Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողի փաստաբանը խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոք է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողի փաստաբանը խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոք է ներկայացրել

11:59 11.10.2019

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի նախաքննությունն ավարտված է, բայց մինչդատավարական վարույթում դեռ քննարկվում է մեղադրյալի խափանման միջոցի հարցը։ Այս մասին Shantnews-ին ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։

Հիշեցնենք, 2018-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա թաղամասում 57-ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգելդեևը։ Նրա նկատմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Հիմա, երբ գործն արդեն դատաքննության փուլ է հասել, Ռազգելդեևի փաստաբանը խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Ռուս զինծառայողն անցած տարվա դեկտեմբերից կալանքի տակ է։ Նրա նկատմամբ խափանման միջոցն ընտրել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, բայց Ռազգելդեևը կալանքը կրում է ռուսական ռազմաբազայի կարգապահական մեկուսարանում։

Գործի նախաքննության ընթացքում տուժող և մեղադրվող կողմերը հակադիր միջնորդություններ էին ներկայացրել։ Տուժող կողմը պնդել է, որ ռուս զինծառայողը պետք է կալանքը կրի քրեակատարողական հիմնարկում, իսկ նրա պաշտպանը միջնորդություն է ներկայացրել ռազմաբազայի տարածքում կալանքը, որպես խափանման միջոց, փոխելու մասին։ Ռազգելդեևի փաստաբանի՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ընտրած խափանման միջոցը փոխելու բողոքը վերաքննիչ դատարանի վարույթ է ընդունվել հոկտեմբերի 4-ին։ Դեռ հայտնի չէ դատավարության օրը, բայց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները պատրաստվում են իրենց դիրքորոշումը հայտնել, որը նույնաբովանդակ է, ինչ նախաքննության փուլում ներկայացրած միջնորդությունները։

«Մենք ստացել ենք Ռազգելդեևի փաստաբանի բողոքարկման մասին տեղեկությունը: Փաստաբանը դիմել էր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան, որ Ռազզգելդեևի նկատմամբ կալանքը փոխվի: Դատարանը մերժել էր, և հիմա փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Մենք ներկայացնելու ենք մեր դիրքորոշումը: Մենք դիտարկում էինք և բողոք էինք ներկայացրել, որ Ռազգելդեևի նկատմամբ խափանման միջոց կալանքը պետք է իրականացվի ոչ թե ռազմաբազայի տարածքում, այլ ՀՀ քրեակատարողական հիմնարկում, որովհետև ՀՀ դատարանի կողմից խափանման միջոց կալանքի ապահովման վայրը հանդիսանում է ՀՀ քրեակատարողական հիմնարկը: Մեր միջնորդությունները մերժվեցին, ու այդ մերժումները դատարանի կողմից մենք դիտարկում ենք որպես արդար դատաքննության ապահովման մտահոգիչ գործոն: Գործով վկաների, նաև այլ մարդկանց հետ, ովքեր հետաքրքրվածություն ունեն այս գործով, անմիջական շփումներ կարող են ունենալ, որի վերաբերյալ կասկածները փարատելու որևէ հիմք չունենք»,-Shantnews-ին ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը:

Ռազգելդեևը ռազմաբազայի տարածքում է ․․․սա, ըստ տուժողի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի, միակ տեղեկատվությունն է մեղադրյալի մասին։ Իսկ թե ի՞նչ պայմաններում է նա պահվում, և արդյո՞ք պայմաններն այնպիսին են, որ չեն խոչընդոտել նախաքննությանը, այս մասին  ոչինչ հայտնի չէ։

Ռազգելդեևը կալանքի տակ կմնա ռազմաբազայում, բայց դատական նիստերին բերվելու է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան։ Այս հարցը, ըստ էության, չի քննարկվել։ Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով դատական առաջին նիստը նշանակված էր սեպտեմբերի 6-ին։ Այդ օրը փաստաբանները, տուժողները և ամբաստանյալը դատարան չեն եկել։ Պատճառը մեղադրողի՝ Շիրակի մարզի դատախազի արձակուրդում գտնվելն էր։ Երբ կկայանա հաջորդ դատական նիստը, կողմերը ծանուցագրեր դեռ չեն ստացել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

18:30 27.11.2024

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

Նոյեմբերիի 27-ին՝ ժամը 09:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Զովունի գյուղի Գիտության Միջանցք փողոցի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ա. […] ...

ԵՄ ծրագրի շրջանակում ՆԳ նախարարությանը տրամադրվել է տեխնիկական աջակցություն

18:25 27.11.2024

ԵՄ ծրագրի շրջանակում ՆԳ նախարարությանը տրամադրվել է տեխնիկական աջակցություն

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում ՆԳ նախարարությանը տրամադրվել է տեխնիկական աջակցություն: Հզորացվել են Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի կարողությունները. գերժամանակակից տեխնիկական միջոցները թույլ կտան առավել արդյունավետ կառավարել օպերատիվ իրավիճակը, բարձրացնել արձագանքման մակարդակը։ ՆԳ նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությանը տրամադրվել են դյուրակիր համակարգիչներ, որոնք թույլ կտան քաղաքացիների արձագանքները […] ...

96 մլն ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է

18:19 27.11.2024

96 մլն ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու հերթական դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ մեղադրյալի մասով: Իրականացված ապացուցողական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակության մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի 26-ամյա բնակիչ է, ինչպես նաև՝ […] ...

Մենք անցկացրինք հրաշալի հանդիպում․ Ինձագին մեկնաբանել է «Ինտերի» հաղթանակը

18:14 27.11.2024

Մենք անցկացրինք հրաշալի հանդիպում․ Ինձագին մեկնաբանել է «Ինտերի» հաղթանակը

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում գերմանական «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ հաղթանակը 1-0 հաշվով։ «Մենք անցկացրինք հրաշալի հանդիպում, միշտ վերահսկում էինք իրավիճակը, իսկ դա հեշտ չէ «Լայպցիգի» դեմ խաղում։ Նրանք շատ էին գրոհում խաղի վերջնամասում, Զոմերը լավ աշխատեց։ Ցավալի է, որ չհաջողվեց խփել երկրորդ գոլը»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի […] ...

«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

18:10 27.11.2024

«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մամուլի ասուլիսով ազդարարվել է աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության հայաստանյան հյուրախաղերի մասին: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով […] ...

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

18:05 27.11.2024

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ և այդ առումով ընդգծել ԵՄ հետևողական աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, տարբեր ոլորտներում կարողությունների […] ...

BACK_TO_TOP