14:34 04.12.2017
Ռուսաստանը բացարձակապես դեմ չէ, որ իր դաշնակից ու բարեկամ երկրները լավ հարաբերություններ ունենան Եվրոպայի հետ։ Ռուսական կողմի այս դիրքորոշումը երկրի արտգործնախարարը հայտնել է բելառուսական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում։ Սերգեյ Լավրովը նշել է, որ իրենք բնական են համարում Եվրոմիության Արևելյան գործընկերության ծրագրին իրենց գործընկերների մասնակցությունը։
«Մենք երբեք ոչ ոքի կյանք չենք սովորեցնում։ Մենք ինքներս էլ Եվրոմիության հետ ունենք գործընկերության համաձայնագիր, որը ցավոք սառեցված է, ոչ մեր մեղքով։ Եվ մենք երբեք խնդիր չենք տեսել նրանում, որ մեր բոլոր հարևաններն ու բարեկամներն ուզում են լավ հարաբերություններն ունենալ իրենց գործընկերների հետ և՛ Արևմուտքում, և՛ Արևելքում, և՛ հյուսիսում, և՛ հարավում», — նշել է նախարարը։
Արևելյան գործընկերության մեջ մտնող հետխորհրդային 6 երկրների մեջ, սակայն, Լավրովը տարբերակում դրել է։ Մասնավորապես Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի մասնակցությունը և դրանից բխող քաղաքականությունը Ռուսաստանի համար անհասկանալի է։ Մինչդեռ մյուս մասնակիցներինի դեպքում ամեն ինչ օրինաչափ է։
«Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի հարցում մենք որևէ տարակուսանք ու կասկած չունենք։ Մենք իհարկե տեսնում ենք՝ ինչպես են իրենց պահում մեր ուկրաինացի, մոլդովացի և վրացի գործընկերները։ Սակայն նրանց չի հաջողվում և վստահ եմ՝ չի էլ հաջողվի Արևլյան գործընկերության ամբողջ գրոծընթացը բերել հակառուսական դաշտ», — հարցազրույցի ընթացքում հայտնել է նախարարը։
Լավրովը նշել է, որ եվրոպական կողմում նույնպես հակառուսական քաղաքականությունը համընդհանուր չէ։ Սակայն կան երկրներ, որոնք փորձում են համագործակցությունն ուղղել Ռուսաստանի դեմ։ Այս համատեքստում նախարարը մատնանշել է Մեծ Բրիտանիայի վարչապետին, որն Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ հենց հակառուսական դիրքորոշում էր արտահայտել։
«Մենք պետք է աչալուրջ լինենք այն գործողությունների նկատմամբ, որոնք իրականացնում են Ռուսաստանի նման թշնամական պետությունները, որոնք վտանգում են Արևելյան գործընկերության հնարավոր զարգացումը և որոնք ջանում են ջլատել մեր հավաքական անվտանգությունը», — ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի կուլուարներում հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
«Բայց Եվրոմիության անդամների գերակշիռ մեծամասնությունը հասկանում է, որ ԱՊՀ անդամ պետությունների հետ հարաբերություններում հակառուսական տրամադրությունների ներդրումը ապարդյուն ու անհեռանկարային քայլ է լինելու», — Մեյի հայտարարության վերաբերյալ ասել է Լավրովը։
Արևելյան գործընկերության գագաթաժողովի, ըստ Լավրովի, փորձեր արվել են հակառուսական որոշակի կետեր մտցնել։ Սակայն մասնավորապես նաև Բելառուսի օգնությամբ հնարավոր է եղել բացառել նման հարցերի քննարկումը, և վերջնական փաստաթուղթը կենտրոնացել է փոխադարձ շահերի, ոչ թե Ռուսաստանի դեմ ուղղված հայտարարությունների վրա։
Լավրովի ամբողջ հարցազրույցը կարող եք դիտել ստորև․
10:24 10.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․51 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․63 դրամ։ ...
10:17 10.04.2025
«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...
10:08 10.04.2025
Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Արագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 10.04.2025
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակըՍաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների համատեղ ջանքերը՝ Ուկրաինայում, Գազայի հատվածում, Եմենում և Սուդանում հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման ամրապնդման և համատեղ գործողությունների ակտիվացման ուղիները, […] ...
09:58 10.04.2025
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ումՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցն ապրիլի 13-21-ը Քիշնևում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանը մրցաշարին կմասնակցի 20 ծանրորդով` 10 տղամարդ, 10 կին։ Տղամարդիկ՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ) – ապրիլի 14` 20:00, Գոռ Սահակյան (73 կգ) – ապրիլի 16` 17:00, Ռաֆիկ Հարությունյան (81 կգ) – ապրիլի 17` 20:00, Մնացական Աբրահամյան (89 կգ) – ապրիլի […] ...
09:55 10.04.2025
Հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի ՀՀ-են տեղափոխել փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդԵրեկ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը դուրս գալով Միջերկրական ծովից, տեղափոխվեց Իրաք, այնտեղից՝ դեպի Կովկաս: Մթնոլորտի նման շրջանառության արդյունքում, հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի մեր երկիր տեղափոխեցին փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդ, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղացին այսպես կոչված «ցեխային անձրևներ»: Այս մասին հայտնում են ՇՄՆ-ից։ «Տարվա այս ժամանակահատվածում, գրեթե ամեն տարի նման երևույթները կրկնվում […] ...