14:12 31.10.2019
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ սիրիական Թել Աբյադից 15 հայ ընտանիքներ էին հեռացել, վերադառնո՞ւմ են նրանք թուրք-սիրիական համաձայնությունից հետո: Սինանյանը նշեց՝ ըստ վերջին տվյալների՝ թուրքերը որոշ նախապայմաններ էին դրել՝ ով կարող է վերադառնալ, ով չի կարող, ասում են՝ հայերը այն կատեգորիայի մեջ են, որ չեն կարող վերադառնալ:
«Մենք փորձում ենք հստակություն մտցնել այստեղ, հասկանալ: Այդ տարածքը թուրքերի կողմից վերահսկվում է: Ասում են՝ հայերը չեն կարող վերադառնալ: Ուզում եմ նշել՝ չենք ճշտել, մեզ այդպես են հայտնել, ուզում ենք հասկանալ՝ այդպես է, թե ոչ»,- ասաց նա:
23:16 27.04.2025
Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվելՍևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...
23:03 27.04.2025
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԱպրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...
22:44 27.04.2025
Չինաստանը դարձել է աշխարհում միջուկային էներգիայի առաջատար արտադրողըՉինաստանն առաջին անգամ ատոմային էներգիայի արտադրությամբ աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել, ասվում է Չինաստանի միջուկային էներգիայի ասոցիացիայի հրապարակված զեկույցում: «Ներկայումս Չինաստանում շահագործվում, կառուցվում կամ հաստատվում է 102 միջուկային էներգաբլոկ՝ 113 մլն կիլովատ ընդհանուր հզորությամբ։ Միջուկային էներգիայի ընդհանուր մասշտաբով Չինաստանն աշխարհում առաջին անգամ զբաղեցրել է առաջին տեղը», – ասվում է զեկույցում: Նշվում է, որ Չինաստանում ներկայումս […] ...
22:14 27.04.2025
Ֆլիկի գլխավորած թիմերը հաղթել են բոլոր եզրափակիչներումՀանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմերը եզրափակիչ խաղերում միայն հաղթում են, հաղորդում է Tribuna.com-ը: Նա իր մարզչական կարիերայում մինչ այժմ ունեցել է 7 եզրափակիչ, բոլորում հաղթել է: Նրա գլխավորությամբ «Բարսելոնան» հաղթել է Իսպանիայի Սուպերգավաթի և գավաթի եզրափակիչներում: Նախկինում Մյունխենի «Բավարիան» գերմանացու գլխավորությամբ հաղթել է Գերմանիայի գավաթի, Սուպերգավաթի, Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի և Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչներում: ...
21:45 27.04.2025
Ողբերգական դեպք՝ Օշականում. 4-ամյա տղան ընկել է Քասախ գետըԱյսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական բնակավայրի «Հին ջրաղաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ հոսող Քասախ գետը երեխա է ընկել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ երեխան գետն է ընկել ժամը 18:00-ի սահմաններում, […] ...
21:29 27.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո՝ Բուդապեշտի կենտրոն համայնքի մայր տաճարումԱպրիլի 25-ին Հունգարիայում ՀՀ դեսպանության և Հունգարիայի Հայ ինքնավարության կազմակերպմամբ, Բուդապեշտի կենտրոն համայնքի մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո։ Ինչպես հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից, միջոցառմանը ներկա են եղել Հունգարիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական անձնակազմի անդամներ, Հունգարիայի խորհրդարանի պատգամավորներ, գործադիր իշխանության, հասարակական և գիտամշակութային շրջանակների, հունգարահայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր ելույթում ՀՀ […] ...