15:24 20.11.2019
Հայաստանի կառավարությունը ներկայում խնդիր ունի Սփյուռքի հետ հաղորդակցվելու հարցում, քանի որ պարզ չէ, թե որոնք են այն կառույցները, որոնք կարող են ներկայացնել հայկական սփյուռքը։ Այս մասին այսօր Վենետիկում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարն ասաց, որ հիմա Սփյուռքում հայկական կառույցներն ու կազմակերպություններն այնքան շատ են, որ որևէ կառավարություն չի կարող բոլորի հետ խորհրդակցել։ Իսկ եթե մեծամասնության հետ խորհրդակցություններ լինեն, ապա, ըստ Փաշինյանի, մյուսները չեն ընդունի դա։
Հետևաբար, ըստ Փաշինյանի, կառավարության խնդիրն է ունենալ այնպիսի կառույց, որը լեգիտիմություն կունենա Սփյուռքի անունից հանդես գալու համար։ Թե ինչպիսին պետք է լինի այդ կառույցը, Փաշինյանն ասաց, որ պատկերացում ունի, բայց չի ուզում բարձրաձայնել։ Իր աշխատակազմում գործող սփյուռքի հանձնակատարի անելիքը, ըստ վարչապետի, հենց դա է։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2399173257002272/
13:08 13.03.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին13:00 13.03.2025
Թրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել է Ռուսաստանի սահմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի ինքնաթիռը հատել է Ռուսաստանի սահմանը։ Այս մասին հայտնում են Flightradar հետևող ծառայության տվյալները: Gulfstream G650 ինքնաթիռն ավելի վաղ օդ է բարձրացել Դոհայի միջազգային օդանավակայանից։ Ինքնաթիռը երթուղու եվրոպական հատվածում արդեն հատել է Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի օդային տարածքը և ներկայումս թռչում է Պսկովի շրջանի վրայով։ Մարտի 12-ին Սպիտակ […] ...
12:54 13.03.2025
Արարատի քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին հերթական բնակարանային գողության պահինՔրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացնելիս համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ: Մարտի 12-ին, բնակարանային գողություն կատարելու պահին, Մասիս քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում հայտնաբերվեց և բնակարանային գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց 40-ամյա մի տղամարդ: Տղամարդը նաև մարտի 4-ից հետախուզվում էր Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից, դարձյալ` բնակարանային […] ...
12:45 13.03.2025
2026 թ․ Հայաստանը կնախագահի COP17-ը․ Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի հարակից քննարկմանըՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Կանանց հզորացումը Ռիոյի կոնվենցիաների միջոցով. գենդերային հեռանկարներ՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և անապատացման հարցում» թեմայով հարակից քննարկմանը։ Այն կազմակերպվել է Հայաստանի, Բրազիլիայի և Մոնղոլիայի մշտական ներկայացուցչությունների կողմից՝ ՄԱԶԾ-ի և ՄԱԿ կանանց աջակցությամբ։ Քննարկման ընթացքում նախարարը հանդես է եկել […] ...
12:38 13.03.2025
Քննարկվել են Էստոնիայի հետ կրթության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Մարին Ռատնիկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել երկու բարեկամական երկրների միջև փոխհամագործակցության խթանումը: Ընդգծելով հատկապես կրթության ոլորտում երկկողմ կապերի ամրապնդման կարևորությունը՝ […] ...
12:30 13.03.2025
Ժամանակն է մարդու իրավունքները վեր դասել էժան նավթից ու գազից. ԵԽ պատգամավորը՝ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասինԵվրոպական խորհրդարանում Պորտուգալիան ներկայացնող պատգամավոր Կատերինա Վիեյրան հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակվեն սովորականի պես և զոհաբերել եվրոպական արժեքները՝ հանուն տնտեսական և էներգետիկ շահերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը հայտարարել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ժամանակ։ Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանում մարդու իրավունքների խորը […] ...
12:21 13.03.2025
Երևանի հետ խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցված է․ ԱլիևԱդրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասի շուրջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ներկայումս քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է»,- նշել է նա Բաքվում միջազգային Գլոբալ ֆորումի բացման ժամանակ։ ...