Ողջիի աղտոտման իրական պատկերը պարզ կդառնա մեկ շաբաթից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+3.09 oC

Ողջիի աղտոտման իրական պատկերը պարզ կդառնա մեկ շաբաթից

20:33 19.10.2019

Երկու օր  առաջ վաղ առավոտյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարը  վթարվել էր,  հոսքաջրերը լցվել էին Ողջի գետ։ Գետը դարձել էր դարչնագույն և վթարի վերացումից ժամեր անց  էլ դեռ պղտոր էր: Ինչ է կատարվել, ինչու, ով է պատասխանատու և ինչպես է հաշարկվելու բնությանը հասցված վնասը՝ աշխարհագրագետ  Լևոն Գալստյանն ասում է, որ մոտ 10 տարի է՝  բնապահպաններն ահազանգում են՝  Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնները լցվում են Արծվանիկի ջրամբար, նստում են ջրամբարի հատակին, ջուրը հոսում է դեպի Նորաշենիկ գետ, այնտեղից էլ Ողջի: 

Հասկանալի է՝  անգամ թափոնների մեխանիկական նստեցումից հետո ջուրը մաքրված համարել չի կարելի: Հերթական ահազանգը ստացվեց երկու օր  առաջ. գետի ջուրը աղտոտվել էր, դարձել դարչնագույն: Կառավարության նիստին արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ տնտեսվարողը գաղտնի է պահել վթարը, սեփական ուժերով «սվարկա է» արել: 

Հիշեցնենք՝ վթարը տեղի է  ունեցել վաղ առավոտյան՝  ժամը 5-ի սահմաններում: Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը վնասվել է. արտանետումները չեն հասել մինչև Արծվանիկի ջրամբար, լցվել են Ողջի գետը՝ այս անգամ արդեն առանց  մեխանիկական մաքրման:

911 ծառայություն տեղեկություններ հաղորդվել են միայն առավոտյան՝ ժամը 08:40-ին: Պղնձամոլիբդենային կոմբինատի հաղորդագրության համաձայն՝ խողովակից արտահոսքը տևել է 30-40 րոպե։ Արտադրական վթար՝ կոմբինատի պատասխանատուների բնորոշմամբ, որը ներգրավված է ռիսկերի գնահատման մեջ:   

Վթարի պատճառը վերացնելուց հետո գետը դրանից դեռ 10 ժամ անց էլ խելքի չէր գալիս, դարչնագույն ջրեր էին շարունակում հոսել: Անգամ, եթե  աղետը վերացվել է 40 րոպե անց, պարզ թվաբանական հաշվարկը հետևյալն է՝ վնասվել է 1000 մմ խողովակ, դրա թողունակությունը վայրկյանում 2000 լ ջուր է: Դա նշանակում է, որ մոտավոր հաշվարկով՝ 4 մլն 800 հազար լիտր ծանր մետաղներով ջուր է լցվել Ողջի գետը:   

Վթարն արձանագրելուց հետո պետական լիազոր մարմինը պետք է հաշվարկեր, թե որքան աղտոտված ջուր է լցվել գետը: Լաբորատոր փորձաքննության պատասխանները կարող են ստացվել մեկ շաբաթվա ընթացքում, իսկ քայլերի հաջորդականությամբ պետք է հաշվարկվի ջրային ռեսուրսների վրա  տնտեսական գործունեության հետևանքով հասցրած վնասի չափը: Եվ մի քայլ էլ Լևոն Գալստյանն է հիշեցնում՝ ինչպես է մաքրվելու գետն այդ աղետից  հետո, կա՞ արդյոք ծրագիր, հաշվարկ, որքան գումար է պետք դրա համար, ով պետք է դա կատարի: Ի դեպ, Զանգեզուրի երկրորդ ամենախոշոր գետը՝ Ողջին, արդյունաբերական գոտու հետևանքով անպիտան է ոռոգման համար, այդտեղ վաղուց արդեն ձկներ չկան: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում

18:16 28.11.2024

Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում

Նոյեմբերի 28-ին Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրի, գործարար կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում։ Առանձնանշվել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող շարունակական […] ...

Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հանդիպումը

18:10 28.11.2024

Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հանդիպումը

Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը: Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ ...

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ վերահսկողության ուժեղացված միջոցառումներ Սևանա լճում

18:07 28.11.2024

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ վերահսկողության ուժեղացված միջոցառումներ Սևանա լճում

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ Սևանա լճում նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողական ուժեղացված և կանխարգելիչ միջոցառումների շրջանակում այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետը, ՇՄՆ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն ու Էկոպարեկային ծառայության մարզային վարչության պետը նավով շրջել են Սևանի ավազանում։ Միջոցառման ընթացիկ աշխատանքներին տեղում […] ...

SHANTNEWS

18:00 28.11.2024

SHANTNEWS

Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ

17:53 28.11.2024

Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ

Կառավարությունն ընդունել է «ՀՀ-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ արտահանման նկատմամբ: Որոշումն ուղղված է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայունացման […] ...

Վեց ամսով երկարաձգվել է ցեմենտի ներմուծման և կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ արգելքների կիրառումը

17:45 28.11.2024

Վեց ամսով երկարաձգվել է ցեմենտի ներմուծման և կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ արգելքների կիրառումը

Կառավարությունն ընդունել է «ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» որոշում՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշման ընդունումը կնպաստի տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության և ցեմենտի տեղական շուկայում հավասար մրցակցության ապահովմանը: […] ...

BACK_TO_TOP