Դրության տերը Ռուսաստանն է. արևելագետը՝ Սիրիայում իրավիճակի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+3.09 oC

Դրության տերը Ռուսաստանն է. արևելագետը՝ Սիրիայում իրավիճակի մասին

23:57 19.10.2019

Այն պատերազմը, որը սկսեց Թուրքիան միջազգային հանրության թույլտվությամբ, որից հետո հնչեցին արձագանքներ նույն միջազգային հանրության կողմից, հարցին՝ այս ի՞նչ է կատարվում Սիրիայում, արդյո՞ք դա երեսպաշտություն է, թե քաղաքականություն, արևելագետ Դավիթ  Հովհաննիսյանը պատասխանել է, որ եղել են պարզ բանակցություններ:

«ՌԴ-ի, ԱՄՆ-ի  Իրանի միջև  որոշակի համաձայնություններ ձեռք  էին բերվել՝ մենք  կհանենք  մեր ստորաբաժանումները, դու մտի ինչքան կկարողանաս: ՌԴ-ի հետ պայմանավորվածություն կար, որ մենք չենք խոչընդոտի ձեր անվտանգության գոտի ստեղծելուն: Թուրքիան պատանդ է  ներամերիկյան քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններին: Թրամփը հիմնական շեշտը դնում է Ծոցի վրա՝ նախ Իրանն էնտեղից  ավելի հասանելի է,  Ծոցը  ավելի հարուստ է, լուրջ  տեղ է,  բայց  դա չի նշանակում, որ պիտի  դուրս գա Սիրիայից: Ինչ է ստացվում՝ Սիրիայի կառավարական բանակը մտնում է Մանբիջ, թուրքերը գալիս են, իսկ դեմուդեմ, ռուսական ռազմական ոստիկանությունը կանգնում է մեջտեղը: Սա նշանակում է, որ դրության տերը Ռուսաստանն է»,- կարծում է արևելագետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Մանիլայում ներկայացրել է ՀՀ տնտեսության վերաբերյալ զեկույց

18:40 28.11.2024

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Մանիլայում ներկայացրել է ՀՀ տնտեսության վերաբերյալ զեկույց

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը նոյեմբերի 20-22-ը Ֆիլիպինների Հանրապետության Մանիլա քաղաքում մասնակցել է Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպվող Ասիայի փոքր և միջին ձեռնարկությունների մշտադիտարկման նպատակով կազմակերպվող ամենամյա սեմինարին։ Միջոցառման շրջանակում Սևակ Միքայելյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության վերաբերյալ զեկույց և մասնակցել «Ասիայում և Խաղաղ օվկիանոսում տնտեսական դիվերսիֆիկացման համար ՓՄՁ ֆինանսավորման նոր ռեժիմ» թեմայով պանելային քննարկմանը, […] ...

Լուսակն գյուղում կրթահամալիր կկառուցվի

18:36 28.11.2024

Լուսակն գյուղում կրթահամալիր կկառուցվի

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ընդունել Արագածոտնի մարզի Թալին համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Լուսակն, 4-րդ փողոց 33/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նվիրաբերությունը և այն ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Որոշման ընդունման արդյունքում Լուսակն գյուղում կրթահամալիր կկառուցվի:   ...

Հաստատվել է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

18:29 28.11.2024

Հաստատվել է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինքնուրույնության և ակադեմիական ազատությունների շրջանակում, իրենք են որոշում կայացնում ընդունելության քննությունների վերաբերյալ: Որոշման ընդունումը նպատակ ունի հստակեցնել և կանոնակարգել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության […] ...

ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար. այդ ժամանակ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել. Պուտին

18:22 28.11.2024

ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար. այդ ժամանակ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել. Պուտին

ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Երևանի կողմից՝ Ղարաբաղի համար, որովհետև Հայաստանը չէր ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և չէր մտցրել իր կազմի մեջ։ Այս մասին Աստանայում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հայաստանի նկատմամբ որևէ արտաքին ագրեսիա չի եղել: ՀԱՊԿ-ը կոչված է պաշտպանելու անդամ երկրներին արտաքին ագրեսիայից: Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն […] ...

Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում

18:16 28.11.2024

Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում

Նոյեմբերի 28-ին Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրի, գործարար կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում։ Առանձնանշվել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող շարունակական […] ...

Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հանդիպումը

18:10 28.11.2024

Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հանդիպումը

Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը: Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ ...

BACK_TO_TOP