ԿԳՄՍ նախարարությունում ևս կրճատումներ կլինեն. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
-0.91 oC

ԿԳՄՍ նախարարությունում ևս կրճատումներ կլինեն. Արայիկ Հարությունյան

16:00 31.10.2019

Այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին է պատասխանել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ընդհանուր առմամբ մեր բյուջեն ավելացել է 12.9 տոկոսով կամ 20 մլրդ-ով և դա չի վերաբերում միայն կրթության և գիտության ոլորտին: Դա վերաբերում է համամասնորեն մյուս ոլորտներին: Մշակույթն ու սպորտը, բնականաբար, իրենց ծավալներով փոքր են և ըստ համամասնության՝ էնտեղ էլ է ավելացում եղել, այսինքն՝ անտեսված չեն այդ ոլորտները»,- ասել է Հարությունյանը

Նախարարի խոսքով՝ ծրագրային կրճատման որևէ հարց իրենք չեն դրել իրենց առջև: Ինչ վերաբերում է  կառուցվածքին, նշել է.

«Մենք ասել ենք, որ երեք նախարարությունների միավորման արդյունքում պաշտոնների մասով 13 հաստիք է կրճատվելու: Հաջորդ կրճատումները լինելու են առաջիկա ամիսների ընթացքում, ուրիշ ծրագրերի կրճատման հարց նախարարություններում չի եղել»:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիս-արևմուտքից ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն

12:44 05.01.2025

Հյուսիս-արևմուտքից ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն

Հյուսիս-արևմուտքից ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ այսօր ուշ երեկոյան առանձին շրջաններում, առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց: Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Վաղը ցերեկվանից սկսած տեղումները կդադարեն, և առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ: ...

2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ, շուրջ 130 կմ ոռոգման ցանց. ՏԿԵ նախարար

12:17 05.01.2025

2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ, շուրջ 130 կմ ոռոգման ցանց. ՏԿԵ նախարար

Սուբվենցիոն ծրագրով 2024 թվականին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցմանն ու նորոգմանը հատկացվել է 6.38 մլրդ դրամ, նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ։ Ոռոգման համակարգերի կառուցում ու նորոգում ծրագրով՝ 5.14 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, կառուցվել և նորոգվել է շուրջ 130 կմ ոռոգման ցանց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների […] ...

276 կիլոգրամ կշռող թունա ձուկը Տոկիոյում վաճառվել է 1,3 մլն դոլարով

12:00 05.01.2025

276 կիլոգրամ կշռող թունա ձուկը Տոկիոյում վաճառվել է 1,3 մլն դոլարով

Թունա ձուկը Տոկիոյի Toyosu ձկան շուկայի առաջին ամանորյա աճուրդում չի կարողացել գերազանցել 2019 թվականի ռեկորդը, բայց հնարավորինս մոտեցել է դրան՝ 276 կիլոգրամ կշռող ձուկը վաճառվել է 207 մլն իենով (1,316 մլն դոլար), հաղորդում է Kyodo գործակալությունը։ Թունայի առաջին ամանորյա վաճառքը սովորաբար մեծ ուշադրություն է գրավում, քանի որ այն ոչ պաշտոնապես համարվում է տնտեսական միտումների ցուցիչ […] ...

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

11:46 05.01.2025

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Հունվարի 4-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, մասնավորապես՝ Ջերմուկ քաղաքում, Եղիպատրուշ, Նարեկ, Ռյա Թազա գյուղերում, Շենավան-Հարթավան, Մուսաելյան-Տաշիր և «Ամբերդ ամրոց» տանող ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 28 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ ...

Տարադրամի փոխարժեքները հունվարի 5-ին

11:30 05.01.2025

Տարադրամի փոխարժեքները հունվարի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․7 դրամ: ...

Կազանի օդանավակայանում սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ

11:14 05.01.2025

Կազանի օդանավակայանում սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ

Առավոտյան ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում՝ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է «Ռոսավիացիան» Telegram-ի իր ալիքում։ «Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար այսօր առավոտյան ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում: Օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի կատարում թռիչքներ»,-ասվում է հաղորդագրության մեջ: ...

BACK_TO_TOP