13:24 30.10.2019
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների մեծ մասը հոկտեմբերի 29-ին կողմ է քվեարկել Սիրիայում ագրեսիայի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթին: Վերջնական հաստատման դեպքում Թրամփը չի կարողանա չեղարկել դրանք, հայտնում է The Hill-ը:
«Երեքշաբթի օրը Ներկայացուցիչների պալատն առանց բարդությունների հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ կապված Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ հարձակման հետ: Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել է 403 կողմ և 16 դեմ ձայների արդյունքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Փաստաթղթին աջակցել է 176 հանրապետական, դեմ են արտահայտվել նույն կուսակցության միայն 15 անդամները:
Հրապարակման համաձայն՝ սա դարձել է «հազվագյուտ երկկուսակցական բողոք» ընդդեմ Թրամփի քաղաքականության, և միևնույն ժամանակ, խորը պառակտում Կոնգրեսի և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրի դիրքորոշման միջև:
Պատժամիջոցների ընդունումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սպիտակ տան ղեկավարը նախ` սահմանափակումներ է կիրառել Անկարայի դեմ, իսկ հաջորդ շաբաթ դրանք վերացրել է:
Այժմ փաստաթուղթը պետք է անցնի Սենատում հաստատման գործընթաց: Հանրապետականները Կոնգրեսի վերին պալատում բազմիցս քննադատել են Թրամփին Սիրիայից զորքերը դուրս բերելու և քրդերին դավաճանելու համար: Այնուամենայնիվ, Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը հորդորել է չշտապել Թուրքիայի դեմ պատժամիջոցների օգտին քվեարկելիս:
Եթե Սենատի կողմից օրենսդրական նախաձեռնության սատարումը գերազանցի ձայների երկու երրորդը, ինչպես դա տեղի ունեցավ Ներկայացուցիչների պալատում, ապա նախագահը չի կարողանա վետո դնել օրենքի նախագծի վրա:
16:49 09.01.2025
Ժոզեֆ Աունը դարձել է Լիբանանի նախագահ16:49 09.01.2025
Ժոզեֆ Աունը դարձել է Լիբանանի նախագահԼիբանանի բանակի հրամանատար, գեներալ Ժոզեֆ Աունը քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով դարձել է հանրապետության նախագահ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: ...
16:43 09.01.2025
Նորագավիթի գերեզմանատան մոտ քաղաքացին մեծաքանակ զենք-զինամթերք է թողելՀունվարի 8-ի առավոտյան ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Նորագավիթի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողնում: Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 2 ինքնաձիգ, 4 ատրճանակ, մեկը՝ ինքնաշեն, 3 նռնակ, նռնակի 6 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 938 փամփուշտ, սվին-դանակ, կարճեցված փողով հարթափող հրացան, երկփողանի և մեկփողանի որսորդական հրացաններ: Ոստիկանությունից կրկին հորդորում են […] ...
16:38 09.01.2025
Հայտնի է՝ երբ կմեկնարկի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացըՄիասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև երրորդ և հաջորդ երեխայի (մինչև 6 տարեկան) դրամական աջակցության 2025 թվականի հունվար ամսվա վճարման գործընթացը կմեկնարկի հունվարի 10-ից: ...
16:34 09.01.2025
Արթուր Միրանյանը գրավել է Հարավային Կորեայի փոխչեմպիոնի դարպասըՄրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվող «Ունիվերսիտատյա Կլուժը» ընկերական խաղ է անցկացրել Հարավային Կորեայի փոխչեմպիոն «Կանվոնի» հետ: Հանդիպման 52-րդ րոպեին ռումինական թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը: Նա հաշիվը դարձրել է 3:1: Խաղն ավարտվել է 4:1 հաշվով: «Ունիվերսիտատյա Կլուժը» գլխավորում է Ռումինիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: ...
16:30 09.01.2025
Վարչապետն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը խորհրդանշական է համարել այն, որ պարոն Ահամադիանն արտերկրյա բարձրաստիճան առաջին պաշտոնյան է, ով նոր մեկնարկած տարում այցելում է մեր երկիր և հավելել, որ դա ընդգծում է Հայաստան-Իրան հարաբերությունների կարևորությունը և խորը բնույթը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, […] ...
16:26 09.01.2025
Հաստատվել են թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչներըՀՀ կառավարության` հունվարի 9-ի նիստում ընդունվել է «Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» որոշումը: Թանգարանների հավատարմագրման գործընթացի կազմակերպումը թանգարանների գործունեության կանոնակարգման, բնագավառում միասնական չափորոշիչների կիրառման առաջնային քայլերից է։ Համաձայն որոշման՝ թանգարանների հավատարմագրումը կիրականացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ «Թանգարանների մասին» օրենքին և սույն կարգի պահանջներին համապատասխան։ Հավատարմագրման գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ […] ...