Դավիթ Սանասարյանը պնդում է, թե հերթական շառն է, իսկ մայրն ասում է, որ երեխային վրաերթի է ենթարկել հենց Սանասարյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Դավիթ Սանասարյանը պնդում է, թե հերթական շառն է, իսկ մայրն ասում է, որ երեխային վրաերթի է ենթարկել հենց Սանասարյանը

21:27 14.10.2019

12.09.2019-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Դավիթը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգել է Ա.Ղ.-ի մայրիկին, ով էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է Analitik.am-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Դավիթ Սանասարյանը, տեղեկանալով, որ իր կողմից վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց, գնացել է այնտեղ և տեղում պայմանավորվածություն ձեռք բերել բժիշկ Արսեն Գևորգյանի հետ, որ դեպքը ոստիկանությունում չգրանցվի որպես վրաերթ, այլ գրանցվի որպես բակում խաղալու ընթացքում ստացած կենցաղային վնասվածք: Վրաերթի հետևանքով երեխան ստացել է լուրջ վնասվածքներ, որոնք կարող են հանգեցնել հաշմանդամության: Դավիթ Սանասարյանը որևէ կերպ չի աջակցել երեխայի ծնողներին բուժման ծախսերը հոգալու հարցում՝ ավելին, ըստ ծնողների, սպառնացել է՝ ասելով, որ «ինքը որևէ պրոբլեմ չունի»:

Analitik.am-ը այցելել է փոքրիկ Ա. Ղևոնդյանին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իր հերթին, Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ հերքելով երեխային վրաերթի ենթարկելու մասին լուրը։

«Հերթական շառը։ Քարոզչամիջոցներից մեկի փոխանցմամբ՝ ես երեխայի եմ վրաերթի ենթարկել, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ որ սուտ է, նման բան չի եղել երբևէ։

Լրագրողներին խնդրում եմ մեկնաբանություն չուզել։ Սա հերթական սուտն է՝ ավտոմեքենայի, տան, բիզնեսների, կոստյումի և մյուս բոլոր ստերի նման»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

20:46 18.04.2025

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Ապրիլի 18-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանը նախ անդրադարձել է անտառային հրդեհները կանխելուն, դրանց հետևանքները նվազեցնելուն վերաբերող հարցերի՝ […] ...

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

20:27 18.04.2025

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին: «Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», – […] ...

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

20:16 18.04.2025

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, […] ...

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

BACK_TO_TOP