Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանի պատմամշակութային շինությունները կանձնագրավորվեն ու կվերահաշվառվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանի պատմամշակութային շինությունները կանձնագրավորվեն ու կվերահաշվառվեն

20:00 04.11.2019

Գյումրու պատմական միջուկում գտնվող և «Կումայրի» արգելոց-թանգարանի ցանկում հաշվառված շենք-շինությունները կանձնագրավորվեն: Շենքերը կհամարակալվեն և կունենան նաև իրենց հատակագիծն ու պետական պահպանության փաստաթուղթը: Ծրագիրը կառավարությանը ներկայացրել է «Կումայրի» արգելոց-թանգարանը: Հիմա սպասում են ֆինանսավորմանը, որով հնարավորություն կստեղծվի շենքերի պետական պահպանության ու վերակառուցման համար: Մինչ օրս պատմական շինությունների պահպանությամբ զբաղվում են միայն դրանց սեփականատերերը:«Երևի ես էստեղ չլինեի, էս շենքը արդեն հողին հավասարված լիներ»,- ասում է նախկին ուսուցչուհի Լյուդմիլա Պալթյանը։Խոսքը 1900-ականներին կառուցված, Գյումրիում «Օժիտի շենք» անունով հայտնի երկհարկանի շինության մասին է: Այն եղել է Ալեքպոլում հայտնի մեծահարուստ Դրամփյանների ընտանիքի սեփականությունը: Ամուսնությունից հետո, որպես օժիտ, նվիրել են իրենց աղջկան: Հետագայում ճարտարապետական այս կառույցում են գործել առաջին քաղաքապետարանը, ապա Պիոներ պալատը: Պատմական շենքը հիմա վթարային է: Միակ բնակիչն ու շինության պահապանը տիկին Լյուդմիլան է:Տիկին Լյուդմիլան բնակվում է այստեղ, բայց ոչ սեփականության իրավունքով: Շենքն այլ սեփականատեր ունի, բայց պահպանության հարցերով երբևէ չի զբաղվել: Տանիքը քայքայված է, անձրևների ժամանակ կաթոցներ են, խոնավությունից քարերն արդեն սկսել են թափվել, որոնք տիկին Լյուդմիլան հավաքել ու պահում է բակում:«Էս քարերը ճակատային մասից են փլվել, բերել էստեղ եմ դրել, որովհետև բոլորը քանդակած են։ Երբ վերակառուցեցին շենքը, կարող են համարակալել ու հինը նորից դնել։ Ես սրանք պահպանել եմ և ոչ մեկին թույլ չեմ տա, որ էս քարերին ձեռք տան, մինչև էս շենքի ճակատագիրը տեսնենք, թե ինչ է լինելու»,- նշել է շենքի միակ բնակչուհին։Սա «Կումայրի» արգելոցի վթարային միակ շենքը չէ: Պատմական կառույցները տարիներ առաջ հաշվառվել են, բայց դրանցից շատերն են դարձել վթարային կամ գտնվում են փլուզման եզրին: «Կումայրի» արգելոց-թանգարանի շինությունների քանակն ու դրանց վիճակը հստակեցնելու համար վերահաշվառման անհրաժեշտություն է առաջացել:Նոր ցանկում նախատեսում են ներառել նաև խորհրդային շրջանում կառուցված որոշ շինություններ, որոնք պատմական նշանակություն ունեն: Վերահաշվառման գործընթացին զուգահեռ, «Կումայրի» արգելոց-թանգարանի աշխատակիցները սկսելու են նաև կառույցների անձնագրավորման գործընթաց։Պարտավորագրերում ամրագրելու են, որ անձնագրավորված տան սեփականատերերը, առանց թույլտվության, կառույցների ինքնակամ ձևափոխություններ անելու իրավունք չեն ունենալու: Նախկինում ինքնակամ միջամտություններ շատ են եղել, որի հետևանքով կառույցները կորցրել են պատմական նշանակությունը և վերահաշվառման ժամանակ դրանք պահպանվողների ցանկից պետք է հանվեն: Շենքերի նոր գնահատում է լինելու մի քանի չափորոշիչներով:«Ինչ շինանյութերից է կառուցված, ինչ շինարարական տեխնոլոգիա է կիրառվել, որտեղից են բերվել, էդ քարերը որ դրված են էդ շենքի վրա, հնարավոր է՝ մի քար լինի, որը հեթանոսական ինչ-որ տաճարից մնացած հիմք լինի կամ հնագիտական  ինչ-որ արժեք ներկայացնող մի բան։ Տարբեր կոմպոնենտներ են կիրառվելու»,- նշել է Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։Պահպանման ու վերակառուցման կարիք ունեն նաև պատմական միջուկում գտնվող հայտնի գյումրեցիների տները, որոնց ներկայիս սեփականատերերն ապրում են Հայաստանից դուրս, տները լքված են:Վթարային շենքերից մեկի վերակառուցման հարցը շուտով կլուծվի: Խոսքը «Մեր մանկության տանգոյի» հայտնի պատշգամբի շենքի մասին է: Այն վերակառուցելու 3 առաջարկ կա, հարցը միայն դրանց ընտրության մեջ է: «Կումայրի» պատմական միջուկի շենքերը նաև բիզնես հետաքրքրություն են ներկայացնում: Ինչով պայմանավորված էլ, հիմա Գյումրի պատմական միջուկում անշարժ գույքի գնաճ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP