Շիրակի մարզում զբաղվածության պետական ծրագրերի մեծ մասը երիտասարդների համար է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Շիրակի մարզում զբաղվածության պետական ծրագրերի մեծ մասը երիտասարդների համար է

20:00 11.10.2019

Գյումրիում գրանցված 13.000 աշխատանք փնտրողների մեծ մասը երիտասարդներ են, որոնք աշխատանք գտնելու հարցում լուրջ խնդիրների են բախվում: Նախ` գործատուի պահանջած փորձը չունեն, հետո` ուսումնական գործընթացը խանգարում է լրիվ գրաֆիկով աշխատել:

«Կազա» հիմնադրամում կազմակերպված հանդիպմանը Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենն ուսանողներին ծանոթացրել է այն պետական ծրագրերին, որոնք աշխատանք փնտրողներին զբաղվածության հնարավորություններ են ստեղծում: Պետական 13 ծրագիր է շրջանառության մեջ, որոնց մեծ մասը երիտասարդների համար է:

Երիտասարդներն ինչպես կարող են իրենց տեղը գտնել աշխատաշուկայում և ապահովել նրանց զբաղվածությունը: Այդ ուղղությամբ ունեցած պետական ծրագրերը նախ մասնագիտական ուսուցում են նախատեսում, հետո նոր գործատուի հետ անմիջական աշխատանք: Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը հանդիպմանը ներկա ուսանողներին վստահեցնում է, որ ծանոթով ու բարեկամով աշխատանքի տեղավորելու ժամանակներն անցել են, թեև այդպիսիք չի բացառում, որ դեռ կան։

Երիտասարդությանն ուղղված արդյունավետ ծրագիր կենտրոնի տնօրենը համարում է մասնագիտական պրակտիկ ուսուցումը, որը հնարավորություն է տալիս աշխատանքային փորձ չունեցող երիտասարդին 3 ամսով աշխատանքի անցնել գործատուի մոտ: Աշխատավարձը վճարում է ոչ թե գործատուն, այլ պետությունը:

Ուսանողներին սա օգնող տարբերակ է, իրենք են խոստովանում, որ ավարտելուց հետո էլ չեն համարվում աշխատաշուկայում պահանջված մասնագետներ: Զբաղվածության աջակցության ծրագրերը շատ են, հատկացվող գումարներն էլ եռապատկվել են: Բայց դրանք դեռևս աշխատանքի տեղավորման ցանկալի ցուցանիշ չեն ապահովում:

Թափուր աշխատատեղերը չեն լրացվում մասնագետներ չլինելու պատճառով: Իսկ որոշ ոլորտներում էլ մասնագետները կան, բայց տվյալ մասնագիտությամբ աշխատանքի առաջարկ չկա: Արթուր Կիրակոսյանը մասնագիտությամբ արևելագետ-թուրքագետ է: Աշխատել է Լենինականի սահմանապահ ջոկատում՝ որպես թարգմանիչ, հետո դասավանդել բուհում: Իսկ հիմա գործազուրկ է:

2․5 տարի է` հաշվառված է Գյումրու զբաղվածության կենտրոնում: Այստեղ առաջարկված աշխատանքները, իր խոսքերով, անհամատեղելի են մասնագիտության հետ: Հիմա իր լեզվական գիտելիքները պատրաստվում է ծառայեցնել մեկ այլ հեռանկարային ոլորտում, մասնակցելու է զբոսավարի դասընթացներին։ Գյումրիում հիմա այս մասնագիտությունն ամենապահանջվածն է։

Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված 13.000 աշխատանք փնտրողներից այս տարի զբաղվածության կենտրոնը 991 գործազուրկի է աշխատանքի տեղավորել: Խնդիրը ոչ միայն թափուր աշխատատեղերի պակասն է, այլև աշխատանք փնտրողների պասիվությունը: Երիտասարդներին աշխատանքի ընդունվել խոչընդոտում է փորձի պակասը, իսկ փորձառու գործազուրկների առջև դրվում է տարիքային սահմանափակումը: Զբաղվածության կենտրոնի ղեկավարը երիտասարդներին հորդորեց նախաձեռնող և ակտիվ լինել: Պետությունը պատրաստ է լավ բիզնես գաղափար ունեցող սկսնակ ու անփորձ երիտասարդներին ֆինանսավորել, որ կայանան իրենց ոլորտներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP