17:50 23.10.2019
Երեկ կեսօրից Գյումրիի կայարանն ու լոկոմոտիվային դեպոն չեն սպասարկել Երևան-Գյումրի և Երևան -Թբիլիսի գնացքները, ինչպես նաև բեռնատար գնացքները: Պատճառը մեքենավարների գործադուլն է։ Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում։
Հիշեցնենք, որ մոտ 1 տարի առաջ նույն պահանջն էին ներկայացնում երկաթուղայինները։ «Հարավկովկասյան երկաթուղիները» բարձրացրել էր աշխատավարձը և անցում կատարել պարգևավճարային համակարգի, ինչը, ըստ մեքենավարների, սուբյեկտիվ մոտեցում է, և ընկերությունը աշխատանքային պարտականությունների թերացման դեպքում իրավունք ունի չվճարել պարգևավճարները։ Հիմա պահանջում են 30 տոկոսով բարձրացնել աշխատավարձի չափը։
Ի նշան բողոքի` գյումրեցի մեքենավարներն այսօր հավաքվել են լոկոմոտիվային դեպոյի տարածքում, որտեղ լրագրողների մուտքը անվտանգության աշխատակիցները արգելել են` պատճառաբանելով, որ տարածքը համարվում է հատուկ պահպանվող գոտի, և «Հարավկովկասյան երկաթուղիներից» հրահանգ են ստացել թույլատրել միայն աշխատակիցների մուտքը։ Ցուցարար երկաթուղայինները ևս հրաժարվել են դեպոյի տարածքից դուրս գալ և հանդիպել լրագրողների հետ։
«Ժողովը շարունակվում է։ Մենք մեր պահանջները ներկայացրել ենք, սպասում ենք պատասխանի։ Պահանջում ենք 30 տոկոսով բարձրացնել մեր աշխատավարձերը»,- SHANTNEWS.am-ին ասել են մեքենավարները։
Այլ մանրամասներ չեն ներկայացրել։
Նրանց հետ հանդիպման է եկել Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ 5 ժամից ավելի է` շարունակվում է հանդիպումը։ Իսկ «Հարավկովկասյան երկաթուղիների» ղեկավարությունը և տարածքային կառավարման ու զարգացման նախարարի տեղակալը երկաթուղայիններին հանդիպել են երեկ երեկոյան և, ըստ էության, քննարկումների ընթացքում ընդհանուր հայտարարի չեն եկել։
Մեքենավարների և նրանց օգնականների գործադուլը հանգեցրել է երկաթուղիների մյուս բոլոր ստորաբաժանումների հարկադիր պարապուրդի։
15:30 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում13:00 27.11.2024
Ավստրիայի կանցլերը Թրամփին հրավիրել է այցելել երկիր12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան15:30 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանունՖուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտությամբ է մեկնարկել Երևանում ընթացող Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի-մրցաշարում։ Առաջին տուրում հայ ֆուտբոլիստուհիները մրցել են Ուկրաինայի Մ19 թիմի հետ և պարտվել 0-2 հաշվով։ Հյուրերը Այս խմբում ընդգրկված է նաև Իսրայելը, որի դեմ Հայաստանի թիմը կխաղա դեկտեմբերի 2-ին։ ...
15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՍինգապուրում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտը չինացի Դին Լիրենի ու հնդիկ Դոմարաջու Գուկեշ միջև: Կայացել է երկրորդ տուրը, որում 23 քայլից հետո գրանցվել է ոչ-ոքի: Աշխարհի չեմպիոնը խաղացել է սպիտակներով: Առաջին տուրում չինացի գրոսմայստերը սևերով հաղթել էր: Սինգապուրում նախատեսված է 14 պարտիա: Չեմպիոն կդառնա 7,5 միավոր վաստակած գրոսմայստերը: Եթե գրանցվի 7-7 հաշիվը, չեմպիոնը […] ...
15:22 27.11.2024
Մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ. առաջարկը քննարկվել է առաջին ընթերցմամբԿառավարությունն առաջարկում է մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: ««ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 27-ի նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի […] ...
15:15 27.11.2024
ՀՀ ԱԺ նախագահի և Գերմանիայի դեսպանի քննարկումների առանցքում են եղել Հայաստան-ԵՄ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը դեսպանին հաջողություններ է մաղթել այդ կարեւոր առաքելությունում՝ նշելով, որ որպես ԱԺ նախագահ` պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում: Գերմանիայի դեսպանն էլ իր հերթին […] ...
15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչՌուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու քառորդ եզրափակչում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոցներով պայքարից դուրս է թողել երկրորդ լիգան ներկայացնող «Տյումենին»։ Հյուրերը Ռուսաստանի ազգային հավաքականում հանդես եկած հարձակվող Ֆյոդոր Սմոլովի դուբլի և 19-ամյա կիսապաշտպան Դանիլա Կոզլովի գոլի շնորհիվ հաղթում էին 3-0 հաշվով, սակայն «Տյումենի» ֆուտբոլիստները կարողացել են հավասարեցնել հաշիվը։ Հետխաղյա հարվածաշարի ժամանակ «Կրասնոդարին» երկու անգամ փրկել է […] ...