Թուրքիան և Սիրիան պետք է երկխոսեն. Լավրով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+4.09 oC

Թուրքիան և Սիրիան պետք է երկխոսեն. Լավրով

15:13 10.10.2019

Մոսկվան հասկանում է Անկարայի մտահոգությունը, բայց նրանք պետք է հաշվի առնեն Դամասկոսի շահերը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները:

«Ճգնաժամի հենց սկզբից մենք ուշադրություն ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ հասկանում ենք սահմանային անվտանգության վերաբերյալ Թուրքիայի Հանրապետության օրինական մտահոգությունը: Միաժամանակ, մենք մշտապես ընդգծել ենք Անկարայի և Դամասկոսի միջև պայմանավորվածության շրջանակում մտահոգությունները կարգավորելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է Լավրովը:

Միաժամանակ Լավրովը նշել է, որ ձգտելու է հասնել Թուրքիայի և Սիրիայի միջև երկխոսության:

«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ երկխոսությունը կլինի՝ ի շահ 2 երկրների: Միաժամանակ պետք է համաձայնության գանք, որ Դամասկոսի և քրդական կազմակերպությունների միջև կոնտակտ հաստատենք»,- ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆիդանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

16:12 28.12.2024

Ֆիդանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության, նաև երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանմանը: Հաքան Ֆիդանը Թուրքիայի անունից աջակցության պատրաստակամություն է հայտնել: Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում առկա իրավիճակն ու մարդասիրական […] ...

Հարավային Կորեայի իշխող կուսակցությունը պահանջում է չեղարկել նախագահի պաշտոնակատարի իմպիչմենտը

16:06 28.12.2024

Հարավային Կորեայի իշխող կուսակցությունը պահանջում է չեղարկել նախագահի պաշտոնակատարի իմպիչմենտը

Հարավային Կորեայի իշխանական «Ժողովրդի ուժ» կուսակցությունում կարծում են, որ խորհրդարանը վարչապետ Հան Դոկ Սուի՝ նախագահի պաշտոնակատարի իմպիչմենտն իրականացրել է կանոնների խախտմամբ, և այդ գործընթացը պետք է չեղարկվի, հայտնում է Yonhap գործակալությունը։ «Հան Դոկ Սուի իմպիչմենտը պետք է չեղարկվի, քանի որ այն չի համապատասխանում նախագահի պաշտոնակատարի իմպիչմենտի համար ներկայացված պահանջներին։ Բացի դրանից, քվորմ չկար»,-մեջբերում է գործակալությունը […] ...

Պեսկովն ասել է, թե ինչպիսին կլինի գալիք տարին

15:58 28.12.2024

Պեսկովն ասել է, թե ինչպիսին կլինի գալիք տարին

Հաջորդ տարում աշխարհում իրադարձությունների զարգացումը առանձնակի հանգստություն չի խոստանում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ցանկանում եմ բոլորին շնորհավորել Ամանորի կապակցությամբ։ Իհարկե, մաղթում եմ, որ այն ավելի լավը լինի, քան անցնող տարին, ավելի հանգիստ։ Թեև, իհարկե, իրադարձությունների զարգացումը աշխարհում առանձնակի հանգստություն չի խոստանում», — ասել է Պեսկովը լրագրողներին։ ...

Պուտինը ստորագրել է օրենք, որը խստացնում է պատիժը զինված ապստամբության համար

15:53 28.12.2024

Պուտինը ստորագրել է օրենք, որը խստացնում է պատիժը զինված ապստամբության համար

Զինված ապստամբություն կազմակերպելու պատասխանատվությունը Ռուսաստանում գնալով խստացվում է, նման արարքի նվազգույն սահմանը կլինի 15-ից 20 տարվա ազատազրկում։ Համապատասխան օրենքը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Նախկինում զինված ապստամբություն կազմակերպելու կամ դրան ակտիվ մասնակցելու համար պատասխանատվությունը պատժվում էր ազատազրկմամբ՝ 12-ից 20 տարի ժամկետով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով ազատության սահմանափակմամբ։ […] ...

Ռոնալդուն ճանաչվել է Մերձավոր Արևելքի լավագույն ֆուտբոլիստ. Globe Soccer Awards

15:46 28.12.2024

Ռոնալդուն ճանաչվել է Մերձավոր Արևելքի լավագույն ֆուտբոլիստ. Globe Soccer Awards

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Դուբայում անցկացված Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Մերձավոր Արևելքի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին: Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, Սալեմ Ալ-Դոսարին (երկուսն էլ՝ «Ալ Հիլյալ»), Ռիյադ Մահրեզը («Ալ Ահլի») և Սուֆիան Ռայիմին («Ալ Աին»): 39-ամյա Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ ստանում է այս մրցանակը: ...

Ղրիմում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել

15:40 28.12.2024

Ղրիմում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել

Ղրիմում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ՝ նավթամթերքի արտահոսքի հետևանքները վերացնելու նպատակով, որն առաջացել է Կերչի նեղուցում լցանավերի վթարից հետո։ Համապատասխան հրամանը ստորագրել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը: Այն հրապարակվել է Կրիմի կառավարության կայքում։ «2024 թվականի դեկտեմբերի 27-ին Ղրիմի Հանրապետության արտակարգ իրավիճակների կանխարգելման, վերացման և հրդեհային անվտանգության ապահովման հանձնաժողովի նիստի արձանագրությամբ, որը կապված է 2024 թ.-ի […] ...

BACK_TO_TOP