Մասիսի մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

Մասիսի մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր

16:23 13.11.2019

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում:

ՍԱՏՄ տեսուչները պարզել են, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 և Գեղանիստ համայնքի «Մանուշակ» մանկապարտեզների խոհանոցները գործում են սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումներով:

Այսպես՝ Գեղանիստի մանկապարտեզի խոհանոցում հայտնաբերվել է չմակնշված կարագ և թերի մակնշմամբ (բացակայել է հայերեն մակնշումը) պանիր, որոնց իրացումը կասեցվել է: Խոհանոցում եղել է նաև ժամկետանց մածուն և ձու, որոնք տեղում ոչնչացվել են:

Իսկ Մասիսի թիվ 1 մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. Վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ «ԽԱՔ» ՍՊԸ արտադրության 6 տուփ 200 գ-անոց թթվասեր՝ մատակարարված «Ռուզ Մարտի» ՍՊԸ-ի կողմից: Թթվասերի իրացումը Այս կապակցությամբ հաղորդում է ներկայացվել ՀՀ դատախազություն:

Այս հանրակրթական հաստատությունում հայտնաբերվել է նաև բուսասերուցքային արտադրանք՝ պատրաստված բուսական յուղով՝ թթվասերի տեխնոլոգիայով, որի իրացումը մանկապարտեզում արգելված է: Թե թթվասերի, թե բուսասերուցքային արտադրանք իրացումը կասեցվել է:

Ստուգում է սկսվել «Զինվորի բաժին. Վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր մատակարարած «Ռուզ Մարտի» ընկերությունում:

Մասիսի թիվ 1 մանկապարտեզում վերահսկողությունը շարունակվում է, կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը կառաջադրվի Վրաստանի նախագահի պաշտոնի համար

08:25 28.11.2024

«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը կառաջադրվի Վրաստանի նախագահի պաշտոնի համար

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին կառաջադրվի Վրաստանի նախագահի պաշտոնի համար։ Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Բիձինա Իվանիշվիլին, հաղորդում է «Рустави 2»-ը։ Կավելաշվիլին «Մանչեսթեր Սիթիում» խաղացել է 1996-1999թթ։ Նա հանդես է եկել նաև վրացական, ռուսական ու շվեյցարական ակումբներում։ Վրաստանի հավաքականի կազմում հարձակվողն անցկացրել է 46 խաղ ու խփել 9 գոլ։ […] ...

Պակիստանն ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկերներին

08:20 28.11.2024

Պակիստանն ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկերներին

Պակիստանը տեսնում է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը և ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկեր երկրներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Սարդար Այազ Սադիկը։ Մեկնաբանելով Պակիստանի՝ այդ պետությունների ցանկին միանալու հնարավորությունը, որոնք BRICS-ում Ռուսաստանի նախագահության տարում դարձան ասոցիացիայի գործընկեր երկրներ՝ Սադիկը նշել է, որ Իսլամաբադը ձգտում է դրան, և Մոսկվան աջակցում է նրան […] ...

Ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին

08:11 28.11.2024

Ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է ներկայացրել Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին ձմեռային սպասարկման աշխատանքներից։   ...

Շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկ

08:05 28.11.2024

Շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկ

Նոյեմբերի 27-ին, ժամը 17:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում գտնվող շինություններից մեկի 1-ին հարկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական: Փրկարարները Ս. Խ.-ին (ծնված 1961 թ․) պատգարակով […] ...

Դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Փոլ Կագամեյին

08:00 28.11.2024

Դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Փոլ Կագամեյին

Ռուանդայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Փոլ Կագամեյին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախագահ Կագամեն շնորհավորել է դեսպան Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել է հաջողություն և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Ռուանդայի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։ Ավելի վաղ դեսպան Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ռուանդայի արտաքին գործերի […] ...

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

00:48 28.11.2024

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

Հայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...

BACK_TO_TOP