Վարչապետի աշխատակազմի ղեկավարը Փաշինյանի՝ զրահապատ մեքենա գնելու և կառավարական առանձնատունը վերանորոգելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
0.09 oC

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը Փաշինյանի՝ զրահապատ մեքենա գնելու և կառավարական առանձնատունը վերանորոգելու մասին

15:01 30.10.2019

Խորհրդարանում լրագրողները ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվեցին մամուլում շրջանառվող այն տեղեկությունների մասին, թե Նիկոլ Փաշինյանը 540 հազար դոլարով նոր մեքենա է ձեռք բերել։

«Եկեք, մի բան ֆիքսենք, ՀՀ վարչապետն ինքն իր համար ոչինչ չի գնել։ Դրանք պետական գնումներ են և գնվում են պետության կարիքների համար: Այդ թվում՝ խոսքը գնում է Կոնդի առանձնատների վերանորոգման մասին, դրանք պետության գույք են»,- ասաց Աղաջանյանը։

Աղաջանյանն այլ մանրամասներ չհաղորդեց՝ նշելով, որ  տվյալների գաղտնիության պարագայում ինքը չի կարող թվեր ներկայացնել ո՛չ ավտոմեքենաների, ո՛չ էլ վերանորոգման ծախսերի վերաբերյալ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը միայն հերքեց, թե մի զրահապատ մեքենա էլ վարչապետի տիկնոջ համար է գնվել:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սննդաբանը՝ ամեն օր ձու ուտելու օգուտների և վտանգների մասին  մասին

10:24 30.11.2024

Սննդաբանը՝ ամեն օր ձու ուտելու օգուտների և վտանգների մասին մասին

Սննդաբան Օլգա Կորաբլևան խոսել է ամեն օր ձու ուտելու հետևանքների մասին։ Ձուն պարունակում է ճարպեր և սպիտակուցներ, ինչպես նաև կալցիում, ֆոսֆոր և լեցիտին, որը սնուցում է ուղեղի հյուսվածքները։ Ձուն պարունակում է նաև կալցիֆերոլ, որը վիտամին D-ի բաղադրիչ է։ Բժիշկը նշել է, որ որքան վառ է դեղնուցը, այնքան ավելի շատ կարոտինոիդներ է պարունակում մթերքը, որն օրգանիզմում […] ...

Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին

10:15 30.11.2024

Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին

Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին Մառնեուլիում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման դեպք էր գրանցվել։ Մի քանի օր անց երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր ձերբակալված 2 անձի մասին, որոնցից մեկն ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Իսկանդարովն էր՝ տեղական ինքնակառավարման մարմնում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը։ Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Մառնեուլիի տվյալ ընտրատեղամասի ձայները չեղյալ համարեց, այնուամենայնիվ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը […] ...

Հայաստանի հավաքականը նահանջել է. ՖԻՖԱ

10:11 30.11.2024

Հայաստանի հավաքականը նահանջել է. ՖԻՖԱ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան և զբաղեցնում է 100-րդ տեղը։ Այս ամիս հայ ֆուտբոլիստներն անցկացրել էին երկու հանդիպում՝ Ազգերի լիգայում պարտվելով Ֆարերյան կղզիներին (0-1) ու հաղթելով Լատվիային (2-1)։ Լավագույն հնգյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան ու […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 30-ին

09:50 30.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 30-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ:   ...

Ո՞րն է շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը

09:28 30.11.2024

Ո՞րն է շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը

Դեղագործ Մարիան Գարսիան նշել է երեխաների և մեծահասակների համար շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը: Նրա հոդվածը հրապարակվել է Cuidate Plus-ում: Մինչև չորս տարեկան երեխաները չպետք է շաքարավազ կամ քաղցր ուտելիքներ օգտագործեն, ասում է մասնագետը։ Մինչև վեց տարեկան երեխաները կարող են օգտագործել մինչև 19 գրամ շաքարավազ մեկ օրում: Յոթից տասը տարեկանները կարող են ուտել ոչ ավելի, քան […] ...

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 4-րդ պարտիայում գրանցվել է ոչ-ոքի

09:11 30.11.2024

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 4-րդ պարտիայում գրանցվել է ոչ-ոքի

Սինգապուրում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը չինացի Դին Լիրենի ու հնդիկ Դոմարաջու Գուկեշ միջև: Կայացել է չորրորդ տուրը, որում գրանցվել է ոչ-ոքի: Դիմակայության հաշիվը 2-2 է։ Առաջին պարտիայում հաղթել էր Լիրենը, երկրորդում գրանցվել էր ոչ-ոքի, իսկ երրորդում առավելության էր հասել 18-ամյա Դոմարաջու Գուկեշը: Հիշեցնենք, որ կայանալու է դասական շախմատի 14 պարտիա։ Այն […] ...

BACK_TO_TOP