ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախատեսում է քվեարկության դնել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+21.09 oC

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախատեսում է քվեարկության դնել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

09:36 29.10.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախատեսում է քվեարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 296 բանաձևի շուրջ: Ամերիկահայ շրջանակները մեկնաբանում են բանաձևի ընթացակարգի ու նշանակության մասին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է քվեարկություն անցկացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 296 բանաձևի շուրջ, որով Ներկայացուցիչների պալատը առաջարկում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, միջոցներ ձեռնարկել դրա ժխտման դեմ ու կրթական ծրագրերի միջոցով խրախուսել ցեղասպանության վերաբերյալ տեղեկացվածությունն ու հանրային ընկալման մեծացումը:

Ամերիկահայ կառույցները ողջունում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից այս փաստաթղթի ընդգրկումը Կոնգրեասի օրևակարգում՝ կոչ անելով կողմ քվեարկել այս բանաձևին:

«Ներկայացուցիչների պալատի կողմից 296 բանաձևի ընդունմամբ, որը աջակցում են երկու կուսակցությունները և որով հաստատվում է Հայոց ցեղասպանության ճանաչումը, վերջապես ճիշտ ուղու վրա է դրվում Ամերիկայի դիրքորոշումը մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված այս կարևոր հարցում»,- նշում է Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը:

Քվեարկության գործընթացը մեկնարկեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար, կոնգրեսական Սթենի Լոյերի հայտարարությամբ՝ բանաձևը Ներկայացուցիչների պալատի քվեարկությանն առաջադրելու մասին: Կանոնակարգային հանձնաժողովի կողմից բանաձևի քվեարկության ընթացակարգի մշակումից հետո այն կհայտնվի Ներկայացուցիչների պալատի օրակարգում՝ քվերակության համար: Այս պահին եղած տեղեկությամբ՝ բանաձևի շուրջ քվեարկությունը նախատեսվում է երեքշաբթի երեկոյան:

Ըստ Արամ Համբարյանի՝ բանաձևի ընդունումը հնարավորություն կտա հակազդել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն այս հարցում, ինչպես նաև կնպաստի Հայաստանի անվտանգության ուժեղացմանն ու Թուրքիայի հետագա զարգացմանը: Համբարյանի կարծիքով՝ բանաձևի ընդունումը կարևոր է նաև Մերձավոր Արևելքում Թուրքիայի որդեգրած մտահոգիչ քաղաքականությունը հակազդելու տեսանկյունից:

«Այս բանաձևի ընդունումը ազդակ կհանդիսանա Էրդողանին, որ Ամերիկան այսուհետ չի պատրաստվում քողարկել և աչք փակել իր բռնի գործողությունների վրա»,- ասում է Համբարյանը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձևի ընդունմանը աջակցում է նաև Ամերիկայի հայկական համագումարը: Կազմակերպության գործադիր տնօրեն Բրայան Արդունին կարևորում է հանրային այն աջակցությունը, որ ստացել է բանաձևը ԱՄՆ-ի մի շարք կառույցների կողմից:

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ Կոնգրեսի բոլոր անդամներին աջակցել այս մարդու իրավունքների խնդրին առնչվող կարևոր օրինագծին, որը լուրջ ազդանշան կհանդիսանա, որ Ցեղասպանության ժխտման օրերը հաշված են»,- ասում է Արդունին:

Ամերիկայի ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանն էլ իր հերթին կարևորում է կրթական տեսանկյունից բանաձևում տեղ գտած 1915-1930 թթ․ ամերիկյան մարդասիրական օգնության մասին դրույթը:

Հիշեցնենք, որ Թուրքիան պաշտոնապես դեմ է բանաձևի ընդունմանը և ժխտում է ցեղասպանության փաստը: Ամերիկացի օրենսդիրների կարծիքն այս հարցի շուրջ կպարզի վաղվա քվեարկությունը Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

16:27 07.04.2025

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը մեր երկրում: Հանդիպմանը մասնակցել է նաև Ալեքսանդր Թիմանը, ով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա առաջին եռամսյակում […] ...

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Իտալիայի նորանշանակ դեսպանին

16:23 07.04.2025

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Իտալիայի նորանշանակ դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր․ դիտարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, կենսաթոշակային ապահովության, թվայնացման և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունը։ Նարեկ […] ...

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը Մայր Աթոռում

16:16 07.04.2025

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը Մայր Աթոռում

Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը նաև մայրության և գեղեցկության տոնն է։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այդ օրը հռչակել է որպես մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ […] ...

Արման Անդրեասյանը կիսաեզրափակչում է․ Ըմբշամարտի ԵԱ

16:11 07.04.2025

Արման Անդրեասյանը կիսաեզրափակչում է․ Ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 25-ամյա ըմբիշը քառորդ եզրափակչում 4-0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Օլեքսիյ Բորուտայի դեմ գոտեմարտում։ Կիսաեզրափակչում Անդրեասյանի մրցակիցը կլինի վրացի Ակակի Կեմերտելիձեն։ Կողմերը գոտեմարտել են նաև նախորդ տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում։ Հայ մարզիկը հաղթել էր 7-3 հաշվով ու դարձել չեմպիոն։ ...

ՃՏՊ մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում․ կան տուժածներ

16:06 07.04.2025

ՃՏՊ մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում․ կան տուժածներ

Ապրիլի 7-ին` ժամը 12։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 91/5 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», […] ...

2023 թվականի հոկտեմբերից Գազայում սպանվել է 210 լրագրող

16:00 07.04.2025

2023 թվականի հոկտեմբերից Գազայում սպանվել է 210 լրագրող

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է լրատվամիջոցի առնվազն 210 աշխատակից։ Այս մասին հայտնել է անկլավի իշխանությունների մամուլի ծառայությունը Telegram ալիքում։ Մամուլի ծառայությունը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին անկլավի հարավային մասում գտնվող Խան Յունիս քաղաքում վրանը, որում գտնվում էին ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, գնդակոծվել էր։ Մեկ լրագրող զոհվել է, 9-ը՝ վիրավորվել։ […] ...

BACK_TO_TOP