Հայ-ռուսական հարաբերությունները նոր որակ, նոր մակարդակ ունեն. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+8.09 oC

Հայ-ռուսական հարաբերությունները նոր որակ, նոր մակարդակ ունեն. Նիկոլ Փաշինյան

17:26 13.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովի դիտարկմանը, թե հայ-ռուսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել, ասաց.

«Մենք նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020 թ. ես պաշտոնական այց կկատարեմ ՌԴ, իսկ ՌԴ նախագահը կամ 2020 թ. երկրորդ, կամ 2021 թ առաջին կեսին պաշտոնական այց կկատարի ՀՀ: Ես ուզում եմ այս հարցերին պատասխանել հնարավորինս դիվանագիտական անորոշ ձևակերպումներից դուրս, շատ ուղիղ: Ինչպես ԼՂ հարցի կարգավորման պարագայում, այնպես էլ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ հարցեր են ծագել, այդ թվում՝ ՌԴ-ում, այդ բոլոր հարցերը, եկեք արձանագրենք, ծագել են բոլոր ոլորտներում, ոչ մեկի կողմից դա կանխատեսված չի եղել, հետևաբար, խիստ բնական է, որ այդ հարցերը ծագել են էլի նույն համատեքստում: Այս ինտենսիվությունը որ կա, կար նաև վերջին մեկուկես տարվա ընթացքում: 2018 թ. արդյունքներով՝ իմ ու ՌԴ նախագահի հանդիպումները, խոսակցություններն էլի աննախադեպ դինամիկա ունեին»:

Փաշինյանի կարծիքով՝ ժամանակի ընթացքում հարցերը պատասխաններ են ստանում, ընդ որում՝ դրանք նաև որոշակիորեն ընկալելու, դրանց խորությունը և անկեղծությունը կշռելու, հասկանալու խնդիր կա երկուստեք, պարզապես հարցերի պատասխանը նաև ժամանակով է քննվում:

«Ես դեռ անցյալ տարի ամռանն եմ ասել, կարծում եմ՝ մեզ մոտ այդ պրոցեսը գնում է, որ մեր հարաբերությունները նոր մակարդակ, նոր որակ արձանագրեն, կարող եմ ասել, որ հիմա դա արձանագրվել է, ես կարող եմ ասել, որ հիմա դա տեղի է ունենում, հիմա դա ավելի վստահ կարող եմ ասել: Մի ժամանակ, երբ ասում էի, որ դա տեղի է ունենում, շատերը թերահավատությամբ էին վերաբերվում»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա եղած հայտարարություններով այդ բացը լրացվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոկաուտի կենթարկեմ Խավիեր Տեբասին. Թոփուրիայի արձագանքը՝ «Էլ կլասիկոն» իր մենամարտի ժամին նշանակելուն

20:28 26.10.2024

Նոկաուտի կենթարկեմ Խավիեր Տեբասին. Թոփուրիայի արձագանքը՝ «Էլ կլասիկոն» իր մենամարտի ժամին նշանակելուն

UFC-ի կիսաթեթև քաշային կարգի գործող չեմպիոն, Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկ Իլիա Թոփուրիան ամերիկացի Մաքս Հոլոուեյի դեմ տիտղոսի պաշտպանության մենամարտից առաջ կայացած ասուլիսին դժգոհություն է հայտնել, որ Լա լիգան իր մենամարտի ժամին է նշանակել մրցաշրջանի առաջին «Էլ կլասիկոն»: Թոփուրիան սպառնացել է նոկաուտի ենթարկել այն մարդուն, որը պատասխանատու է «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպման ժամի ընտրության համար։ «Հոլոուեյին […] ...

Վրաստանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

20:23 26.10.2024

Վրաստանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

Վրաստանում տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Մոսկվայի ժամանակով 19:00-ին) փակվել են խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ժամը 17:00-ին (Մոսկվայի ժամանակով 16:00-ին) մասնակցությունը կազմել է 50,6 տոկոս: Ընտրատեղամասերը փակվելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովների ղեկավարները վերջնական արձանագրություններ կուղարկեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որից հետո ընտրական հանձնաժողովը կհրապարակի նախնական տվյալները։ Տեղական հեռուստաալիքները շուտով կհաղորդեն exit poll-ի տվյալները: Խորհրդարանական […] ...

Վրաստանի կառավարության շենքի մոտ ոստիկանական ավտոբուսներ են ժամանել

20:18 26.10.2024

Վրաստանի կառավարության շենքի մոտ ոստիկանական ավտոբուսներ են ժամանել

Վրաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունների ֆոնին Թբիլիսիի կենտրոնում ոստիկանական ավտոբուսներ են ժամանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Շաբաթ օրը տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններում հիմնական մրցակիցը իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ չափավոր հարաբերությունների պահպանման և պատժամիջոցների դեմ: Դրան դեմ է վրացական ընդդիմության ողջ կոնգլոմերատը, որը գոյություն ունի արևմտյան դրամաշնորհների հաշվին և, համապատասխանաբար, […] ...

Վրաստանի իշխող կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 56,1%-ը

20:10 26.10.2024

Վրաստանի իշխող կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 56,1%-ը

Վրաստանի իշխող կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 56,1 տոկոսը, վկայում են «Իմեդի» հեռուստաընկերության exit poll-ի արդյունքները։ Վրաստանում ընտրությունների արդյունքներով 4 ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարում են 5 տոկոսի շեմը և անցնում խորհրդարան։ Ընդդիմությունն, ընդհանուր առմամբ, ավելի շատ ձայներ ունի՝ ըստ Formula TV-ի exit poll-ի։ ...

Վինիսիուսը պետք է արժանանա «Ոսկե գնդակին». Լա լիգայի նախագահ

20:05 26.10.2024

Վինիսիուսը պետք է արժանանա «Ոսկե գնդակին». Լա լիգայի նախագահ

Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիուսը պետք է արժանանա «Ոսկե գնդակին»։ «Իսպանական ֆուտբոլի համար ավելի մեծ նվեր չի կարող լինել, քան Վինիսիուսի հաղթանակը։ Նա պետք է արժանանա «Ոսկե գնդակին»։ Վինիսիուսի նախորդ մրցաշրջանը բացառիկ էր, և ես կարծում եմ, որ նա բոլորից արժանի է այդ մրցանակին»,- Տեբասի խոսքերը մեջբերում […] ...

SHANTNEWS

20:00 26.10.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP