Բյուրակնում գյուղացիները կաթի մթերման դիմաց վճարումները չեն ստացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+6.09 oC

Բյուրակնում գյուղացիները կաթի մթերման դիմաց վճարումները չեն ստացել

18:50 24.10.2019

Կաթը մթերել են, բայց վճարումներ չեն կատարել: Այսպիսին է բողոքի բովանդակությունը, որը ներկայացնում են Ամասիա համայնքի Բյուրակն գյուղի բնակիչները: 5 ամիս է` մթերող կազմակերպությունը գյուղացիներին չի վճարել, ինչի հետևանքով յուրաքանչյուրին մինչև 350 հազար դրամ պարտք է կուտակվել: Մթերող ընկերության հետ պայմանագրեր չունեն և միայն բանավոր համաձայնության հիման վրա են գործարք կատարել: Հիմա գյուղացիները պահանջում են իրենց գումարները վճարել: Իսկ միակ պատասխանատուն, որը գրեթե ամեն օր է գյուղ գալիս, մթերող ընկերության վարորդն է:

Գյուղամիջում հավաքվել էին նրանք, ովքեր Բյուրակնում ամենաշատ անասնագլխաքանակն ունեն ու կաթ են հանձնում ամեն օր: Բոլորը տալիս են նույն ընկերությանը: Իրենք մթերողից, մթերողն էլ իրենցից գոհ է եղել, մինչև 5 ամիս առաջ կաթի դիմաց վճարումները նախ` սկսել են ուշացնել, իսկ հետո ընդհանրապես գումար չեն վճարել:

Գյուղացիները մթերող ընկերության հետ պայմանագիր չունեն, պարտքի չափը հաստատող փաստաթուղթ ևս: Չեն իմացել, թե որ մթերող ընկերությունն է կաթն իրենցից վերցրել: Ծանոթ են եղել միայն վարորդին, ով տարբեր տարիների ու տարբեր ընկերությունների համար Բյուրակնից կաթ է մթերել: Վստահության սկզբունքով են աշխատել ու ստացվել է, որ գյուղացիների վստահությունը չարաշահել է:

«Մենք վարորդին առաջին անգամ չէ, որ տեսնում էինք: Մի քանի տարի նա կաթ էր մթերում մեր գյուղից: Փողը պարտաճանաչ վճարում էր, մենք էլ վստահեցինք: Բայց արդեն 5 ամիս է գումարի երես չենք տեսել: Վարորդն ասում է` տնօրենը չի վճարել, տնօրենն էլ ասում է, որ ինքը ընդամենը 2 ամսվա պարտք ունի: Մենք մեր գումարներն ենք պահանջում ու չենք հասկանում, թե ուր են գնացել մեր գումարներ»,- SHANTNEWS.am-ին հայտնել են Բյուրակնի բնակիչները:

Պարզվեց, որ Բյուրակնից մթերումներ կատարում է «Հովհաննես Շաբոյան» անհատ ձեռնարկատիրական ընկերությունը: Մինչև ամսվա վերջ խնդիրը լուծել խոստացել է մթերող ընկերության ղեկավարը: Այսօր էլ SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, թե վճարումներից առաջ դեռ պետք է համեմատեն իրենց ունեցած պարտքի չափն ու գյուղացիների ներկայացրած թվերը: Ընկերությունը պարտքեր ունի, տնօրենը չի թաքցնում: Կաթի մթերումը սեզոնային գործընթաց է, որի ժամանակ ֆինանսական դժվարություններ ունեցել են:

«Գյուղացիները կաթը տալիս են վարորդին, նա էլ բերում, մեզ է հանձնում: Սեզոնային խնդիրներ ունեցել ենք, ուշացումներ եղել են: Ամեն ինչ դեռ պետք է պարզվի: Պետք է համեմատենք` ինչքան պարտք ունենք: Ամեն ինչ կպարզենք ու մինչև ամսվա վերջ խնդիրը կլուծվի»,- ասել է մթերող ընկերության տնօրեն Հովհաննես Շաբոյանը:

Բյուրակնում շատերն են արդեն հրաժարվել կաթը մթերել: Մի քանիսն էլ այլ կազմակերպությունների են հանձնում, բայց նաև կան պարտքեր կուտակած կազմակերպության հետ առևտրից հետ չկանգնող գյուղացիներ: Ասացին` կաթը կշարունակեն հանձնել մինչև պարտքերը վճարելու հերթական վերջնաժամկետը՝ հոկտեմբերի վերջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

16:17 27.11.2024

Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր՝ 2024թ․ նոյեմբերի 8-ին Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի մասին: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքին առնչվող կարևոր հանգամանքներ։ Մասնավորապես, պարզվել է, […] ...

«Բավարիան» կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդը

16:10 27.11.2024

«Բավարիան» կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդը

Մյունխենի «Բավարիան», Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում 1-0 հաշվով հաղթելով ֆրանսիական ՊՍԺ-ին, եվրագավաթներում շարունակել է առանց պարտությունների շարքը տնային խաղերում։ Գերմանական ակումբն այդ շարքը հասցրել է 33 խաղի (31 հաղթանակ, 2 ոչ-ոքի) ու կրկնել «Բարսելոնայի» ռեկորդը։ Կատալոնական ակումբը եվրագավաթներում 33 խաղ անընդմեջ տնային պարտություն չէր կրել 2009-2020թթ․ թվականների ընթացքում։ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրից հետո «Բավարիան» 9 […] ...

Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:03 27.11.2024

Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

ՆԳՆ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Աբովյանի 34-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է, ձեռք է բերել իրացման նպատակով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել […] ...

Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի հետ համաձայնագիրը վերջ կտա տարածաշրջանում բռնությանը

15:55 27.11.2024

Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի հետ համաձայնագիրը վերջ կտա տարածաշրջանում բռնությանը

Պաղեստինի ղեկավարությունը կարծում է, որ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը կնվազեցնի բռնության մակարդակը Մերձավոր Արեւելքում։ Այս մասին ասվում է Պաղեստինի ազգային վարչակազմի հայտարարության մեջ, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում։ «Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի և Իսրայելի միջև համաձայնագիրը կնպաստի բռնության և անկայունության դադարեցմանը, որը կրում է ողջ […] ...

Արթուր Միրանյանը դուբլի հեղինակ է դարձել

15:50 27.11.2024

Արթուր Միրանյանը դուբլի հեղինակ է դարձել

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» կազմում դուբլ է գրանցել։ Ընկերական խաղում Միրանյանի ակումբը 8-1 հաշվով հաղթել է «Օկնա Մուրեշին»։ 28-ամյա ֆուտբոլիստն այս տարվա սեպտեմբերին է տեղափոխվել Ռումինիայի Սուպերլիգան ներկայացնող ակումբ և 6 խաղում խփել 3 գոլ։ «Ունիվերսիտատյա Կլուժը» 17 խաղում հավաքել է 30 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ ...

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

15:42 27.11.2024

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Լեհաստանի նախագահի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Նախագահ Անջեյ Դուդան Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհական անձնակազմի հետ։ Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը՝ ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին։ […] ...

BACK_TO_TOP