ԲԷՑ-ում արձանագրվել է 29.7 մլրդ դրամի անհամապատասխանություն՝ 246 դեպքով, հարուցվել է 2 քրգործ. Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+10.09 oC

ԲԷՑ-ում արձանագրվել է 29.7 մլրդ դրամի անհամապատասխանություն՝ 246 դեպքով, հարուցվել է 2 քրգործ. Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը

16:01 17.10.2019

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում են Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում իրականացված հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքները: Դրանցում արտացոլված են 2017-ից 2018-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածի աշխատանքները: Ուսումնասիրությունները կատարվել են մասնավորապես Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերությունում, որտեղ մեծ թվով չարաշահումներ են հայտնաբերվել, դրանք ներկայացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը:

«Երկու ուղղություններով նյութեր են ուղարկվել գլխավոր դատախազություն, կա քրեական գործ, քննությունն ընթացքում է՝ ելնելով նախաքննության սկզբունքից: Արձանագրել է 29.7 մլրդ դրամի անհամապատասխանություն, 246 դեպքով: 32 պարզապես ֆինանսական բնույթի, դրամային արտահայտությամբ 29․7  մլրդ ստուգել, 9.9 մլրդ անհամապատասխանություն հայտնաբերել:

Հաշվեքննության ընթացքում ԲԷՑ-ի համակարգում հայտնաբերել փաստաթուղթ, կապալառու ընկերություններից մեկը ներկայացրել փաստաթուղթ, որոնք առերևույթ հանցագործություն էին պարունակում, հաշվեքննության ընթացքում ունեցել են կասկածներ ակտիվների առկայության հետ կապված, եկել է եզրակացության, որ նյութը ներառում է կասկածներ, ուղարկվել է դատախազություն:

ԲԷՑ-ի և միջազգային կապալառուների միջև անհամապատասխանություններ են նկատվել: Չարենցավան ենթակայանի վերակառուցման մասով պայմանագրի վերակառուցումը էներգահամակարգի պահանջների  փոփոխության պատրվակով 2017-ից կասեցվել է, եղել է ծրագիր, ընթացքում որոշում է կայացվել, որ պետք չէ, այն պարագայում, երբ կապալառուին վճարվել էր 1.2 մլն ԱՄՆ դոլարի կանխավճար:

Մինչև հաշվեքննության վերջին օրվա դրությամբ կատարողականները մինչև 21-44 տոկոս միջակայքում էին տատանվում:

Մատակարարման պայմանները չեն համապատասխանել պահանջներին»,- ներկայացրել է Հաշվեքննիչ պալատի պաշտոնյան:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP