«Ազատություն» ռադիոկայանն ու «Ամերիկայի ձայնը» Ռուսաստանում հայտարարվեցին օտարերկրյա գործակալներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

«Ազատություն» ռադիոկայանն ու «Ամերիկայի ձայնը» Ռուսաստանում հայտարարվեցին օտարերկրյա գործակալներ

12:15 05.12.2017

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը օտարեկրյա գործակալների (գործակալությունների) շարքն է դասել մի շարք լրատվամիջոցների։ Սրանով ռուսական կողմը փաստացի պատասխանել է ԱՄՆ-ի նմանատիպ քայլին, որով ամերիկյան կողմը օտարերկրյա գործակալների շարքն էր դասել ռուսական RT ու Sputnik լրատվամիջոցները։

Ռուսաստանում այսուհետ օտար գործակալ կհամարվեն հետևյալ լրատվամիջոցները․

  1. “Голос Америки”
  2. “Радио Свобода”
  3. “Настоящее время”
  4. “Idel.Реалии”
  5. “Кавказ.Реалии”
  6. “Крым.Реалии”
  7. Татаро-башкирская служба “Радио “Свобода” (Azatliq Radiosi)
  8. “Радио Свободная Европа/Радио Свобода” (PCE/PC)
  9. “Сибирь.Реалии”
  10. “Фактограф”

Ցուցակում հայտնվելուց հետո այս լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն կարողանա մասնակցել Ռուսաստանի Դաշնային խորհրդի և Դումայի նիստերին։ Նրանց կստիպեն «համապատասխան մակնշում անել իրենց արտադրանքի վրա» ու հաշվետվություն տալ գործունեության վերաբերյալ։

Բոլոր այս լրատվամիջոցները այս կամ այն կերպ կապված են «Ազատություն» ռադիոկայանի կամ «Ամերիկայի ձայնի» հետ։ Ռուսաստանի Դաշնային խորհրդի՝ ինքնիշխանության հարցերով հանձնաժողովի ղեկավարը ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ «ցուցակում հայտնվել են ամերիկյան քարոզչական ընկերությունները, որոնք իրենց գործունեությունն իրականացնում էին ռուսերենով և գործում էին պետական ֆինանսավորմամբ»։

Դաշնային խորհրդի ինֆորմացիոն քաղաքականության հանձնաժողովի ղեկավարն իր հերթին հայտարարել է, թե իրենք այս ցուցակը կընդլայնեն, եթե ԱՄՆ-ն շարունակի «ճնշումները ռուսական լրատվամիջոցների նկատմամբ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

14:17 23.11.2024

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...

BACK_TO_TOP