Սահակաշվիլիին սպառնում է ցած նետվել տանիքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Սահակաշվիլիին սպառնում է ցած նետվել տանիքից

11:04 05.12.2017

«1 + 1» ուկրաինական հեռուստաալիքն հաղորդում է, որ Վրաստանի նախկին նախագահ  «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլին 8 հարկանի շենքի տանիք է բարձրացել ու սպառնում է  ցած  նտվել: Բանն այն է, որ իրավապահները  նրա մոտ խուզարկության են եկել: Դեպքի վայրում հեռուստաալիքի լրատվականն ծրագրի ներկայացուցիչն աշխատում է  ուղիղ միացմամաբ:

 

Քաղաքական գործիչ Դավիթ Սակվարելիձեի համախոհն   այսօր առավոտյան հաղորդել է, որ անհայտ մարդիկ կոտրում են Սահակաշվիլիի Կիևի բնակարանի դուռը: 

«Այժմ Սահակաշվիլին տանիքի վրա է եւ բանակցում է հավանական իրավապահների հետ, աղմուկ է լսվում», հաղորդում է քաղաքական գործիչը հավելելով, որ  եթե նրան դիպչեն Սակահաշվիլիին,  կթռչի տանիքից»:

«1 + 1» ուկրաինական հեռուստաալիքի ունեցած տվյալների համաձայն՝ սահակաշվիլիին փորձել են ձերբակալել: Դեպքի վայր են ժամանել  փրկարարները եւ բժիշկները: Հաղորդվում էր, որ Վրաստանի նախկին նախագահի համախոհներից մեկին հոսպիտալացրել՝ են իբր ոտքի և ձեռքի կոտրվածքով:

Ինչպես տեղեկացնում է Ուկրաինայի UNN գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, Սահակաշվիլիի խուզարկությունը կապված է այն քրաեական գործի հետո, ըստ որի ֆինանսավորում է տրամադրվել Ուկրաինիայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի շրջապատի մասնակցությամբ բողոքի ակցիաների համար: 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազության իրականացրած գործողությունների արդյունքում  Սահակաշվիլին ձերբակալվել է: Դա հաստատել է նաև  Վերին Ռադայի ոչ խմբակցային պատգամավոր Վիկտոր Չումակը:

«Հատուկջոկատայինները հեռացրել են  Միխայիլ Սահակաշվիլիին՝ իր տան տանիքից», – ասել է Վիկտոր Չումակը Общественного ТВ– եթերում:

Բայց ինչպես հաղորդում է  ТАСС-ի տեղում աշխատող թղթակիցը, դեռ չի հոջողվում դուրս հանել Սահակաշվիլիին այն մուտքից, որտեղ նրա բնակարանն է: Քանի որ նրա համախոհները շրջափակում են փողոցը:

Հիշեցենք, որ Սահակաշվիլին սեպտեմբերին զրկեց Ուկրաինայի քաղաքացիությունից: Այնուամենայնիվ, կողմնակիցների աջակցությամբ նա խախտեց սահմանապահների կողմից սահմանված սհամանփակումները եւ երկրի տարածք մտավ  Լեհաստանից: Դատարանն ապօրինի հատելու համար նրան տուգանեց մոտ 130 դոլավորվ: 

Իսկ Վրաստանում քաղաքական գործչին մեղադրում են միանգամից մի քանի հանցագործության մեջ: Սահակաշվիլին  այդ երկիրն է թողել 2013 թ. նոյեմբերին՝ նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու երդմնակալության արարողությունից հետո:

Ավելի վաղ, Ուկրաինայի ինտերնետ-հրատարակությունը՝ «Երկիր», վկայակոչելով երկրի իրավապահ մարմիններում ունեցած իր աղբյուները  հաղորդել էր, որ մինչեւ տարևերջ Ուկրաինայի իշխանությունները որոշել են Սահակաշվիլիին երկրից հեռացնել: Ինքը  Սահակաշվիլին համարում է, որ դեպորտը Վրաստան անհնարին է:

  

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

12:47 19.04.2025

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

12:42 19.04.2025

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

12:37 19.04.2025

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական ​​լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

12:25 19.04.2025

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

12:09 19.04.2025

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

Ամերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...

SHANTNEWS

12:00 19.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP