Փաշինյան-Լավրով հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 01 2025
  • $
    396.84
  • RUBLE
    3.89
  • 408.82
WEATHER
--1.91 oC

Փաշինյան-Լավրով հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

13:41 11.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Ողջունելով ՌԴ ԱԳ նախարարին Երևանում՝ ՀՀ կառավարությունում, վարչապետը նշել է. 

«Վերջին անգամ Դուք պաշտոնական այցով Հայաստանում եղել եք երկու տարի առաջ, այս ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մեծ փոփոխություններ: Ցանկանում եմ նշել, որ այդ փոփոխությունների արդյունքում մեր երկրների միջև հարաբերությունները նոր դինամիկա են ստացել: Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո ես բազմիցս հանդիպել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի, վարչապետի հետ: Վերջին 1.5 տարվա ընթացքում հնարավորություն եմ ունեցել Երևանում հյուրընկալելու ՌԴ նախագահին, վարչապետին, վերջերս Հայաստան ժամանեց ՌԴ պաշտպանության նախարարը, շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանում, և իրոք մեր հարաբերություններում, կարծում եմ, կա նոր դինամիկա: Վերջերս մենք համաձայնություն ձեռք բերեցինք, որ եկող տարի կկայանա իմ պաշտոնական այցը Ռուսաստան, որին կհաջորդի ՌԴ նախագահի պաշտոնական այցը Հայաստան»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում ունեցել է արդյունավետ նախագահություն՝ հիշեցնելով, որ վերջերս Երևանում տեղի է ունեցել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը:

«Կարծում եմ՝ այն աննախադեպ միջոցառում էր իր մասշտաբներով: Ուրախ եմ, որ մեր նախագահության ընթացքում պայմանագիր ստորագրեցինք Սինգապուրի, Սերբիայի հետ, ուժի մեջ մտան Իրանի հետ ստորագրված Ազատ առևտրի մասին համաձայնագիրը, նաև Չինաստանի հետ պայմանագիրը: Այս համատեքստում, բավականին լավ զարգանում են մեր տնտեսական հարաբերությունները և մենք հույս ունենք, որ այս տարի առևտրաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի, ինչը բավականին լավ արդյունք է: Այս ամենը ստեղծում են շատ կարևոր ազդակներ մեր երկրների միջև ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ Ձեր այցը նոր ազդակ կհաղորդի մեր դաշնակցային հարաբերություններին, և, իհարկե, ինչպես Դուք վերջերս հայտարարեցիք, ես նույնպես շատ մեծ օպտիմիզմով եմ նայում մեր հարաբերությունների հետագա զարգացմանը: Ուրախ եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ Երևանում»,– նշել է վարչապետը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սերգեյ Լավրովը վարչապետին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի ջերմ ողջույնները և ընդգծել տարբեր գերատեսչությունների գծով Հայաստանի ու Ռուսաստանի միջև սերտ շփումների փաստը:

 «Ռուսաստանի նախագահի հետ Դուք այս տարի հանդիպել եք 4 անգամ, նույնքան էլ ՌԴ կառավարության ղեկավարի հետ: Մենք շատ սերտ և ինտենսիվ շփումներ ունենք տնտեսական գերատեսչությունների գծով: Ինչպես Դուք նշեցիք, շատ սերտ համագործակցում են նաև մեր մյուս գերատեսչությունները, ինչը նպաստում է դաշնակցային հարաբերությունների հետագա ընդլայնմանը: Վերջերս Հայաստանում էին մեր պաշտպանության նախարարը, առողջապահության նախարարը, Պետական Դումայի նախագահը, այնպես որ բոլոր ուղղություններով շատ սերտ շփումներ ունենք»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը՝ ավելացնելով, որ առաջիկայում տեղի է ունենալու հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումը, նախապատրաստվում է նաև երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը:

«Ուրախ ենք, որ զարգանում է նաև երկկողմ առևտրաշրջանառությունը, այն շարունակ աճում է: Ռուսաստանը Հայաստանի տնտեսական առաջատար գործընկերն է, Հայաստանի տնտեսության մեջ առաջին ներդրողը: ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում մեր համագործակցությունը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, և մենք շնորհավորում ենք Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում շատ արդյունավետ նախագահության կապակցությամբ: Մի քանի շաբաթից Բիշքեքում տեղի կունենա ևս մի կարևոր միջոցառում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ ևս պետք է առաջ մղենք մեր փոխգործակցությունը՝ կապված ռազմաքաղաքական անվտանգության և դաշնակցային համագործակցության հետ»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Հայաստանի վարչապետն ու ՌԴ ԱԳ նախարարը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են քաղաքական և տնտեսական համագործակցությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ռուսաստանի կարևոր դերակատարությունը տարածաշրջանում անվտանգության, կայունության և խաղաղության պահպանման գործում:

Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը և հումանիտար ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը՝ հակամարտության կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորման առումով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» կորցրեց Պրեմիեր լիգայի աստղին անվճար ձեռք բերելու հնարավորությունը. Euro-football

13:00 11.01.2025

«Բարսելոնան» կորցրեց Պրեմիեր լիգայի աստղին անվճար ձեռք բերելու հնարավորությունը. Euro-football

«Բարսելոնան» ձեռքից բաց թողեց Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հյուն-Մին Սոնի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Euro-football-ը։ Նշվում է, որ «Բարսելոնան» մածում էր հաջորդ ամառ հարավկորեացի ֆուտբոլիստին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու մասին: Կատալոնական ակումբը կորեացի աստղին համարում էր հարձակման գիծն ուժեղացնելու հիանալի տարբերակ, սակայն գործարքն այլևս չի կայանա, քանի որ վերջերս խաղացողը ևս […] ...

Երևանի քաղաքապետարանը հայտնել է, թե որ հարթակում կարելի է ծանոթանալ բոլոր տոմսային փաթեթներին

12:45 11.01.2025

Երևանի քաղաքապետարանը հայտնել է, թե որ հարթակում կարելի է ծանոթանալ բոլոր տոմսային փաթեթներին

http://transport.yerevan.am կայքում կարող եք ծանոթանալ բոլոր տոմսային փաթեթներին, համեմատել դրանց առանձնահատկություններն ու ընտրել ձեզ հարմար տարբերակը։ «Որպեսզի ձեր ընտրությունն ավելի դյուրին լինի, մեկ ընտանիքի օրինակով ներկայացրել ենք առավել տարածված երկու փաթեթները։ Սա կօգնի ավելի լավ հասկանալ դրանց հնարավորություններն ու արժեքները»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 2,7 մլրդ դոլարի

12:33 11.01.2025

Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 2,7 մլրդ դոլարի

Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը  իրանական օրացույցով տարվա սկզբից (2024 թվականի մարտի 21) մինչև դեկտեմբերի վերջը կազմել է 2,704 միլիարդ դոլար։ Իրանի մաքսատան ղեկավար Ֆարուդ Ասղարին ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում մանրամասն զեկույց է ներկայացրել ԵԱՏՄ անդամ երկրների հետ երկրի արտաքին տնտեսական գործունեության վերաբերյալ։ Նա նշել է, որ Իրանի արտահանումն այդ […] ...

Չորս ֆուտբոլիստներ հունվարին կարող են հեռանալ «Բարսելոնայից»

12:20 11.01.2025

Չորս ֆուտբոլիստներ հունվարին կարող են հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է բաժանվել մի քանի թանկարժեք խաղացողներից։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։ Նրանց թվում են՝ Ռոնալդ Արաուխոն, Ֆրենկի դե Յոնգը և Էրիկ Գարսիան, որոնց պայմանագրի ժամկետները ավարտվում են մեկուկես տարուց։ «Բարսելոնան» կարող է բաժանվել նաև Անսու Ֆատիից, ում պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսը։ Նշվում է, որ […] ...

Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար դոլար ստացած 2 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան

12:04 11.01.2025

Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար դոլար ստացած 2 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և Ա.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը: Վ.Ս.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նրանք 16 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով, նպաստել են, որ Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող՝ շուրջ 800 քմ […] ...

SHANTNEWS

12:00 11.01.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP