Ադրբեջանի պահանջով թուրք մտավորականներին փնտրում են նաեւ Թուրքիայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Ադրբեջանի պահանջով թուրք մտավորականներին փնտրում են նաեւ Թուրքիայում

09:40 01.12.2017

Թուրքական diken.com.tr կայքը  փոխանցում է, որ Արցախ այցելելու համար Ադրբեջանի պահանջով միջազգային հետախուզման մեջ գտնվող թուրք մտավորականների նկատմամբ հետաքննություն է սկսվել նաև Թուրքիայում: Այս մասին կայքին հայտնել է  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ըստ Արտաքին գործերի նախարարի՝  իրավական գործընթացներն արդեն սկսված են և մտավորականները կանչվել են  դատարան՝ վկայություն տալու:

Մևլութ Չավուշօղլուն բաև ասել է, որ չորս մտավորականները հարցի առնչությամբ զանգահարել են իրեն ու նշել, որ տեղյակ չեն եղել, թե իրենց արածը հանցանք է:

«Ես ասացի, որ այդ նույն բանն իրենք պետք է ասեն Ադրբեջանի իշխանություններին: Ի վերջո, առաջին դասարանի երեխաներ չեն: Նրանք նամակ են հղել՝ նշելով, որ սխալվել են ու տեղյակ չէին, որ այդ քայլն անօրինական է: Բայց սա թող դաս լինի նրանց համար: Գործընթացը մեկնարկել է», – ասել է Չավուշօղլուն՝ շեշտելով, որ Թուրքիան Ադրբեջանի պես երբևէ չի ընդունի որևէ մեկի՝ առանց Ադրբեջանի թույլտվության Արցախի տարածք մուտք գործելը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Հայաստանի տարածքով Արցախ այցելած թուրք մտավորականները մեղադրվում են «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու համար»: Նրանց հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Հուսեյնովը մեղադրել է Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիներին դավաճանության համար ու հայտնել, որ ըստ իրեն՝ Թուրքիան կարճ ժամանակահատվածում կարտահանձնի նրանց Բաքվին:

Չորս մտավորականներից Ալի Բայրամօղլուն ավելի վաղ Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսին» տված հարցազրույցում նշել էր, որ իրեն հատկապես զայրացրել է այն փաստը, որ Ադրբեջանի գլխավոր դատախազը շեշտել է, թե այս մտավորականներն ունեն հայամետ դիրքորոշում և շահարկելով նրանց՝ Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշումը, կարծես փորձել է Թուրքիայի ներքաղաքական վիճակն օգտագործելով՝ նրանց վրա բարդել նաև Արցախի հետ կապված այս մեղադրանքը:

«Ակօսի» խնդրանքով թեմայի վերաբերյալ մեկնաբանություն էր տվել նաև փաստաբան, իրավական փորձագետ, Ստամբուլի փաստաբանների բյուրոյի նախկին նախագահ Յուջել Սայմանը:

«Այն, որ այս քաղաքացիների վերաբերյալ Բաքվում ձերբակալման ու կալանավորման որոշում կա, չի կարող նրանց արտահանձնման հիմք հանդիսանալ: Եթե նրանց արարքը հանցանք է նաև ըստ Թուրքիայի օրենքների՝ նրանք այստեղ կկրեն իրենց պատիժը: Ինտերպոլով որոնվելը նույնպես այստեղ նրանց ձերբակալելու ու արտահանձնելու հիմք չի տալիս, բայց դա կարող է տեղի ունենալ որևէ այլ՝ երրորդ երկրում», – մանրամասնել էր Սայմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

10:52 25.11.2024

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

Նոյեմբերի 22-ին, ժամը 11.05-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 218-րդ կմ-ին «ԻՎԵԿՈ» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը: 50-ամյա վարորդ Ալիզադեն Յ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

10:50 25.11.2024

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

Վրաստանում նախագահական ընտրությունները, ինչպես նաև նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսվում է անցկացնել 2024 թվականին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է նախագահ ընտրենք հինգ տարի ժամկետով, հետևաբար, որպեսզի նախագահն ընտրվի հինգ տարով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի»,- ասել է Պապուաշվիլին։ ...

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է

10:42 25.11.2024

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Նոյեմբերի 20-ին հաղորդվել էր 2006 թ. Սուսաննա Բունիաթյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 22-ին, ժամը 21.30-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում նա հայտնաբերվել և տեղափոխվել է Հրազդանի բաժին, ապա ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: ...

2024թ․-ի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն դրամ

10:35 25.11.2024

2024թ․-ի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն դրամ

2024թ․-ի երրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 574 մլրդ 593․3 մլն ՀՀ դրամի համեմատ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով։ 2024թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 894 հազ. […] ...

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

10:33 25.11.2024

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն՝ անդրադառնալով հարցին, թե որո՞նք են ՀԱՊԿ-ում Երևանի լիարժեք գործունեության վերսկսման հեռանկարները, և արդյոք այդ գործունեության սառեցումն ազդե՞լ է Մոսկվայի […] ...

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

10:22 25.11.2024

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

«Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները իրականացարել են կրկնակի ստուգայց, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Արամի փ․)։ Հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

BACK_TO_TOP