Շիրակի մարզի խցանված հեղեղատարները մաքրելու համար գյուղերում ակնկալում են կառավարության աջակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+6.09 oC

Շիրակի մարզի խցանված հեղեղատարները մաքրելու համար գյուղերում ակնկալում են կառավարության աջակցությունը

19:00 19.11.2019

Ամեն տարի աշնանն ու գարնանը Շիրակի մարզի գյուղերում օրակարգային է դառնում սելավատարները մաքրելու խնդիրը: Գարնանը մասնակի մաքրել են, ոռոգման սեզոնին քիչ ջրի ու երաշտի պատճառով սելավատարները դարձյալ խցանել են տիղմն ու  բուսականությունը: Սրան գումարվում է նաև կենցաղային աղբը, որը հեղեղատարներ են լցնում գյուղացիները: Խնդիրը մշտական է Արթիկի տարածաշրջանի գյուղերում, որտեղ Մանթաշի ջրամբարից ջուրը տեղ է հասնում քայքայված ու հողե հունով սելավատարներով:

Հեղեղատարը Նոր Կյանք գյուղում ծխում է: Հեռվից տեսարանն այսպիսին էր: Ջուրն ու կրակը անհամատեղելի են, բայց այս դեպքում հնարամիտ գյուղացու ջանքերով մեկտեղվել էին: Անպետք ծղոտն աղբամանում հայտնվելու փոխարեն կուտակել են հեղեղատարում: Լցրել են, հետո մտածել հետևանքների մասին ու աղբն այրել:

Հեղեղատարով բարակ ջուր է հոսում: Մանթաշի ջրամբարի գետակներով այն հասնում է ցածրադիր գյուղեր: Ջրի մեծ հոսք ոռոգման սեզոնին էլ չի եղել, բայց, միևնույն է, եղածն էլ իր հետ կենցաղային աղբ է բերում: Վերևի գյուղերից աղբը հասնում է հարևան ցածրադիր համայնքներ, այստեղից էլ կուտակված աղբը ջուրը տանում է ջրամբար: Հիմնականում հողե հունով սելավատարները ոչ միայն աղբն է խցանում, այլև աճած բուսականությունը, ինչի հետևանքով նեղացել է սելավատարների հունը:

Փանիկը Արթիկի տարածաշրջանում նախորդ տարիներին սելավներից ամենաշատ տուժած գյուղն է: Փանիկում են խաչվում Մանթաշի ջրամբարից եկող երկու գետակները: 2003-ին էր ամենամեծ սելավը եղել, բանը հասել էր բնակիչների տարհանմանը:

Վերջին 10 տարիներին հեղեղավտանգ իրավիճակ չկա, որովհետև տեղումներն են քիչ, բայց գյուղապետն է նշում` սելավատարների վիճակը մնում է նույնը՝ հունը նեղացել է, այն մաքրելու համար էլ ֆինանսական միջոցներ չկան: Նոր Կյանք, Փանիկ, Մեղրաշեն,Սպանդարյան, Վարդաքար … Արթիկի տարածաշրջանի բոլոր գյուղերն են տարիներ շարունակ առանձին, երբեմն էլ համատեղ դիմումներ հասցեագրել կառավարությանը: Հերթը սելավատարների համար ֆինանսավորում ստանալուն այդպես էլ չի հասել: Իսկ գյուղապետարանները մաքրել են միայն այն հատվածները, որոնք անհրաժեշտ են ջուրը գյուղ հասցնելու համար:

«Մենք չենք կարող մեծ աշխատանքներ կատարել: Տարեկան մաքրման աշխատանքներ տանում ենք այն հատվածներում, որտեղ անհրաժեշտ է, որտեղ աղետավտանգ է, բայց ամբողջապես մեր սելավատարները մաքրելու կարիք ունեն, և դա արդեն մեծ գումարի խնդիր է, համայնքը չի կարող իր ուժերով մաքրել: Նախորդ տարիներին դիմել ենք կառավարություն: Եկել են, ուսումնասիրել, հավանության են արժանացրել, թե որ տարածքները պետք է մաքրվի, հողային առուները լայնացվի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Նոր Կյանք գյուղի ղեկավար Արա Սուքիասյանը:

Համայնքային բյուջեները միայն շատ փոքր հատվածների, այն էլ մասնակի մաքրման համար են բավարարել: Հիմա Արթիկի տարածաշրջանի գյուղերը նորից են դիմելու կառավարությանը, բայց ոչ թե պահանջով, այլ համագործակցության առաջարկով:

«Եթե մեր ամբողջ բյուջեն դնենք հեղեղատար կառուցելու համար, կարող ենք ամենաշատը 200 մետր կառուցել: Համայնքը պատրաստ է իր ներդրումը ունենալ ոչ թե միայն պահանջողի դերում, այլև մասնակցողի դերում, որպեսզի կառուցվի նորմալ հեղեղատար»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը:

Համայնքի ու պետության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերը, գյուղապետերի խոսքով, սելավատարների հիմնանորոգման համար կիրառելի չեն: Մեծ գումար է պահանջվում, որի մասնակցային վճարումները կատարել գյուղապետարանները չեն կարողանա: Գործադիրին նոր նամակ-դիմումները հասցեագրելու են համաֆինանսավորման չափը գյուղական բյուջեների հնարավորություններից ելնելով հաշվարկելու առաջարկով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

15:35 27.11.2024

Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 19-22-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը։ Քննարկվել են մի շարք թեմաներ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունների, ինչպես նաև Սյունիքի մարզի 7 քաղաքների և Օվերն-Ռոն-Ալպեր (ՕՌԱ) շրջանի համագործակցության, «Մեկ քաղաք՝ մեկ համագործակցություն» ցանցի ստեղծման ազդարարման վերաբերյալ։ Այցի շրջանակներում Արման Խոջոյանը մասնակցել […] ...

Մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ. առաջարկը քննարկվել է առաջին ընթերցմամբ

15:22 27.11.2024

Մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ. առաջարկը քննարկվել է առաջին ընթերցմամբ

Կառավարությունն առաջարկում է մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: ««ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 27-ի նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի […] ...

ՀՀ ԱԺ նախագահի և Գերմանիայի դեսպանի քննարկումների առանցքում են եղել Հայաստան-ԵՄ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը

15:15 27.11.2024

ՀՀ ԱԺ նախագահի և Գերմանիայի դեսպանի քննարկումների առանցքում են եղել Հայաստան-ԵՄ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը դեսպանին հաջողություններ է մաղթել այդ կարեւոր առաքելությունում՝ նշելով, որ որպես ԱԺ նախագահ` պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում: Գերմանիայի դեսպանն էլ իր հերթին […] ...

«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ

15:07 27.11.2024

«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ

Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու քառորդ եզրափակչում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոցներով պայքարից դուրս է թողել երկրորդ լիգան ներկայացնող «Տյումենին»։ Հյուրերը Ռուսաստանի ազգային հավաքականում հանդես եկած հարձակվող Ֆյոդոր Սմոլովի դուբլի և 19-ամյա կիսապաշտպան Դանիլա Կոզլովի գոլի շնորհիվ հաղթում էին 3-0 հաշվով, սակայն «Տյումենի» ֆուտբոլիստները կարողացել են հավասարեցնել հաշիվը։ Հետխաղյա հարվածաշարի ժամանակ «Կրասնոդարին» երկու անգամ փրկել է […] ...

SHANTNEWS

15:00 27.11.2024

SHANTNEWS

Լիբանանը Իսրայելի հետ սահմանի մոտ զինվորականների թիվը կհասցնի 10 հազարի

14:55 27.11.2024

Լիբանանը Իսրայելի հետ սահմանի մոտ զինվորականների թիվը կհասցնի 10 հազարի

Լիբանանի ղեկավարությունը մտադիր է Իսրայելի հետ սահմանի մոտ գտնվող երկրի հարավում զինվորականների թիվը հասցնել 10 հազարի, ասել է Հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Մորիս Սլիմը Al Jazeera հեռուստաալիքին։ «Մենք հարավում լիբանանյան զինվորականների թիվը կհասցնենք 10 հազարի»,- ասել է նա։ Նախարարն ընդգծել է, որ հանրապետության տարածքում գործելու են միայն լիբանանյան բանակը և Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը։ «Մենք […] ...

BACK_TO_TOP