքը՝ 29.70%։ Մնացած վնասաբեր ծրագրերի (հիմնականում՝ տրոյական) բաժինը 3.5%-ից փոքր է։

«Հայաստանի բանկերը և օգտատերերին գրոհում են նույն վնասաբեր ծրագրերը, որոնց կիբեռհանցագործները կիրառում են ամբողջ աշխարհում։ Դրանցից պաշտպանվելու ամենագործուն եղանակներն են իրեն լավ դրսևորած հակավիրուսային ծրագրի կիրառումը, ուշադրությունը և զգոնությունը։ Հարկ է չբացել կասկածելի էլեկտրոնային նամակները (անծանոթ և անվստահելի հասցեատերերից եկած) և դրանց կցված նիշքերը (file), ինչը հղի է սարք վնասաբեր բանկային ծրագրերի ներբեռնումով։ Նաև հարկ է չայցելել կայքեր, որոնց հղումները տարածվում են էլեկտրոնային նամակների միջոցով, քանի որ. չարագործները բանկերի կամ առցանց-խանութների օրինական հասցեների աննշան փոփոխություններով՝ օգտատերերին ուղղորդում են ֆիշինգային կեղծ կայքեր։

Նույնը վերաբերում է օգտատերերի շարժական սարքերին ստացվող SMS-հաղորդագրություններին»,- պարզաբանում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Kaspersky GREAT-ի փորձագետները նաև պարզել են, որ Հայաստանի կազմակերպությունները 2017 թվականի առաջին կիսամյակում չեն խուսափել միջազգային կիբեռխմբավորումների թիրախային բարդ գրոհներից։ Տասնմեկ կազմակերպություն ստիպված է եղել դիմակայել Carbanak խմբավորման գրոհներին, ևս մեկ կազմակերպություն դարձել է  Sofacy խմբավորման (հայտնի է նաև որպես Fancy Bear, Sednit, STRONTIUM և APT28) կիբեռհանցագործների թիրախը։ 

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն


 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

10:52 25.11.2024

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

Նոյեմբերի 22-ին, ժամը 11.05-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 218-րդ կմ-ին «ԻՎԵԿՈ» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը: 50-ամյա վարորդ Ալիզադեն Յ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

10:50 25.11.2024

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

Վրաստանում նախագահական ընտրությունները, ինչպես նաև նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսվում է անցկացնել 2024 թվականին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է նախագահ ընտրենք հինգ տարի ժամկետով, հետևաբար, որպեսզի նախագահն ընտրվի հինգ տարով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի»,- ասել է Պապուաշվիլին։ ...

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է

10:42 25.11.2024

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Նոյեմբերի 20-ին հաղորդվել էր 2006 թ. Սուսաննա Բունիաթյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 22-ին, ժամը 21.30-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում նա հայտնաբերվել և տեղափոխվել է Հրազդանի բաժին, ապա ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: ...

2024թ․-ի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն դրամ

10:35 25.11.2024

2024թ․-ի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն դրամ

2024թ․-ի երրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 574 մլրդ 593․3 մլն ՀՀ դրամի համեմատ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով։ 2024թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 894 հազ. […] ...

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

10:33 25.11.2024

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն՝ անդրադառնալով հարցին, թե որո՞նք են ՀԱՊԿ-ում Երևանի լիարժեք գործունեության վերսկսման հեռանկարները, և արդյոք այդ գործունեության սառեցումն ազդե՞լ է Մոսկվայի […] ...

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

10:22 25.11.2024

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

«Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները իրականացարել են կրկնակի ստուգայց, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Արամի փ․)։ Հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

BACK_TO_TOP