13:21 05.11.2019
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին: Նա նշեց՝ այստեղ անհանգստանալու կամ նեղանալու կարիք չկա:
«Հայաստանին մատակարարվել է այնպիսի սպառազինություն, ինչպիսին նախկինում երբեք չի մատակարարվել: Այնպես որ, այս առումով՝ «զենք մատակարարելու» համար, հատկապես Ռուսաստանից նեղանալը մեղք է: Այս հարցն այստեղ՝ ՀԱՊԿ-ի խորհրդարանական ասամբլեայում չի քննարկվել, քանի որ խորհրդարանական ասամբլեայի իրավասությունների մեջ չի մտնում, բայց կան հարթակներ, որոնցում քննարկվել և քննարկվում են»,- ասաց նա:
Կալաշնիկովը նշեց՝ Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև իր դաշնակիցներին, գործընկերներին, դաշնակիցներին, որոնց թվում է նաև Հայաստանը, վաճառում է անհամեմատ ավելի, այնպիսի զենք, որ ուրիշ երկրների չի վաճառում: Արձագանքելով դիտարկմանը, թե Հայաստանին անհանգստացնում է այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին՝ նա պատասխանեց.
«Իհարկե, անհանգստացնում է, այնպես, ինչպես Ադրբեջանին անհանգստացնում է, որ մենք Հայաստանին նորագույն զինատեսակներ ենք վաճառում: Դրա համար գոյություն ունեն երկրների ղեկավարներ, թող իրենք էլ մտածեն, իրենց գլուխը թող շարունակի ցավել»:
21:30 22.12.2024
ՃՏՊ Ֆուչիկի փողոցում21:20 22.12.2024
Բրազիլիայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել21:00 22.12.2024
Պուտինը և Ֆիցոն Կրեմլում բանակցում են09:50 22.12.2024
Մեր «Բոլերոն»․ Փաշինյանի գրառումը22:00 22.12.2024
Սիրիայում հայտարարել են, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունները կանխել են պատերազմը տարածաշրջանումՍիրիայում վերջին իրադարձությունները կանխեցին տարածաշրջանային և, հնարավոր է, գլոբալ պատերազմը, քանի որ երկիրն այլևս չի լինի անկայունության օջախ, ինչպիսին էր Բաշար ալ-Ասադի օրոք: Այսպիսի հայտարարություն է արել Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան Դամասկոսում Լիբանանի Առաջադիմական սոցիալիստական կուսակցության առաջնորդ Վալիդ Ջումբլատի հետ հանդիպմանը։ «Մեր հաջող առճակատումը փրկեց տարածաշրջանը մեծ հակամարտությունից և, հնարավոր է, նոր համաշխարհային […] ...
21:40 22.12.2024
Երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը պահպանելու նպատակով մի շարք աշխատանքներ են իրականացվելԵրևանյան ինքնատիպ ճարտարապետությունը պահպանելու նպատակով 2024թ. ընթացքում ապամոնտաժվել է ավելի քան 550 մեծ տեղեկատու դաշտով վահանակ ու ինքնակամ տեղադրված շուրջ 15000 արտաքին գովազդ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի տեղադրվել և թարմացվել են նաև փողոցների անունների և շենքերի հասցեների մասին հուշող ուղեցույց – ցուցանակները: 2024թ. մայրաքաղաքում տեղադրվել է նմանատիպ շուրջ 300 ցուցանակ: […] ...
21:30 22.12.2024
ՃՏՊ Ֆուչիկի փողոցումԴեկտեմբերի 22-ին, ժամը 17։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․) գլխիվայր շրջվել է․ տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի […] ...
21:20 22.12.2024
Բրազիլիայում մասնավոր ինքնաթիռ է կործանվելԲրազիլիայի հարավում գտնվող Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի Կանելա օդանավակայանից թռիչքից րոպեներ անց վթարի է ենթարկվել ոչ մեծ մասնավոր ինքնաթիռ։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում կարող էր լինել 10 ուղևոր, ոչ ոք ողջ չի մնացել, ասել է նահանգի նահանգապետ Էդուարդո Լեյտին։ «Ես արդեն այստեղ եմ՝ վթարի վայրում, մենք հետևում ենք փրկարարական գործողությունների զարգացմանը, ըստ երևույթին, ողջ մնացածներ […] ...
21:00 22.12.2024
Պուտինը և Ֆիցոն Կրեմլում բանակցում ենՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է VGTRK-ի լրագրող Պավել Զարուբինը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ավելի վաղ հայտարարել էր, որ Ֆիցոն մտադիր է բանակցություններ վարել Պուտինի հետ՝ Վլադիմիր Զելենսկու կողմից Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը երկարացնելուց հրաժարվելու ֆոնին։ Սա Պուտինի և Ֆիկոյի առաջին անձնական […] ...
20:40 22.12.2024
Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել կանադական երկու ընկերությունների և նրանց աշխատակիցների նկատմամբՉինաստանը պատժամիջոցներ է սահմանել Սինցզյանում և Տիբեթում մարդու իրավունքների հարցերով զբաղվող երկու կանադական ընկերությունների, ինչպես նաև նրանց 20 աշխատակիցների նկատմամբ, ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում։ Մասնավորապես, պատժամիջոցների են ենթարկվել Uyghur Rights Advocacy Project և Canada-Tibet Committee ընկերությունները, ինչպես նաև այդ ընկերությունների աշխատակիցները։ Պատժամիջոցները ներառում են Չինաստանում շարժական, անշարժ և այլ տեսակի գույքի սառեցում, ինչպես նաև […] ...