18:14 24.10.2019
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը խոստացել է, որ կզբաղվի Ռուսաստանի Արմավիրում հայկական եկեղեցու բակից Գարեգին Նժդեհի վերաբերյալ ցուցանակի ապամոնտաժումով։
Հայկական RusArminfo կայքի հետ զրույցում պատգամավորը հաստատել է իր խոսքերն ու Նժդեհին անվանել «նացիոնալիստ»։
Ռուսական իշխանական շրջանակներում վերջին շրջանում կենտրոնացած են Նժդեհի դեմ, և դա նաև ստանում է Ադրբեջանի աջակցությունը։ Ադրբեջանական կողմը կարող է դժգոհ լինել Նժդեհից, քանի որ մեծամասամբ նաև հենց նրա շնորհիվ է, որ հայկական պետականության վերահսկման տակ է մնացել Զանգեզուրը՝ Սյունիքը։
Իսկ Բաքվում դա հիշում են, քանի որ հենց Զանգեզուրի մնալը Հայաստանի կազմում թույլ տվեց խափանել Մեծ Թուրանի՝ Փոքր Ասիա թերակղզուց մինչև Կենտրոնական Ասիայի տափաստաններ թուրքական տիրապետության հաստատմանը։
17:36 08.01.2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀունվարի 8-ին հրավիրված ասուլիսին Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում առաջիկայում կտեղադրվի երկրորդ վալիդատորը: «Հանրային տրանսպորտում ծանրաբեռնվածությունը որոշակի ժամերին բավականին բարձր է, և այս ուղղությամբ մենք շարունակաբար պետք է աշխատենք, որպեսզի նման իրավիճակ չունենանք: Այդ աշխատանքներով պայմանավորված՝ արդեն իսկ հայտնել ենք, որ երկրորդ վալիդատորներ տեղադրվելու են: Պահեստային առկա թվաքանակը […] ...
17:26 08.01.2025
2024 թվականին հիմնանորոգվել է Գյումրիից դեպի Բավրա Մ1 միջպետական նշանակության ճանապարհի 11.5 կմ հատվածը2024 թվականին հիմնանորոգվել է Գյումրիից դեպի Բավրա Մ1 միջպետական նշանակության ճանապարհի 11.5 կմ հատվածը։ Նշված ճանապարհահատվածը գծանշված է, կահավորված է երթևեկության նշաններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և կից տեսանյութ հրապարակել: ...
17:18 08.01.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս ՄարագոսինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան Նոր տարվա կապակցությամբ և հղել իր լավագույն բարեմաղթանքները: «2024 թվականը յուրահատուկ էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով: Իրականում, կարելի է արձանագրել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ձեռքբերումների տարի էր մեզ համար, և այն խնդիրները, որ […] ...
17:12 08.01.2025
«Արևմտյան Ադրբեջան» նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ․ ԱԳ նախարարՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի ներկայացուցիչներին»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ Միրզոյանն ընդգծել է, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչված նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։ «Մենք շարունակում ենք ստանալ ադրբեջանական կողմից ապացույցներ այն մասին, որ «Արևմտյան Ադրբեջան» […] ...
17:06 08.01.2025
Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ն ու «Opel Astra»-ն. կան տուժածներԱյսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Նոր Արեշ 26 փողոցի խաչմերուկում բախվել են «Volkswagen ID4» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածների ինքնությունը: Դեպքի […] ...
16:30 08.01.2025
Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...