13:18 08.11.2019
Գերմանական EuroSchein Souvenir ընկերության՝ Արցախի սիմվոլիկայով հուշադրամ-եվրոներ տպելու փորձը ձախողվել է։ Ադրբեջանը պաշտոնական բողոք է հղել։ Այս մասին հայտնում է հենց ադրբեջանական մամուլը։
Ըստ այդ աղբյուրների՝ հայկական սփյուռքի աջակցությամբ գերմանական ընկերությունը որոշել էր «0 եվրո» անվանական արժեքով հուշադրամներ տպել։ Դրա վրա գրված էր լինելու «Արցախի Հանրապետություն» և պատկերված էր լինելու «Դեդո-բաբո» («Մենք ենք, մեր սարերը») հայտնի հուշարձանը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության միջամտությունից հետո, սակայն, ընկերությունը հրաժարվել է այդ մտքից։
17:48 21.04.2025
ՔԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորում11:28 22.04.2025
Ապրիլի 22-ը Երկրի օրն էԱպրիլի 22-ը Երկրի օրն է։ «Այս օրը հիշեցում է, թե որքան կարևոր է սիրել, պահպանել և արժևորել մեր մոլորակը։ Մեր ամեն քայլը կարող է ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա՝ լինի դա ջրի խնայողություն, ծառերի տնկում, թե աղբի տեսակավորում։ Երկրի օրը քաղաքացիական նախաձեռնություն է, որի նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել շրջակա միջավայրի պահպանության և գլոբալ բնապահպանական […] ...
11:13 22.04.2025
Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 23-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
11:00 22.04.2025
ԵՄ-ի հետ աշխատել ցանկացողների հերթ է գոյացել․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԵվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ երկրները հերթ են կանգնում ԵՄ-ի հետ աշխատելու համար: «Գլոբալ ավելի ու ավելի անկանխատեսելի միջավայրում երկրները հերթ են կանգնում մեզ հետ աշխատելու համար», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը Politico-ին տված հարցազրույցում: Ըստ հրապարակման՝ վերջին շաբաթներին նա շփվել է Իսլանդիայի, Նոր Զելանդիայի, Մալազիայի, Ֆիլիպինների, Կանադայի, Հնդկաստանի և Արաբական […] ...
10:43 22.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 444 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ: ...
10:30 22.04.2025
Չափագրումներ են իրականացվել Գյումրու օդանավակայանի և Մ-1 միջպետական ճանապարհի Աշոցքի տարածաշրջանով անցնող ճանապարհահատվածներում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի աշխատակիցները չափագրումներ են իրականացրել Շիրակի մարզում՝ մոտեցում Գյումրու օդանավակայանի և Մ-1 միջպետական ճանապարհի Աշոցքի տարածաշրջանով անցնող հատվածներում։ Մասնագետների կողմից ուսումնասիրվել է ճանապարհային ծածկը։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կազմվում են թերությունների ակտեր, որոնց հիման վրա էլ նշված ճանապարհահատվածներում կիրականացվի միջին նորոգում։ ...
10:12 22.04.2025
4 անձի սպանություն կատարած անձը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԴատարանը մեղավոր է ճանաչել 4 անձի սպանություն կատարած, 7 անձի տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ պատճառած ամբաստանյալ Թելման Քալաշյանին և դատապարտել ցմահ ազատազրկման: Դատախազը Թելման Քալաշյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել այն արարքի համար, որ նա, 2017 թվականի օգոստոսի 1-ին, պայմանավորված տոկոսադրույքի հաշվարկով կուտակված պարտքը և հիմնական գումարը ստանալու հարցի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով, որսորդական […] ...