14:29 09.11.2019
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն անդրադարձել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարզ է, Արայիկ Հարությունյանը թիրախավորված է։ Եթե նա վաղն առավոտյան հայտարարի, թե երկիրը կլոր է՝ էլի հայհոյվելու է։ Կարծում եմ, նա այս հանգամանքին հանգիստ պետք է վերաբերվի։ Խնդիրը խորքային չէ։ Մակերեսային է, պարզունակ ու կուսակցական։ Նաև՝ քաղաքական։
Եթե ես տաղանդավոր բեմադրիչ լինեի՝ այս որակի «ՀուԶանք ուԶանգ» չէի բեմադրի։ Ո´չ Կարա Դարվիշը, ո´չ Գևորգ Աբովը և ո´չ էլ Ազատ Վշտունին, իմ կարծիքով, այն պոետները չեն, որոնց արժեր հիշել ու հիշատակել։ Բայց իմ տաղանդը չունեցող մեկ այլ բեմադրիչ, իհարկե, կարող էր նման բան ու նման որակով անել։ Ինչն էլ արվել է։ Միայն հիվանդը այնտեղ սատանայականություն կփնտրի ու կտեսնի։ Միայն հիվանդը ամենուր եւ բոլորից ավանդական լինել կպահանջի։ Սկի Քուչակը ավանդական չի, էլ ո՞ւր մնաց մոռացված Վշտունուն ֆուտուրիզմի նմուշ համարող ու նրան վերակենդանացնել փորձող մեր այսօրվա բեմադիրչը։
Եթե ես ռեժիսոր լինեի, ոչ թե ստից՝ այլ լավ ռեժիսոր, ապա անկասկած կցանկանայի ֆիլմ նկարահանել Մելինե կամ Մել Դալուզյանի մասին։ Ավելի հետաքրքիր թեմա դժվար գտնվի։ Կնկարահանեի ու կդնեի ամերիկացի Թրուդի Սթեյլերի «Անճոռնիների կրկեսը», իտալացի Լուկիանո Վիսկոնտիի «Մահ Վենետիկում» ու նման այլ ֆիլմերի շարքում ու կասեի՝ եկեք եւ տեսեք, թե մարդկային ի՞նչ ճակատագրերի ու խորքային ինչ թեմաների է կարողանում անդրադառնալ, բացահայտել ու ներկայացնել մեր ժամանակների հայ ռեժիսորը։ Հետն էլ, իմ բարձունքից, կհեգնեի ազգային ու ավանդական արժեքներից խոսացողներին ու ամենուր գեյեր ու սատանաներ փնտրող ու գտնողներին։
Եթե ես կրթության ու գիտության նախարարը լինեի, ապա, անկասկած, կառաջարկեի, որ բուհական ծրագրից, որպես պարտադիր առարկաներ, հանվեն հայոց լեզուն ու պատմությունը, որովհետեւ դրանք պետք է ուսուցանված լինեին դպրոցում։ Իսկ դպրոցից կհանեի եկեղեցու ու կրոնի պատմությունը։
Եւ, վերջապես, եթե ես առողջապահության նախարարը լինեի, ապա ամեն ինչ կանեի, որ բժշկական համալսարանում հոգեբուժության ամբիոնը առանձնահատուկ ուշադրության արժանանա եւ այդ մասնագիտությանը հատկացվող տեղերի քանակը շեշտակի ավելացվի»։
10:36 30.11.2024
ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց09:28 30.11.2024
Ո՞րն է շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը23:25 29.11.2024
Պոգբան գրավիչ առաջարկ է ստացել Անգլիայից22:50 29.11.2024
Յամալը շարք է վերադարձել21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել20:48 29.11.2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ19:57 29.11.2024
Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում19:07 29.11.2024
Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը18:14 29.11.2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին18:05 29.11.2024
ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայում 3 օրում 27 խաղաղ բնակիչ է զոհվել17:30 29.11.2024
Շոլցը Զելենսկիին պատմել է Պուտինի հետ զրույցի մանրամասները17:13 29.11.2024
Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ10:36 30.11.2024
ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույցՆոյեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...
10:30 30.11.2024
Վստահ էի, որ հետ եմ մղելու Մբապեի 11-մետրանոցը. ԿելեհերԱնգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Կուիվին Կելեհերը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում Կիլիան Մբապեի 11-մետրանոց հարբվածից հետո գնդակը հետ մղելու դրվագը: «Ես մեծ ուշադրություն եմ դարձնում 11-մետրանոցներին: Վստահ էի, որ հետ եմ մղելու հարվածը: Վերջին շաբաթվա ընթացքում 2 նման հարված եմ հետ մղել, այնպես որ, գիտեի, որ հաջող եմ գործելու»,- 26-ամյա իռլանդացու […] ...
10:24 30.11.2024
Սննդաբանը՝ ամեն օր ձու ուտելու օգուտների և վտանգների մասին մասինՍննդաբան Օլգա Կորաբլևան խոսել է ամեն օր ձու ուտելու հետևանքների մասին։ Ձուն պարունակում է ճարպեր և սպիտակուցներ, ինչպես նաև կալցիում, ֆոսֆոր և լեցիտին, որը սնուցում է ուղեղի հյուսվածքները։ Ձուն պարունակում է նաև կալցիֆերոլ, որը վիտամին D-ի բաղադրիչ է։ Բժիշկը նշել է, որ որքան վառ է դեղնուցը, այնքան ավելի շատ կարոտինոիդներ է պարունակում մթերքը, որն օրգանիզմում […] ...
10:15 30.11.2024
Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններինՎրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին Մառնեուլիում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման դեպք էր գրանցվել։ Մի քանի օր անց երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր ձերբակալված 2 անձի մասին, որոնցից մեկն ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Իսկանդարովն էր՝ տեղական ինքնակառավարման մարմնում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը։ Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Մառնեուլիի տվյալ ընտրատեղամասի ձայները չեղյալ համարեց, այնուամենայնիվ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը […] ...
10:11 30.11.2024
Հայաստանի հավաքականը նահանջել է. ՖԻՖԱՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան և զբաղեցնում է 100-րդ տեղը։ Այս ամիս հայ ֆուտբոլիստներն անցկացրել էին երկու հանդիպում՝ Ազգերի լիգայում պարտվելով Ֆարերյան կղզիներին (0-1) ու հաղթելով Լատվիային (2-1)։ Լավագույն հնգյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան ու […] ...
09:50 30.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 30-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ: ...