Լավրովը քննադատել է ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+4.09 oC

Լավրովը քննադատել է ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում

13:33 09.10.2019

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Սիրիայում ԱՄՆ գործողությունների  ոչ հետևողական և հակասական բնույթը: Ըստ նրա՝ դրանք վկայում են Վաշինգտոնի անզորության մասին:

«Ես դժվարանում եմ ասել, թե ինչն է սխալ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ամերիկյան գործողություններում, բայց որ դրանք լի են հակասություններով և արտացոլում են մեր ամերիկացի գործընկերների համաձայնությունների պատրաստ չլինելը՝ հաստատված փաստ է»,- ասել է Լավրովը:

Նա շեշտել է, որ ԱՄՆ-ը բազմիցս խախտել է իր խոստումները, մասնավորապես՝ չի պատրաստվում կրճատել և հետագայում փակել սիրիական Աթ-Թանֆայում Վաշինգտոնի բազան:

Լավրովը նշել է նաև Սիրիայում ԱՄՆ գործողությունների վերաբերյալ քրդերի անհանգստությունը, սակայն, Լավրովի խոսքերով, ԱՄՆ-ի քաղաքականության մեջ գործնական փոփոխություններ չեն եղել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք Արցախի ինքնորոշումը ի սկզբանե դատապարտված էր. Հեռանկար բանավեճ

14:17 28.12.2024

Արդյո՞ք Արցախի ինքնորոշումը ի սկզբանե դատապարտված էր. Հեռանկար բանավեճ

Արդյո՞ք Արցախի վերադարձը Ադրբեջանին ունեցել է այլընտրանք: Ճի՞շտ է, որ նախորդ բոլոր վարչակազմերը բանակցել են հենց տարածքային ամբողջականության վերականգնումը ենթադրող բանաձևերի շուրջ: Ո՞վ է ձախողել Լեռնային Ղարաբաղի պետականությունը: Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարից իրենց կարծիքն են հայտնել Արցախի Հանրապետության կառավարության և խորհրդարանի նախկին անդամ Հայկ Խանումյանը ու քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: […] ...

Կազանի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումները հանվել են

14:10 28.12.2024

Կազանի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումները հանվել են

Կազանի օդանավակայանում հանվել են օդանավերի ընդունման և արտագնա թռիչքների սահմանափակումները 10:05-ից (մոսկովյան ժամանակով), տեղեկացրել է Ռոսավիացիան։ «Կազանի օդանավակայանում 10:05-ից հանվել են օդանավերի ընդունման և դուրսբերման սահմանափակումները», – հայտնել է Ռոսավիացիան։ Նշենք, որ ժամանակավոր սահմանափակումները ներդրվել էին քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման նպատակով։ ...

Արևմուտքում նշել են Զելենսկիի գլխավոր վախը

14:04 28.12.2024

Արևմուտքում նշել են Զելենսկիի գլխավոր վախը

Կիևը չի ցանկանում բանակցություններ վարել, քանի որ իշխանությունները վախենում են զրկվել «հարստացման աղբյուրից», հայտարարել է բրիտանական ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը YouTube-ի «Duran» ալիքի եթերում։ «Ակնհայտ է դառնում, որ Ուկրաինան շարունակում է առաջ քաշել անիրագործելի պահանջներ, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն քանդելու ամբողջ բանակցային գործընթացը։ Ես խորապես համոզված եմ, որ այդ մարդիկ կնախընտրեն կրել ամբողջական պարտություն, քան […] ...

Առեղծվածային դեպք՝ Վայոց ձորի մարզում. «Scania» բեռնատարում հայտնաբերվել է վարորդի մարմինը

13:57 28.12.2024

Առեղծվածային դեպք՝ Վայոց ձորի մարզում. «Scania» բեռնատարում հայտնաբերվել է վարորդի մարմինը

Այսօր՝ դեկտեբերի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Լճակ» ռեստորանային համալիրի մոտակայքում կայանված «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենայում տղամարդու դի կա: Ինչպես […] ...

Քովիդ թեստիս պատասխանը վերջապես բացասական է. վարչապետ

13:50 28.12.2024

Քովիդ թեստիս պատասխանը վերջապես բացասական է. վարչապետ

«Քովիդ թեստիս պատասխանը վերջապես վերջնականապես բացասական է»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

13:46 28.12.2024

Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 մալուխի վնասման հետ կապված միջադեպի ֆոնին, որի համար Ֆինլանդիայի իշխանությունները մեղադրում են Մոսկվային՝ առանց դրա մասնակցության ապացույցների: Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 էլեկտրահաղորդման գիծը ցանցից դուրս է եկել դեկտեմբերի 25-ին: Ֆինլանդիայի ոստիկանությունը կասկածում է, […] ...

BACK_TO_TOP