Սեփական լեզուն, պատմությունը, գրականությունը իմանալը սուպերժամանակակից է․ Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+12.09 oC

Սեփական լեզուն, պատմությունը, գրականությունը իմանալը սուպերժամանակակից է․ Զոհրաբյան

17:07 12.11.2019

Տպավորություն է, որ գիրք կարդալը, սեփական լեզուն և գրականությունը, պատմությունը իմանալը հին մտածողություն են, իսկ այդ ամենը հերքելը` կոսմոպոլիտիզմի վերջին ճիչ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

«Ես ձեզ ասեմ, որ գիրք կարդալը ժամանակակից է, վստահեցնում եմ ձեզ։ Սեփական լեզուն, սեփական պատմությունը, սեփական գրականությունը իմանալը սուպերժամանակակից է, վստահեցնում եմ ձեզ»,- ասաց Զոհրաբյանը։

Այս թեմայից նա սահուն անցավ բուհերի ընդունելության քննություններին և նշեց, որ Հայոց լեզվի միասնական քննության ժամանակ դիմորդների 20 տոկոսը չի հաղթահարել դրական գնահատականի շեմը։ Սրանից Զոհրաբյանը տարավ նրան, որ այս պայմաններում Հայոց լեզվի, Հայ գրականության և Հայոց պատմության դասավանդումից հրաժարվելը տեղին չէ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինն օրինականացրել է օտարերկրացիների հետ կեղծ ամուսնությունների դեմ պայքարը

18:15 26.10.2024

Պուտինն օրինականացրել է օտարերկրացիների հետ կեղծ ամուսնությունների դեմ պայքարը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի օտարերկրյա քաղաքացիները կարող են պարզեցված ռեժիմով ժամանակավոր կացության թույլտվություն (TRP) ստանալ միայն ՌԴ քաղաքացու հետ երեք տարվա ամուսնությունից հետո։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական ինտերնետային պորտալում։ Փոփոխություններ են կատարվում «Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու և Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» և «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա […] ...

Մանվել Խնձրցյանը հաղթեց նաև թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. Մ23 ԱԱ

18:05 26.10.2024

Մանվել Խնձրցյանը հաղթեց նաև թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. Մ23 ԱԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 Աշխարհի առաջնությունում հայ ըմբիշ Մանվել Խնձրցյանը հաղթեց նաև թուրք Մուհամետ Կարավուսին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Գրանցվեց 11-8 հաշիվը: Հիշեցնենք, որ առաջին գոտեմարտում Մանվել Խնձրցյանը ժամանակից շուտ 12-2 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Վասիֆ Բաղիրովին: ...

SHANTNEWS

18:00 26.10.2024

SHANTNEWS

ԵՄ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքի կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել

17:52 26.10.2024

ԵՄ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքի կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել

ԵՄ-ն Մերձավոր Արևելքի կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ խուսափելու հակամարտության վտանգավոր սրացումից։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ։ «Ճանաչելով Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը՝ ԵՄ-ն բոլոր կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ խուսափելու անվերահսկելի էսկալացիայից, որը չի բխում ոչ մեկի շահերից»,- ասվում է հայտարարության մեջ։ ...

ՊՍԺ-ն ստիպված կլինի 55 միլիոն եվրո վճարել Մբապեին

17:42 26.10.2024

ՊՍԺ-ն ստիպված կլինի 55 միլիոն եվրո վճարել Մբապեին

Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանը դատավճիռ է կայացրել ՊՍԺ-ի և Կիլիան Մբապեի միջև գործի վերաբերյալ, հայտնում է L’Equipe-ը: Փարիզյան ակումբը չէր վճարել Մբապեի երեք ամսվա աշխատավարձն ու բոնուսները: Ավելի վաղ նույն LFP-ն ֆրանսիական ակումբին պարտավորեցրել էր 55 միլիոն եվրո վճարել, սակայն ՊՍԺ-ի փաստաբանները բողոքարկել էին որոշումը: Այժմ ՊՍԺ-ն չի կարող խուսափել դատավճռից և […] ...

Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահները կոչ են արել դադարեցնել փոխադարձ հարձակումները Մերձավոր Արևելքում

17:37 26.10.2024

Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահները կոչ են արել դադարեցնել փոխադարձ հարձակումները Մերձավոր Արևելքում

Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահներ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և Էմանուել Մակրոնը կոչ են արել Մերձավոր Արևելքի երկրներին զսպվածություն ցուցաբերել և խուսափել միմյանց վրա հարձակումներից, որոնք տարածաշրջանը բերում են տարածաշրջանային պատերազմի շեմին։ Այս մասին երկու պետությունների ղեկավարները հայտարարել են իրենց հեռախոսազրույցի ժամանակ։ Եգիպտոսի և Ֆրանսիայի առաջնորդները «ընդգծել են զսպվածության և փոխադարձ հարձակումների դադարեցման անհրաժեշտությունը, որոնք Մերձավոր Արևելքը […] ...

BACK_TO_TOP