10 պատճառ՝ ինչու են աշակերտները դադարում սիրել դպրոցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+4.09 oC

10 պատճառ՝ ինչու են աշակերտները դադարում սիրել դպրոցը

21:51 24.11.2019

11-ամյա Տիմոֆեյ Դրոգինը «Վաղը անունով» դպրոցական համաժողովի ժամանակ պատմել է, թե ինչու են աշակերտները դադարում սիրել դպրոցը, կորցնում մոտիվացիան և փախչում դասերից: Նա 10 պատճառ է նշել:

1.Ուսուցիչները

Առաջին պահից, երբ  երեխան մտնում է  դպրոց, նրան սկսում են  վախ ներշնչել: Առաջինը հենց վախն է ուսուցչից:

2.  Վախ՝ գնահատականից

Դրանից հետո ուսուցիչները սկսում են զարգացնել վախը գնահատականներից: Հետո՝ վախեցնել ծնողների պատիժներով, դպրոցի տնօրենով: Դպրոցում միևնույն է, թե դու ով ես: Այնտեղ աշակերտին ընդունում են միայն իր գնահատականներով:

3.  Սխալվելու վախը

Եվս  մի վախ՝ – սխալվելու վախը: Դպրոցը չի  սովորեցնում, որ սխալվել կարելի է  և պետք  է: Չէ որ հենց սխալվելով է  հնարավոր ինչ որ բան սովորել: Անսխալական ոչ ոք  և ոչինչ չի լինում:  Այսինքն դպրոցը բացառում է  սխալվելու բնական իրավունքը:

4. Թրոլլինգ/ծաղր /

Եվս մեկ պատճառ՝ դասընկերների մշտական ծաղրանքները: Ու հաճախ դա ուսուցիչների մեղքով է, քանի որ հենց նրանք են ծաղրի առարկա  դարձնում աշակերտներին, մատնացույց անելով, որ նրանք ինչ որ բան այնպես չեն անում, ինչպես մյուսները: Ուսուցիչների համար գնահատականները կարևոր են աշակերտից, մարդուց: Ես օրինակ հաճախում էի խմբակ, սովորեցի հուլունքագործություն, խմորից  քանդակներ պատրաստել, թևնոցներ՝ կաշվից ու էլի շատ նման բաներ: Երբ իմ խմբակի ղեկավարը եկավ դպրոց և առաջարկեց, որ ես մաստեր կլաս անցկացնեմ մյուսների համար, փոխտնօրենը բացականչեց «Տիմոֆե՛՛յ: Չի կարող պատահել»:

5. Հիմար թեստեր

Այն թեստերը, որ հանձնարարում են դասերի ժամանակ, անհավատալի հիմար են, քանի որ այնտեղ չկա քո սեփական պատասխանի տարբերակը: Աշակերտը փորձում է գուշակել տրված տարբերակներից մեկը, բայց չէ՞ որ նա կարող է ունենալ իր սեփական պատասխանը, որը տվյալ դեպքում չի կարողանում արտահայտել: Չեմ կարծում, թե դպրոցն ավարտելուց հետո որևէ մեկը կհիշի աշխարհի բոլոր երկրների մայրաքաղաքները, Տարաս Շեվչենկոյի ստեղծագործությունները, կամ հինգից քառակուսի արմատ հանելու ձևը: Եթե ինչ որ մեկն ինչ որ բանով հետաքրքրված է, նա կարող է շատ ավելի ինֆորմացիա գտնել և հիշել, քան կարող է տալ 10 տարվա դպրոցական ծրագիրը: Նույն կերպ եթե պետք են գիտելիքներ այլ ոլորտներից, կարող է  հեշտորեն գտնել:

6. Տնային աշխատանքների ծավալը 

Ես կարդացել եմ, որ չկա որևէ ապացույց, թե տնային աշխատանքը նպաստում է երեխաների կրթվածությանը կամ առաջադիմությանը: Մի անգամ ինձ անգլերենից այնքան գրավոր էին հանձնարարել, որ ես 3 ժամ նստած մնացի: Հետո ինձ տարան բժշկի, քանի որ չէի կարողանում վիզս շարժել: 1 շաբաթ ես կրում էի վիզն անշարժացնող կորսետ:

7. Եզակի լինելու արգելքը 

Դպրոցներում չեն սիրում, երբ մեկը մյուսներից տարբերվում է: Դա սկսվում է  ուսուցչից, փոխանցվում աշակերտին ու նրան ուղեկցում ամբողջ կյանքում:

8.  Դպրոցը չի սովորեցնում երջանիկ լինել 

Ես կարդացել եմ, որ  երբ The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնը 5 տարեկան էր, մայրը նրան սովորեցրել էր՝ ամենակարևորը կյանքում երջանիկ լինելն է:  Դպրոցում նրան հարցրել են՝ ի՞նչ ես ուզում դառնալ: Լենոնը պատասխանել է՝ երջանիկ եմ ուզում դառնալ: Նրան ասել են, թե չի հասկանում հարցը: Լենոնը պատասխանել է՝ դուք չեք հասկանում կյանքը:

9. Դպրոցը չի սովորեցնում աշխատել ինֆորմացիայի հետ 

Օրինակ ես դիտում եմ YouTube ալիքը, որտեղ Ֆիզիկայի մասնագետը շատ հեշտ ու մատչելի ինչ որ բան է բացատրում: Այդպիսի տեսանյութը կարող է փոխարինել տասնյակ ձանձրալի ու միապաղաղ դասերին:

10. Դպրոցը չի պատրաստում հասուն կյանքի

Դպրոցը նախապատրաստություն է  հասուն կյանքին:  Բայց չի սովորեցնում ոչ մի պետքական բան՝ ինչպես պահպանել և ավելացնել  եկամուտը, ինչպես ստանալ եկամուտ, ինչպես  փող աշխատել: Բացի այդ դպրոցում պետք է սովորեցնեն հասկանալ միմյանց՝ չէ՞ որ ամենակարևորն ու դժվարը շփումն է: Ես կարդացել եմ, որ հենց դրա պակասի պատճառով են աշխարհում ամենաշատ  ամուսնալուծությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը հինգ տարով

17:32 28.11.2024

Եվրոպական խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը հինգ տարով

Եվրոպական խորհուրդն այսօր հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, 2024 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար, ասվում է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ: «Եվրոպական խորհուրդն այսօր, գրավոր ընթացակարգից հետո, նշանակեց Եվրոպական հանձնաժողովին՝ 2024 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Եվրահանձնաժողովի նախագահը կլինի […] ...

Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ. Վաղարշակ Հակոբյան

17:25 28.11.2024

Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ. Վաղարշակ Հակոբյան

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ, մասնավորապես՝ միջխորհրդարանական համագործակցության շրջանակում. ողջունելով Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին Ազգային ժողովում՝ ասել է Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը: «Մենք հատկապես կարեւորում ենք մեր պետությունների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացումը` հիմնվելով 1999 թվականի սեպտեմբերի 2-ին ստորագրված Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ բարեկամության ու համագործակցության պայմանագրի դրույթների վրա»,- ասել […] ...

Տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս. Ոստիկանությունը զգուշացնում է

17:20 28.11.2024

Տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս. Ոստիկանությունը զգուշացնում է

Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում ուղևորը իրավապահներին է ներկայացրել կարմիր ու կապույտ կազմերով վկայականներ: Կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային բաժին, իսկ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: «Վերջերս նկատվում է մի երևույթ, երբ պարեկները կանգնեցնում են խախտում կատարած մեքենա, իսկ վարորդը, վարչական […] ...

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում

17:14 28.11.2024

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Բաղրամյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։ Մեծ Մասրիկ բնակավայրի մի բնակիչ էլ Վարդենիսի բաժին է ներկայացրել ինքնաշեն ատրճանակ և ռազմամթերք։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների […] ...

Գյումրիի ավագանու ընտրություններին և քաղաքապետի պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնառաջադրվել. վարչապետ

17:09 28.11.2024

Գյումրիի ավագանու ընտրություններին և քաղաքապետի պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնառաջադրվել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Գյումրիի ավագանու ընտրություններին և քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքառաջադրվել [email protected] էլ. փոստի հասցեին ուղարկելով լուսանկար, Գյումրիում հաշվառված լինելը հիմնավորող անձնագրային տվյալներ (օրինակ՝ անձնագրի համապատասխան էջերի պատճենները) կարճ ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ՝ ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ լինելու թեմային […] ...

ՀԱՊԿ երկրները Գազայի հատվածում կրակը դադարեցնելու կոչ են արել

17:02 28.11.2024

ՀԱՊԿ երկրները Գազայի հատվածում կրակը դադարեցնելու կոչ են արել

ՀԱՊԿ երկրները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և ամբողջ տարածաշրջանում։ Կրեմլի կայքում հրապարակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան հռչակագիրը։ «Մենք խորապես մտահոգված ենք պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմամբ, որը Գազայի հատվածում և Լիբանանում հանգեցրել է ավերիչ հումանիտար ճգնաժամի և զգալի քաղաքացիական զոհերի։ Մենք կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի […] ...

BACK_TO_TOP