15:20 09.10.2019
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի ընթացքում մամուլի ասուլիս են տվել նաև մասնակիցներից մի քանիսը, այդ թվում՝ աշխարհահռչակ երաժիշտ և հասարակական գործիչ Սերժ Թանկյանը: Նա խոսել է համացանցի դրական ու բացասական ազդեցության մասին:
«Կարծում եմ` թվային աշխարհը բավական մութ կողմեր ունի: Առաջին հերթին դա մարդկանց միավորումն է: Մարդիկ ընկերներ են «Ֆեսբուքում», բայց նրանք իրականում ընկերներ չեն, ինչպես իմ ընկերների մեծ մասը: Հաջորդ լուրջ խնդիրը սոցիալական կայքերով ամեն ինչ ասելու հնարավորությունն է: Մարդկանց թվում է, թե սոցիալական կայքերում իրավունք ունեն ասել ամեն ինչ: Փողոցում դժվար թե մեկը ձեզ մոտենա, ասի` ինձ դուր չի գալիս քո հագուստը, իսկ համացանցում դա հնարավոր է:
Համացանցը խոցելի է դարձնում մարդկանց: Գաղտնիության խնդիրը ևս իրականում շատ լուրջ է: Ապրելով ԱՄՆ-ում և օգտվելով համացանցից՝ մենք կարող ենք համոզված լինել, որ գաղտնի ծառայությունները մեր մասին ունեն ցանկացած ինֆորմացիա: Ես հիշում եմ` երբ փոքր էի, իմ ծնողները հատորներով հանրագիտարաններ էին գնում: Դա այնքան հաճելի էր ու հուզիչ, որ ես չպիտի գնայի գրադարան և կարող էի ինֆորմացիա վերցնել տանը նստած: Հիմա ցանկացած ինֆորմացիա հասանելի է վայրկյանների ընթացքում, էնպիսի տպավորություն է, որ մարդիկ լողում են անթիվ թեմաների մեջ, ինֆորմացիան դարձել է ֆասթֆուդի պես մի բան»,- ասել է երաժիշտը:
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին18:29 28.11.2024
Հաստատվել է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԳործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինքնուրույնության և ակադեմիական ազատությունների շրջանակում, իրենք են որոշում կայացնում ընդունելության քննությունների վերաբերյալ: Որոշման ընդունումը նպատակ ունի հստակեցնել և կանոնակարգել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության […] ...
18:22 28.11.2024
ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար. այդ ժամանակ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել. ՊուտինՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Երևանի կողմից՝ Ղարաբաղի համար, որովհետև Հայաստանը չէր ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և չէր մտցրել իր կազմի մեջ։ Այս մասին Աստանայում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հայաստանի նկատմամբ որևէ արտաքին ագրեսիա չի եղել: ՀԱՊԿ-ը կոչված է պաշտպանելու անդամ երկրներին արտաքին ագրեսիայից: Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն […] ...
18:16 28.11.2024
Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումՆոյեմբերի 28-ին Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրի, գործարար կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում։ Առանձնանշվել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող շարունակական […] ...
18:10 28.11.2024
Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հանդիպումըՀելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը: Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ ...
18:07 28.11.2024
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ վերահսկողության ուժեղացված միջոցառումներ Սևանա լճումՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ Սևանա լճում նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողական ուժեղացված և կանխարգելիչ միջոցառումների շրջանակում այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետը, ՇՄՆ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն ու Էկոպարեկային ծառայության մարզային վարչության պետը նավով շրջել են Սևանի ավազանում։ Միջոցառման ընթացիկ աշխատանքներին տեղում […] ...