Շիրակի մարզում առաջընթաց է գրանցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+14.09 oC

Շիրակի մարզում առաջընթաց է գրանցվել

16:12 02.12.2017

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել սեպտեմբերի 1-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացված հանձնարարականների կատարման ընթացը: Արթուր Խաչատրյանը նշել է, որ գյուղատնտեսական ոլորտում ձևավորվում է նոր մշակույթ, և նոր ուղղություններն էապես տարբերվում են գոյություն ունեցողներից. քննարկվում են բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման հեռանկարները: Այդ նպատակով մշակվել և Տարածքային զարգացման հիմնադրամ են ներկայացվել ծրագրեր. նախատեսվում է արդեն 2 բնակավայրում՝ Սարապատում և Աշոցքում, մոտ 3000 հա չափով ավելացնել ոռոգելի տարածքները:

Ակտիվ քննարկման փուլում են նաև Ամասիայի տարածաշրջանում բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաև Կապսի ջրամբարի շինարարության հարցերը: Վերջինս, մարզպետ Խաչատրյանի խոսքով, էապես կկարողանա փոխել մարզի գյուղատնտեսական վիճակը: Շարունակական աշխատանք է տարվում ֆերմերների շրջանում պետության կողմից իրականացվող նպատակային սուբսիդավորման ծրագրերի շրջանակում առաջարկվող շահավետ պայմանների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և շահառուների քանակն ավելացնելու ուղղությամբ: 

Արդեն իսկ կառավարություն է ներկայացվել 15 ներդրումային ծրագիր. հաստատվել է «Շիրակ» հյուրանոցի կառուցման ծրագիրը, առաջիկա օրերին կհաստատվի նաև մարզամշակութային կենտրոնի կառուցման ծրագիրը: Բիզնես ծրագրեր են իրականացվում նաև Արթիկ քաղաքում. նախատեսվում է կառուցել տեքստիլ գործարան, որը կապահովի շուրջ 600-700 աշխատատեղ, առաջիկայում աշխատանքները կսկսի նաև ծխախոտի արտադրության գործարանը, որը նախատեսում է ծխախոտ արտահանել դեպի Ռուսաստան, Ուկրաինա:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ևս կա առաջընթաց. նոյեմբերին վարչապետի մասնակցությամբ Գյումրիում տեղի ունեցած համաժողովից հետո արդեն 2 ընկերություն գրասենյակ է բացել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:

Մարզպետը նշել է, որ վերջին ամիսների կտրվածքով գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեքստիլ արդյունաբերության ոլորտներում մասնավոր ներդրումների ծավալը կազմում է շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար: 

Արթուր Խաչատրյանը զեկուցել է, որ 2017թ. սեփական եկամուտների հավաքագրման առումով էական աճ է արձանագրվել. 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրումն ավելի է շուրջ 200 մլն դրամով: 
Այս ընթացքում ուսումնասիրվել և քարտեզագրվել է 337 աղբանոց, փակվել է 228-ը, նախատեսվում է փակել ևս 22-ը։ 2017թ. նոյեմբերի դրությամբ աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների դիմաց կնքվել է 1972 պայմանագիր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է հավաքվել մոտ 24 մլն դրամով: Վարչապետը, նշելով դրական առաջընթացը, այդուհանդերձ, աղբահանության արդյունքները բավարար չի համարել, և որոշվել է կարճ ժամանակ անց կրկին անդրադառնալ այդ հարցին: 

Խոսելով զբոսաշրջության ոլորտի ծրագրերի մասին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ շարունակվում են աշխատանքները քաղաքային, պատմամշակութային և արկածային տուրիզմը զարգացնելու ուղղությամբ: Որոշակի արդյունքներ կան արկածային տուրիզմի մասով. մշակման փուլում է գտնվում Շիրակի մարզի հյուսիսում գտնվող Արփի լճի ազգային պարկի տարածքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը: 

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ Գյումրու «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը տրամադրություն փոխող և զբոսաշրջային մեծ գրավչություն ունեցող ծրագիր է, որը կարող է դառնալ թե´ Գյումրին, թե´ Շիրակի մարզն առաջ տանող լոկոմոտիվը:

Ռուսթավելի փողոցի վերաբացումից հետո ավելացել է Գյումրիում գույք ձեռք բերելու, ներդրումներ կատարելու առումով հետաքրքրվողների թիվը, և այժմ մշակվում է բիզնես կատալոգ՝ քաղաքի և հարակից ենթակառուցվածքների ներդրումային հնարավորությունների մասին: Այժմ քննարկվում են Շիրազի փողոցի վերականգնմանը վերաբերող հարցերը, իսկ արդեն վերաբացված Ռուսթավելի փողոցում նախատեսվում է կազմակերպել ամանորյա տոնավաճառ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթուր Դավթյանը ևս դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ

11:49 18.04.2025

Արթուր Դավթյանը ևս դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը ևս դուրս է եկել Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հինգերորդ փուլի եզրափակիչ: Հենացատկի վարժության որակավորման փուլում Դավթյանը 13,899 միավոր է հավաքել և երրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ: Հիշեցնենք՝ աշխարհի գավաթի հինգերորդ փուլի որակավորման փուլն ավելի վաղ հաղթահարել են Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, […] ...

Մշտական ցուցադրության վերաբացում և «Ուսուցիչը» ժամանակավոր ցուցադրություն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում

11:40 18.04.2025

Մշտական ցուցադրության վերաբացում և «Ուսուցիչը» ժամանակավոր ցուցադրություն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի կունենա մշտական ցուցադրության վերաբացումը և «Ուսուցիչը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Խաչատուր Աբովյանի հիշատակի օրվան։ Վերջին ամիսների ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ թանգարանում իրականացվել են ցուցասրահի վերանորոգման, մշտական ցուցադրության հայեցակարգի վերանայման և ցուցադրության արդիականացման ու համալրման աշխատանքներ։ Գիտաորոնողական լայնածավալ աշխատանքների արդյունքում ցուցադրությունը հարստացվել է նոր և արժեքավոր […] ...

Նախաձեռնությամբ սահմանվում են բանակի՝ գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի և շտաբի սերժանտների պաշտոններն ու դրանց վարձատրության գործակիցները

11:35 18.04.2025

Նախաձեռնությամբ սահմանվում են բանակի՝ գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի և շտաբի սերժանտների պաշտոններն ու դրանց վարձատրության գործակիցները

Զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով սահմանվում են բանակի՝ գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի եւ շտաբի սերժանտների պաշտոններն ու դրանց վարձատրության գործակիցները.  այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Նա ապրիլի 18-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում […] ...

«Չելսին» սեփական հարկի տակ սենսացիոն պարտություն է կրել Բիչախչյանի «Լեգիայից»

11:30 18.04.2025

«Չելսին» սեփական հարկի տակ սենսացիոն պարտություն է կրել Բիչախչյանի «Լեգիայից»

Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Չելսին» սեփական հարկի տակ «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 1-2 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Վարշավայի «Լեգիայից»։ Լեհական թիմից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինման է դուրս եկել 86-րդ րոպեին։ «Չելսին», չնայած պարտությանը, դուրս է եկել կիսաեզրափակիչ։ ...

Ուկրաինական կարգավորման շուրջ քննարկումները չեն կարող հավերժ շարունակվել․ Ռուբիո

11:25 18.04.2025

Ուկրաինական կարգավորման շուրջ քննարկումները չեն կարող հավերժ շարունակվել․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ ուկրաինական կարգավորման շուրջ քննարկումները չեն կարող հավերժ շարունակվել։ «Դա հավերժ չի շարունակվի», – ասել է նա YouTube-ով հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։ ...

ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը

11:07 18.04.2025

ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր-/Հ-49/ մոտ 13կմ երկարության ճանապարհը։ Առաջին փուլում կիրականացվեն հողային աշխատանքներ, կտեղադրվեն արհեստական կառուցվածքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

BACK_TO_TOP