Այսօր առավել քան ճիշտ պահն է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. Ադամ Շիֆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 01 2025
  • $
    396.47
  • RUBLE
    3.79
  • 409.08
WEATHER
--1.91 oC

Այսօր առավել քան ճիշտ պահն է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. Ադամ Շիֆ

00:10 30.10.2019

ՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի կարծիքով` Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից ճանաչելու համար այսօր առավել քան ճիշտ պահն է, երբ Սիրիայում քրդերը տանջվում են թուրքական կրակոցներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շիֆը նման տեսակետ հայտնեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը:

«Միշտ ճիշտ ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց դա հատկապես հենց այսօր է»,- ասաց Շիֆն ու հավելեց` երբ տեսնում են, թե Սիրիայի հյուսիսում քրդերն ինչպես են տանջվում թուրքական ռումբերից:

Նա շեշտեց` ցեղասպանության փաստը սարսափելի և անվիճելի է պատմաբանների համար: «Դա արձանագրվել է նաև Օսմանյան կայսրությունում ծառայող ամերիկացի դիվանագետների կողմից այն ժամանակ, նրանք ականատես են եղել Օսմանյան կայսրությունում հայ բնակչության ոչնչացմանը, այնպիսի հանցագործության, որն այդ ժամանակ անուն չուներ: Կասկած չկար, որ նրանք ականատես են եղել արդյունաբերական մասշտաբներով հանցագործության»,-ասաց նա ու հավելեց` միայն հետո  Ռաֆայել Լեմկինը, որը Հոլոքոստը վերապրած է, ստեղծեց ցեղասպանություն եզրույթը` նկարագրելու համար այն վայրագրությունները, որոնք տեսել են հրեաները, նաև հայերը:

Շիֆը նշեց, որ հանդիպել է ցեղասպանությունից փրկված տղամարդկանց և կանանց, որոնց թիվը տարեցտարի պակասում է: Կոնգրեսականի կարծիքով` ցեղասպանությունը ժխտելը մյուս կողմից պղծություն է, դա նոր սպանության հնարավորություն է տալիս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

10:17 09.01.2025

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Հունվարի 8-ին ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Արարատի, Շիրակի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Աշտարակ, Ջերմուկ, Արտաշատ, Ապարան քաղաքներում, Ռյա Թազա, Եղիպատրուշ, Մուսայելյան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 14 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ ...

Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է

10:09 09.01.2025

Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է

Հունվարի 9-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելությունը՝ 80-150 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...

Արժեքների, տարածաշրջանի, արևմտյան և արևելյան Հայաստանի մասին․ Փաշինյանի ընտանեկան փոդքաստը

10:00 09.01.2025

Արժեքների, տարածաշրջանի, արևմտյան և արևելյան Հայաստանի մասին․ Փաշինյանի ընտանեկան փոդքաստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Ընտանեկան փոդքասթի» երկրորդ թողարկումը։ Նա անդրադարձել է տարբեր թեմաների՝ տարածաշրջանային հարցեր, արեւմտյան և արևելյան Հայաստան։ ՀՀ-ում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», դա ուղիղ ագրեսիվ հռետորաբանություն է ինքնիշխան պետության նկատմամբ, ընդգծել է Փաշինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը

09:52 09.01.2025

Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը

Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը: Հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները բիզնես հաստատությունները : «Ամերիկայի ձայնի» ռեպորտաժը դեպքի վայրից։ ...

«Այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք»․ ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին

09:48 09.01.2025

«Այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք»․ ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին

Ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտնել են, որ «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ։ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Հայաստանի ու ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև առաջիկայում հանդիպում է նախատեսված՝ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու շուրջ, այդ առումով ի՞նչ […] ...

Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը

23:16 08.01.2025

Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը

Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գործընկերոջը դիմավորել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: ...

BACK_TO_TOP