Մենք ուզում ենք լինել երկիր, որտեղ 1-2 մլն դրամ աշխատավարձն է նորմալ երևույթ․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 01 2025
  • $
    396.47
  • RUBLE
    3.79
  • 409.08
WEATHER
+2.09 oC

Մենք ուզում ենք լինել երկիր, որտեղ 1-2 մլն դրամ աշխատավարձն է նորմալ երևույթ․ Փաշինյան

13:37 24.10.2019

Կառավարության նիստի ընթացքում քննարկումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բորբոքվեց ֆինանսական բլոկի՝ ֆիննախի ղեկավար Ատոմ Ջանջուղազյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դիտարկումներից հետո։

Առաջինը խոսում էր հարկային արտոնությունների արդյունավետությունը ստուգելու մասին, ինչը վարչապետն ընդունեց։ Իսկ երբ Գրիգորյանը խոսեց այն մասին, որ հատվածային և ժամանակային արտոնությունները խնդիրներ չեն լուծում, Փաշինյանը հիշեց կառավարության մղումների մասին։

Նա հիշեցրեց, որ հատկապես եկամտահարկը բարձր աշխատավարձ ստացողների համար իջեցվել է ավելի քան 10 տոկոսով։ Դա, ըստ Փաշինյանի, արվել է, որպեսզի բարձր աշխատավարձ տվող ընկերությունները գան Հայաստան։

«… Որովհետև մենք չենք ուզում մնանք էնպիսի երկիր, որտեղ 60 հազար դրամ աշխատավարձը համարվում է նորմալ երևույթ։ Մենք ուզում ենք դառնալ երկիր, որտեղ 1-1․5-2 միլիոն դրամ աշխատավարձն է դառնում նորմալ երևույթ»,- ասաց Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ  վալիդատոր

17:36 08.01.2025

Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր

Հունվարի 8-ին հրավիրված ասուլիսին Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում առաջիկայում կտեղադրվի երկրորդ վալիդատորը: «Հանրային տրանսպորտում ծանրաբեռնվածությունը որոշակի ժամերին բավականին բարձր է, և այս ուղղությամբ մենք շարունակաբար պետք է աշխատենք, որպեսզի նման իրավիճակ չունենանք: Այդ աշխատանքներով պայմանավորված՝ արդեն իսկ հայտնել ենք, որ երկրորդ վալիդատորներ տեղադրվելու են: Պահեստային առկա թվաքանակը […] ...

2024 թվականին հիմնանորոգվել է Գյումրիից դեպի Բավրա Մ1 միջպետական նշանակության ճանապարհի 11.5 կմ հատվածը

17:26 08.01.2025

2024 թվականին հիմնանորոգվել է Գյումրիից դեպի Բավրա Մ1 միջպետական նշանակության ճանապարհի 11.5 կմ հատվածը

2024 թվականին հիմնանորոգվել է Գյումրիից դեպի Բավրա Մ1 միջպետական նշանակության ճանապարհի 11.5 կմ հատվածը։ Նշված ճանապարհահատվածը գծանշված է, կահավորված է երթևեկության նշաններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և կից տեսանյութ հրապարակել:   ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին

17:18 08.01.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան Նոր տարվա կապակցությամբ և հղել իր լավագույն բարեմաղթանքները: «2024 թվականը յուրահատուկ էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով: Իրականում, կարելի է արձանագրել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ձեռքբերումների տարի էր մեզ համար, և այն խնդիրները, որ […] ...

«Արևմտյան Ադրբեջան» նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ․ ԱԳ նախարար

17:12 08.01.2025

«Արևմտյան Ադրբեջան» նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ․ ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի ներկայացուցիչներին»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ Միրզոյանն ընդգծել է, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչված նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։ «Մենք շարունակում ենք ստանալ ադրբեջանական կողմից ապացույցներ այն մասին, որ «Արևմտյան Ադրբեջան» […] ...

Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ն ու «Opel Astra»-ն. կան տուժածներ

17:06 08.01.2025

Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ն ու «Opel Astra»-ն. կան տուժածներ

Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Նոր Արեշ 26 փողոցի խաչմերուկում բախվել են «Volkswagen ID4» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածների ինքնությունը: Դեպքի […] ...

Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել․ Փաշինյան

16:30 08.01.2025

Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP