71-ամյա տղամարդը սպանություն է կատարել՝ զոհին կասկածելով գողության մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+10.09 oC

71-ամյա տղամարդը սպանություն է կատարել՝ զոհին կասկածելով գողության մեջ

18:28 05.12.2017

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Էջմիածին քաղաքի 65-ամյա բնակչի սպանության հանգամանքները, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

2017թ. դեկտեմբերի 5-ի առավոտյան, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել Էջմիածին քաղաքի 71-ամյա մի բնակիչ և հայտարարել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի սկզբնամասում գործող ավտովերանորոգման կետերի հարևանությամբ` նախկին սուրճի արտադրամասի հետնամասում, մարդ է սպանել, ում դիակը գտնվում է դեպքի վայրում։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և 71-ամյա բնակչի մատնանշած վայրում հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի 65-ամյա բնակչի դիակը` կտրած-ծակած մարմնական վնասվածքներով, երկու ձեռքերի դաստակները կտրված, մարմնից անջատված: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը և կացինը, առգրավվել արնանման հետքերի նմուշներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ 65-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող։

Պարզվել է, որ տուժողը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ճանաչել են միմյանց և աշխատել են նույն վայրում, տուժողը՝ որպես ավտոէլեկտրիկ, իսկ 71-ամյա տղամարդը՝ որպես պահակ։ Վերջինս հարցաքննության ժամանակ ցուցմունք է տվել սպանության հանգամանքների, այդ թվում՝ շարժառիթի վերաբերյալ՝ հայտարարելով, որ նրան կասկածել է իր աշխատավայրից գումար գողանալու մեջ։

71-ամյա տղամարդը ձերբակալվել է, իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ նախնական տվյալները, կասկածյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

23:59 27.04.2025

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն

23:50 27.04.2025

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիա

23:35 27.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...

Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

23:28 27.04.2025

Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվել

23:16 27.04.2025

Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվել

Սևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքից

23:03 27.04.2025

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքից

Ապրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...

BACK_TO_TOP