Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարն այցելել է Գյումրիի նորաբաց ավտոմաքսատուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարն այցելել է Գյումրիի նորաբաց ավտոմաքսատուն

18:32 19.11.2019

Այսօր Գյումրիի նորակառույց մաքսատուն է այցելել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան: Հայաստանում նա մասնակցում է «Թվային լուծումներ միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» երկօրյա համաժողովին։

Նա ծանոթացել է մաքսատան աշխատանքային ծավալներին ու սպասարկման հնարավորություններին և ասել, որ Գյումրիի մաքսատունը հեռանկարում կատարելագործելու պոտենցիալ կա և այն մեծ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի մաքսային ծառայությունների զարգացման գործում:

Գյումրիի նոր մաքսատանն առաջին մաքսային ձևակերպումները երեկվանից են մեկնարկել: 1 օրում 150 մեքենա արդեն մաքսազերծվել է։ Գործընթացի արագ իրականացումը կարևորեց համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը։ Կունիո Միկուրիան նշեց.

«Հաշվի առնելով այն, որ մաքսազերծման գործողություններն իրականացնում են ընդամենը 1 օրում, սա հեշտացնում է թե´ ներկրողների, թե´ մաքսային աշխատակիցների աշխատանքը։ Ուրախ եմ նաև, որ այս ծրագիրը Հայաստանում ծառայությունների ապակենտրոնացման գործառույթների մաս է կազմում, ու այդ ուղղությամբ սա առաջընթաց է։ Հայաստանը, չունենալով ելք դեպի ծով ու լինելով տարանցիկ ճանապարհ Վրաստանի և Իրանի միջև, մշտապես կարիք ունի արդյունավետ մաքսային ծառայությունների և միջսահմանային համագործակցության»։

Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը կարևորում է այդ ուղղությամբ ծրագրերի կատարելագործումը, դա վերաբերում է նաև 1 պատուհանի սկզբունքի ներդրմանը:

Ըստ նրա` մեկ պատուհանի սկզբունքի ուղղությամբ պետք է աշխատել, դա կզարգացնի գործառույթները։ Պետք է Հայաստանը համագործակցի սահմանակից երկրների հետ։ Կոնկրետ Վրաստանի հետ կապը և տեղեկատվության փոխանակման գործընթացը զարգացնելու հնարավորությունը կբերի շատ հարցերի լուծման։ Միջազգային տարբեր ծրագրերն էլ կօգնեն այդ համագործակցությունն ակտիվացնելուն։

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն էլ հայտնեց, որ համաժողովի ժամանակ տեղեկատվության փոխանակման հուշագիր է Հայաստանը ստորագրել Իրանի և Վրաստանի հետ, ինչը նշանակում է, որ գործընկերները միմյանց տեղեկատվություն կտրամադրեն սպասվելիք բեռների վերաբերյալ, որը շատ ավելի կհեշտացնի մաքսային վարչարարությունն ու կխնայի տնտեսվարողների ժամանակը մաքսային ամբողջ գործընթացների համար:

1 պատուհանի սկզբունքի ներդրումը, ըստ ոլորտի պատասխանատուների, նախատեսում է ոչ միայն ավտոմեքենաների, նաև Հայաստան ներմուծվող բոլոր բեռնատեսակների մաքսային ձևակերպումներ։

Հեռանկարում Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում են տեղակայվելու նաև սննդի անվտանգության պետական ծառայության, նաև պաշտպանության նախարարության ներկայացուցչությունները՝ Հայաստան ներմուծվող սննդի, նաև ռազմական բեռների ստուգումներ ու մաքսային ձևակերպումներ իրականացնելու համար։

«Տեղեկատվական տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, ու մաքսային ծառայությունների զարգացման գործում մեծ նշանակություն ունեն դրանք»,- համոզված է համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Հենց տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով էլ իրենք ակնկալում են մի շարք խնդիրների լուծում։ Համոզված է, որ եթե ամեն ինչ ճիշտ հունով ընթանա, Հայաստանում խնդիրների լուծմանը շուտ կհասնեն։

Միջազգային առևտրին ինտեգրվելու ճանապարհին մաքսային ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կարևոր քայլ է համարվում: Միջազգային կազմակերպության պատասխանատուներն այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքում ակնկալում են տնտեսության առաջընթաց մեծ տեմպերով, ինչն էլ բիզնես ներդրումների նոր հոսք կապահովի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP