13:51 21.10.2019
«Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի հետ խոսել եմ մինչև հրաժարականի դիմումը հրապարակելը, նա ներկայացրել է իր տեսակետները, իր ունեցած խնդիրները Քաղշին կոմիտեի նախկին ղեկավարի հետ, որն իմ խորհրդականն է, նաև ներկա Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ։ Ինձ համար տրամաբանությունն ընդունելի չէ, որովհետև դա նույնն է, որ առողջապահության նախարարը հրաժարական տա, որովհետև համաձայն չէ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի քաղաքականության հետ»,- խոսելով կադաստրի կոմիտեի նախկին պետի՝ Սարհատ Պետրոսյանի հրաժարականի մասին, ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ինչ վերաբերում է թայֆաբազության և կոռումպացվածության մասին իր հայտարարություններին՝ կխնդրեմ հենց պարոն Պետրոսյանից պարզաբանում ստանալ, որովհետև սա ինձ համար էլ էր նորություն»,- ասել է փոխվարչապետը:
Լրագրողները հիշեցրել են, որ Սարհատ Պետրոսյանի հայտարարության մեջ նշվել էր նաև Ավինյանի անունը․
«Հայտարարության մեջ իմ անունը շրջանառվում է այն կոնտեքստում, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավարն իմ խորհրդականն է, իսկ պարոն Պետրոսյանի դիտարկումը, թե հետընթաց կա այդ ոլորտում, կարծում եմ, որ նա, չլինելով Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար, դժվար թե ծանոթ լինի քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրներին։ Դժվար թե հարակից ոլորտ ղեկավարելով՝ կարող ես բոլոր խնդիրներին ծանոթ լինել, այդպես չէ՞»։
Փոխվարչապետն ասել է, որ այդ հայտարարության մեջ իր համար անհասկանալի բաներ շատ կան: Նախկին ղեկավարին այլ պաշտոնի նշանակելու հարց չի դիտարկվում, թեև նրա աշխատանքը բավական դրական է գնահատում:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ին Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և, որպես հիմնական պատճառաբանություն՝ ներկայացրել, թե չի կիսում կառավարության քաղաքականությունն ու մոտեցումները քաղաքաշինության բնագավառում:
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից19:30 28.11.2024
Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականը. ԿոբախիձեՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշում է կայացրել մինչև 2028 թվականը դադարեցնել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք այսօր որոշում ենք կայացրել այլևս օրակարգ չդնել ԵՄ-ին անդամակցելու մասին բանակցությունների բացման հարցը մինչև 2028 թվականը: Մենք նաև մինչև 2028 թվականը հրաժարվում ենք Եվրամիության բոլոր բյուջետային […] ...
19:21 28.11.2024
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԵղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
19:14 28.11.2024
Շիրակի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու հայտնվել բնակչի հողամասում. կա տուժածԱյսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի ոլորանների սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել մի մասը և հայտնվել բնակչի տան տարածքում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Պարեկային […] ...
19:09 28.11.2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Սպիտակի ոլորանները (մաքրման աշխատանքներով պայմանավորված) և Տաշիր-Բլագոդարնոյե, Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: […] ...
19:01 28.11.2024
Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտիվացում սննդամթերքի անվտանգության ոլորտումՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանության հյուպատոս և կոմերցիոն բաժնի ղեկավար Նիկոլաս Պասամանին։ Հանդիպումը կազմակերպվել էր արգենտինական կողմի նախաձեռնությամբ և կրում էր ճանաչողական բնույթ: Քննարկվել են Արգենտինայից Հայաստան մսամթերքի, կաթնամթերքի և կենդանական ծագման այլ մթերքների, ինչպես նաև Հայաստանից Արգենտինա որոշակի ապրանքատեսակների արտահանման-ներմուծման վերաբերյալ համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև Արգենտինայում հայկական մեծաքանակ […] ...
18:53 28.11.2024
Սուբվենցիաներ, օրհներգի քառատողերի դասավորություն. գործադիրի այսօրվա որոշումներըԿփոխվի ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը, կսահմանվի կատարման ստանդարտ: Պատգամավորական այս նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի կողմից: 2024թ.-ի պետական բյուջեից մարզպետերի աշխատակազմերին կհատկացվի 2 մլրդ 43 մլն 744 հազար դրամ: Այսկերպ կֆինանսավորվի 20 համայնքի թվով 29 սուբվենցիոն ծրագիր: Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերով երթևեկելը կդառնա […] ...