Սպանողը Բիլյանը չի, պատահական կրակել է Էդվարդը. ո՞վ սպանեց ոստիկանին ՊՊԾ գնդում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+3.09 oC

Սպանողը Բիլյանը չի, պատահական կրակել է Էդվարդը. ո՞վ սպանեց ոստիկանին ՊՊԾ գնդում

14:33 16.10.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննությունը հասել է ամբաստանյալների հարցաքննության փուլ: Այսօր ցուցմունք է տվել ամբաստանյալ Պավել Մանուկյանը: Բայց մինչ այդ, դատարանը հրապարակել է խմբի անդամներից մի քանիսի պաշտպաններ Մուշեղ Շուշանյանի ու Տիգրան Եգորյանի՝ դատարանին  ուղարկած գրավոր միջնորդությունը նիստը հետաձգելու խնդրանքով: Եգորյանն ու Շուշանյանը  բավարար ժամանակ  են խնդրել՝ հարցաքննված տուժողների և վկաների ցուցմունքները վերլուծելու համար, իրենց պաշտպանյալների պատշաճ պաշտպանությունն իրականացնելու համար: Դատավոր Մեսրոպ Մակյանը ճշտեց.

«Ի՞նչ է նշանակում «բավարար ժամանակ»: Դատարանը  մեկ ամիս առաջ Տիգրան Եգորյանին իր խնդրանքով ուղարկել է նիստերի արձանագրությունների կրիչները, մինչդեռ հիմա պարոն Եգորյանը նորից ժամանակ է խնդրում՝ չհստակեցնելով, թե որքան»: Վարուժան Ավետիսյանը պարզաբանեց. «Կարծում եմ՝ առնվազն երեք  շաբաթ: Հսկայական նյութ է, չեն հասցնում ծանոթանալ»:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ  փաստաբանները պարտավոր են իրենց ծանրաբեռնվածությունը ստանձնել այնպես, որ որևէ պաշտպանյալ չտուժի:

5 րոպե պաշտպան Զարուհի Փոստանջյանի հետ  խորհրդակցելուց  հետո Պավել Մանուկյանը որոշեց ցուցմունք տալ: Դատարանը արձանագրեց՝ մյուս ամբաստանյալներին հարցաքննելը Շուշանյանի և Եգորյանի պաշտպանյալների իրավունքները չի ոտնահարում.

«Հակասություններ կարող են և չառաջանալ: Եթե առաջանան, մյուս մեղադրյալներն այս պահին ունեն պաշտպաններ: Եթե առաջիկա նիստերում Եգորյանն ու Շուշանյանը կներկայանան և  հարցեր կունենան Պավել Մանուկյանին, կարող են ուղղել դրանք»,- ասաց Մեսրոպ Մակյանը:

«Մեկ տարի երկու ամիս առաջ ցուցմունք  եմ տվել. ես պնդում եմ իմ ցուցմունքը` սպանողը Բիլյան Արմենը չի, կրակողը Արմեն Բիլյանը չի:  Բիլյանը եղել է անցագրային կետի մոտ, դա բացարձակ ճշմարտություն է: Այլ ասելիք չունեմ»,- ասաց Պավել Մանուկյանն իր ցուցմունքում:

Նա հրաժարվեց պատասխանել պետական մեղադրողի հարցերին: Մեղադրող Պետրոս Պետրոսյանն ասաց, որ ավելի քան 35 հարց էին պատրաստել, սակայն ամբաստանյալը չի պատասխանում ոչ մեկին:

Հիշեցնենք  Արմեն Բիլյանը մեղադրվում է ոստիկանության  ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության համար:

Պատասխանելով ոստիկանի այրու` Հասմիկ Ոսկանյանի հարցին, թե ո՞վ է կրակել Գագիկ Մկրտչյանի վրա, Պավել Մանուկյանն ասաց.

« Այդ պատահական կրակոցը եղել է Էդվարդ Գրիգորյանի կողմից: Ուղղակի վիրավորվել է նաև Արմեն Լամբարյանը` ռիկոշետից: Ուղղակի բզել են, կրակոց է հնչել»,- ասաց Մանուկյանը:

Նա  չհիշեց, թե քանի հոգի է եղել սենյակում, երբ հնչել է կրակոցը:  Պետական մեղադրող Պետրոս  Պետրոսյանը հիշեցրեց, որ դատարանում Արմեն  Լամբարյանն ասել է, որ ինքը հերթապահ մասում չի եղել, որտեղ հնչել է կրակոցը:

Պավել Մանուկյանը պատասխանեց տուժողի իրավահաջորդ Հասմիկ Ոսկանյանի հարցերին: Ասաց, որ կրակոցի ժամանակ եղել է սենյակում, Էդվարդ Գրիգորյանի կողքին: Բիլյանը եղել է զորամասի հատվածում: Արայիկ Խանդոյանը ևս  եղել է իրենց  հետ: Հարցին, թե ինչպե՞ս է հնչել կրակոցը, Պավել Մանուկյանը պատմեց.

«Լրիվ պատահական է եղել, Էդվարդն ուղղակի բզեց… մենք նրան (Գագիկ Մկրտչյանին-խմբ․) օգնել ենք, վիրավոր մասը կապել, ինքն իր ոտքով հասել է մուտքի մոտ: Էդվարդն իրեն շատ վատ զգաց: Բոլորս զայրացել էինք»:

«Լավ, ընդունում եմ, միամիտ կրակեց, բայց եթե այդքան անփորձ էին, ինչո՞ւ էիք նրանց ձեզ հետ տարել հեղափոխություն անելու: Ես չեմ անիծում, Աստծո հույսին եմ թողնում, իսկ Աստված հերթով իրականությունն է տալիս: Անկախ ամեն ինչից՝ մարդու կյանք եք խլել, ձեր պատճառով որդուս վիզը ծուռ է: Հազա՜ր ամոթ, եթե պատահական է եղել: Պատահական չի եղել այդ կրակոցը, բանալին չտալու համար բա կրակո՞ւմ են: Տարիուկես նստելուց հետո՞ հիշեցիք, որ Բիլյանը չի, Էդվարդն է: Վաղը կարո՞ղ է քնեք-արթնանաք, ասեք՝ Բիլյանը չի, Վարուժանն է»,- զայրացած ասաց Հասմիկ Ոսկանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Մանիլայում ներկայացրել է ՀՀ տնտեսության վերաբերյալ զեկույց

18:40 28.11.2024

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Մանիլայում ներկայացրել է ՀՀ տնտեսության վերաբերյալ զեկույց

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը նոյեմբերի 20-22-ը Ֆիլիպինների Հանրապետության Մանիլա քաղաքում մասնակցել է Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպվող Ասիայի փոքր և միջին ձեռնարկությունների մշտադիտարկման նպատակով կազմակերպվող ամենամյա սեմինարին։ Միջոցառման շրջանակում Սևակ Միքայելյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության վերաբերյալ զեկույց և մասնակցել «Ասիայում և Խաղաղ օվկիանոսում տնտեսական դիվերսիֆիկացման համար ՓՄՁ ֆինանսավորման նոր ռեժիմ» թեմայով պանելային քննարկմանը, […] ...

Լուսակն գյուղում կրթահամալիր կկառուցվի

18:36 28.11.2024

Լուսակն գյուղում կրթահամալիր կկառուցվի

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ընդունել Արագածոտնի մարզի Թալին համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Լուսակն, 4-րդ փողոց 33/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նվիրաբերությունը և այն ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Որոշման ընդունման արդյունքում Լուսակն գյուղում կրթահամալիր կկառուցվի:   ...

Հաստատվել է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

18:29 28.11.2024

Հաստատվել է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինքնուրույնության և ակադեմիական ազատությունների շրջանակում, իրենք են որոշում կայացնում ընդունելության քննությունների վերաբերյալ: Որոշման ընդունումը նպատակ ունի հստակեցնել և կանոնակարգել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության […] ...

ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար. այդ ժամանակ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել. Պուտին

18:22 28.11.2024

ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար. այդ ժամանակ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել. Պուտին

ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Երևանի կողմից՝ Ղարաբաղի համար, որովհետև Հայաստանը չէր ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և չէր մտցրել իր կազմի մեջ։ Այս մասին Աստանայում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հայաստանի նկատմամբ որևէ արտաքին ագրեսիա չի եղել: ՀԱՊԿ-ը կոչված է պաշտպանելու անդամ երկրներին արտաքին ագրեսիայից: Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն […] ...

Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում

18:16 28.11.2024

Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում

Նոյեմբերի 28-ին Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրի, գործարար կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում։ Առանձնանշվել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող շարունակական […] ...

Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հանդիպումը

18:10 28.11.2024

Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հանդիպումը

Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը: Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ ...

BACK_TO_TOP