12:32 22.10.2019
«20.1 տոկոս անտառածածկ ունենալու համար անհրաժեշտ է ներգրավել որոշ գյուղատնտեսական հողեր: Սա չի նշանակում, թե դա արվելու է գյուղացիների եկամուտների հաշվին: Պիտի օգտագործվեն այն արոտները, որոնք դեգրադացված են, նվազ արդյունավետ և դրանք, որպես գյուղատնտեսական հողեր, առնվազն լավ վիճակում չեն»,- կարծիք է հայտնել Շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը:
Ինչ վերաբերում է վարչապետի առաջարկին՝ 10 մլն տնկի տնկել Հայաստանում, պաշտոնյան ասել է.
«10 մլն տնկի չունենք էդքան տնկելու համար, Հայաստանում կա 2 մլն որակյալ տնկի, մնացածը ներմուծվելու է: Բայց դա ազդակ կլինի, որ մենք զարգացնենք տնկարանները: 4-5 տարի հետո մենք պետք է կարողանանք ավելացնել անտառածածկույթը և մինչև 30 մլն տնկի տնկել: Դրա համար ժամանակակից տեխնոլոգիաներով տնկարաններ պետք է ստեղծենք»:
Ինչ վերաբերում է Հայաստանի անտառածածկի իրական պատկերին, փոխնախարարը նշել է, որ պաշտոնական թվերը պետք է հստակեցնել 2 տարվա ընթացքում արբանյակային լուսանկարների միջոցով: Վարդան Մելիքյանն ասել է, որ շատ կարևոր է ոչ միայն անտառածածկի քանակը այլև որակը:
1993 թվականի տվյալներով` 11.2 տոկոս է:
«Կարող են լինել անտառներ, սակայն դրանք կարող են լինել շատ վատ որակի: Օրինակ` հատվել են ժամանակին անտառները, այդտեղ կարող էր լինել շատ խիտ որակի անտառ, բայց դա նույն որակի չի լինի: Եթե մենք ունեինք 100-120 տարեկան կաղնիներ, հաճարներ, հիմա մենք ունենք 5 տարեկան ծառեր, դրանք նույն բանը չեն: Շատ կարևոր է դրանց պաշտպանությունը՝ հողապաշապան աշխատանքները, ջրելը: Անտառը միայն ծառը չէ, դա էկոհամակարգ է: Այս ամենը ազդում է տնտեսության վրա Շատ լավ կլինի անտառ ունենալ, բայց պետք է օգուտներ ստանալ դրանից»,- ասել է փոխնախարարը:
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում18:40 28.11.2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Մանիլայում ներկայացրել է ՀՀ տնտեսության վերաբերյալ զեկույցՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը նոյեմբերի 20-22-ը Ֆիլիպինների Հանրապետության Մանիլա քաղաքում մասնակցել է Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպվող Ասիայի փոքր և միջին ձեռնարկությունների մշտադիտարկման նպատակով կազմակերպվող ամենամյա սեմինարին։ Միջոցառման շրջանակում Սևակ Միքայելյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության վերաբերյալ զեկույց և մասնակցել «Ասիայում և Խաղաղ օվկիանոսում տնտեսական դիվերսիֆիկացման համար ՓՄՁ ֆինանսավորման նոր ռեժիմ» թեմայով պանելային քննարկմանը, […] ...
18:36 28.11.2024
Լուսակն գյուղում կրթահամալիր կկառուցվիԿառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ընդունել Արագածոտնի մարզի Թալին համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Լուսակն, 4-րդ փողոց 33/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նվիրաբերությունը և այն ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Որոշման ընդունման արդյունքում Լուսակն գյուղում կրթահամալիր կկառուցվի: ...
18:29 28.11.2024
Հաստատվել է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԳործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինքնուրույնության և ակադեմիական ազատությունների շրջանակում, իրենք են որոշում կայացնում ընդունելության քննությունների վերաբերյալ: Որոշման ընդունումը նպատակ ունի հստակեցնել և կանոնակարգել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության […] ...
18:22 28.11.2024
ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար. այդ ժամանակ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել. ՊուտինՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Երևանի կողմից՝ Ղարաբաղի համար, որովհետև Հայաստանը չէր ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և չէր մտցրել իր կազմի մեջ։ Այս մասին Աստանայում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հայաստանի նկատմամբ որևէ արտաքին ագրեսիա չի եղել: ՀԱՊԿ-ը կոչված է պաշտպանելու անդամ երկրներին արտաքին ագրեսիայից: Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն […] ...
18:16 28.11.2024
Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումՆոյեմբերի 28-ին Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրի, գործարար կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում։ Առանձնանշվել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող շարունակական […] ...
18:10 28.11.2024
Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հանդիպումըՀելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը: Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ ...